09:35 21 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.37
  • GBP617.34
  • EUR516.69
  • RUB7.50
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
241040

Հայաստանի ամենահին տաճարներից մեկը` Քասախի բազիլիկը, գտնվում է Ապարանում (հին Քասախ)։ Կառուցվել է IV դարում ու իր երկար պատմության ընթացքում գրեթե երբեք դռները չի փակել հավատացյալների առաջ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

— Ապարանը իշխանական Գնթունի տոհմի նստավայրն էր, — ասում է զբոսավար Մարիամը, երբ մոտենում ենք Ապարանի բազիլիկին։

Եկեղեցու տարածքը բավականին փոքր է, բայց խնամված է ու հարմարավետ։ Մի կողմում քարե սալիկներ են շարված, որոնց մեջ հարյուրավոր տարիների պատմություն է ամփոփված։ Մարիամը պարզաբանում է` պեղումների ժամանակ հայտնաբերված այդ քարերը IV դարով են թվագրվում։

— Գնթունի իշխանական տոհմին բազում կառույցներ են վերագրում, բայց եկեղեցիների ճարտարապետությունն առանձնանում է, — շարունակում է Մարիամը, — նրանց կառուցած բազիլիկները վաղ քրիստոնեական շրջանի են, այսինքն` IV դարի։ Քասախի բազիլիկից բացի, մեկն էլ կա նախկին Զովունիում, որտեղ հիմա մեր ջրամբարն է. խոսքը Սուրբ Պողոս-Պետրոսի մասին է։ Տարին երեք-չորս ամիս ջրի տակ է մնում, հետո ջրի հանդարտվելուց հետո կրկին հայտնվում է։ Բայց մի հետաքրքիր փաստ կա. որքան էլ ջուրը վարարում է, եկեղեցու խաչը երբեք չի փակվում։

Касахская базилика
© Sputnik / Aram Nersesyan
Քասախի բազիլիկը

Բազիլիկի արտաքին տեսքն ընդհանուր առմամբ անսովոր է, բայց Գնթունիների ճարտարապետության մեջ` շատ տարածված։ Քասախի եկեղեցին կոչվում է նաև Սուրբ Խաչ, ընդ որում` անվանումը պատահական չէ։ Մարիամը պատմում է, որ եկեղեցու հիմքում Քրիստոսի Խաչի տաշեղն է թաղված։

Մոտենում ենք տաճարի գլխավոր մուտքին։ Վերևում գեղեցիկ հարթաքանդակ կա։

— Սա Գնթունիների իշխանական զինանշանն է` ցատկելու պատրաստ երկու եղնիկ, մեջտեղում` հավասարաթև խաչ, պատկերված է նաև խաղողի վազ ու ուռենի, որը կենաց ծառն է խորհրդանշում, — ասում է մեր զբոսավարը։

Հեծանիվով տուն և եկեղեցի. Գարեգին Բ–ի եղբայրը հեծանիվով է գնում եկեղեցի. լուսանկար

Այստեղ հայտնի հնագետներ են պեղումներ իրականացրել, նրանց թվում է եղել նաև Թորոս Թորամանյանը։ 1900-ականներին առաջին անգամ եկեղեցին ու շինության տարածքը ուսումնասիրելուց հետո նա եզրահանգեց, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա։ Ավելի ուշ այդ միտքը հաստատեց նրա աշակերտ Ալեքսանդր Սաղինյանը։

Касахская базилика
© Sputnik / Aram Nersesyan
Քասախի բազիլիկում

— Պեղումների ժամանակ գտել են Անտիոք VII (որն իշխել է մ.թ.ա. 192-ց 129 թվականներին) սելևկյան արքայի տետրադրախման (մետաղադրամ)։ Դա վկայում է, որ Ապարանը շատ հին բնակավայր է, եթե այդ թվականներին հեթանոսական տաճար է կառուցվել։

Հատկանշական է, որ IV դարում բազիլիկան եզակի կառույց չի եղել. այստեղ վանական համալիր է եղել, կենտրոնը` Սուրբ Խաչ եկեղեցին։ Հենց Ապարանի բազիլիկի հոգևոր ճեմարանն է դարձել Սանահինի հայտնի Մագիստրոսի Ճեմարանի նախատիպը։ Ցավոք, այն չի պահպանվել։ Վանական համալիրը կազմված է եղել երկու միանավ բազիլիկներից, ճեմարանից ու կենտրոնական եռանավ բազիլիկից։

Ինչպե՞ս է սյան վրա հայտնվել Աստվածամոր պատկերը

Քասախի բազիլիկը Հայաստանի առաջին քրիստոնեական եկեղեցիներից է։

Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է

— Ասում են` երբ քրիստոնեությունը երկրում պաշտոնական կրոն հռչակվեց, Մայր Աթոռ Էջմիածնից հետո այս տաճարն է կառուցվել, բայց այդ փաստը հաստատված չէ։

Սուրբ Խաչ եկեղեցի մտնելիս առանձնահատուկ զգացողություն ես ունենում։ Մարիամը ցույց է տալիս սյուներից մեկը, որի վրա մի փոքր ավելի մուգ ֆոնով հստակ առանձնանում էր երկար զգեստով կնոջ պատկերը, գլխավերևում` լուսապսակ։

Касахская базилика
© Sputnik / Aram Nersesyan
Քասախի բազիլիկը

— Սա Աստվածամոր պատկերն է, — պարզաբանում է զբոսավարը։ Մինչև 2005 թվականն այն չկար։ Մի գիշերվա մեջ է հայտնվել։ Առավոտյան քահանաներն են հայտնաբերել։

Թեև պատմությունն անհավանական է թվում, բայց հին տաճարի սյան վրա Աստվածամոր պատկերի վերաբերյալ այլ վարկածներ չկան։ Հետաքրքիր է, որ ապարանցիները ոչ բոլորին են պատմում այս մասին։

Յուրաքանչյուր կիրակի Ապարանի հավատացյալները մասնակցում են Սուրբ պատարագին։ Սուրբ Խաչը գրեթե միշտ ընդունել է ծխականներին, նույնիսկ աթեիստական ԽՍՀՄ-ի ժամանակ, թեև այն ժամանակ եկեղեցին ախոռի էր վերածվել։ Թեև պաշտոնապես արգելվում էր ժամերգություններ անցկացնել, տեղացիները հավաքվում էին այստեղ ու նույնիսկ կմկրտություն կազմակերպում։

Քասախի բազիլիկը վերջնականապես վերականգնվել է տեղացիների ուժերով 2000-ականներին։ Աշխատանքներն իրականացրել են ապարանցի ճարտարապետ Հայկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 2002 թվականին կառույցն օծվել է ու սկսել պաշտոնապես գործել։ Պեղումների ժամանակ գտած քարերից շատերը հաջողվել է օգտագործել եկեղեցու վերականգնման ժամանակ։

Касахская базилика
© Sputnik / Aram Nersesyan
Քասախի բազիլիկը

Ըստ թեմայի

Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը
Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»
Թաղե՞լ, թե՞ վառել. պետությունը և եկեղեցին վիճում են, իսկ դիակիզարանի կառուցման որոշում չկա
թեգերը:
Եկեղեցի, Ապարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ