15:25 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Սաթենիկ Գևորգյանն ու Գարիկ Մարտիրոսյանը

Գյումրեցի Սաթենիկն ու Գարիկ Մարտիրոսյանը հուզեցին «Ты супер!»–ի ժյուրիին. տեսանյութ

НТВ
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան (58)
218810

Տաղանդավոր Սաթենիկն ու հանրահայտ շոումենը միասին ելույթ ունեցան «Ты супер!» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Ռուսաստանաբնակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու «Ты супер!» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը մրցույթի եզրափակիչ փուլում հանդես եկան զուգերգով և երգեցին «Իմ Հայաստան» երգը։ Ելույթն անչափ դուր եկավ ժյուրիի անդամներին։ Յուլյանա Կարաուլովան ասաց, որ նրանց երգից հետո Հայաստան մեկնելու ցանկություն առաջացավ։

«Այնքան ռոմանտիկա փոխանցեցիք, շնորհակալություն։ Կարծում եմ` Սաթենիկը հայրենիք կվերադառնա աստղ դարձած»,- ասաց նա։

Երգիչ Սերգեյ Լազարևը զարմացած ու հիացած ասաց. «Այսքան փոքրիկ աղջնակի մեջ` այսքա՞ն հզոր ձայն»։

Մրցույթի եզրափակիչ փուլ են հասել մասնակիցներից 11-ը, որոնցից մեկն էլ գյումրեցի Սաթենիկ Գևորգյանն է։

Սաթենիկը մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։

Բեմում երգելը հաճույք է. «Ты супер!»-ի հայ մասնակիցը պատմում է իր զգացմունքների մասին

«Ты супер!»-ը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է։ Միջազգային մրցույթի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը մեկնարկել է փետրվարի 10-ին ՆՏՎ հեռուստաալիքով։ Այս յուրահատուկ վոկալային նախագիծն օգնում է ստեղծագործական ասպարեզում կատարելագործվել դժվար ճակատագրեր ունեցող երեխաներին։

«Այ քեզ հրաշք» «Ты супер» նախագծի հայ մասնակիցը զարմացրեց ջազի աստղին

Նախագծին մասնակցում են 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։

«Ты супер!». գյումրեցի Սաթենիկի երգը ստիպեց «լողալ» հայկական ելևէջներում. տեսանյութ

Ինչպես և անցած տարի, հաղորդավարը Վադիմ Տակմենևն է, իսկ աստղային ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։

թեմա:
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան (58)

Գլխավոր թեմաներ