21:08 13 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD488.68
  • GBP629.86
  • EUR549.03
  • RUB7.21
Հայաստանի ազգային պատկերասրահ

Հետ տվեք մեր նկարները. ու՞ր են ազգային պատկերասրահի հարյուրավոր արժեքները

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
105830

Հայաստանի Ազգային պատկերասրահը հետ է պահանջում պետական կառույցներում ապօրինի պահվող արժեքավոր կտավները։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է պետական կառույցներից ու մասնավոր անձանցից հետ պահանջել ժամանակին պատկերասրահից դուրս բերված ու այժմ արդեն ապօրինաբար պահվող մշակութային արժեքները։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ պատկերասրահի հետ տարբեր կառույցների հետ կնքված 26 պայմանագրերի ժամկետը վաղուց ավարտվել է, իսկ մեկ պայմանագիրը նախատեսում է տվյալ կառույցին հանձնված բոլոր կտավները։

«Նկարները տրամադրվում է առավելագույնը 3 տարի ժամկետով։ Կան պայմանագրեր, որ վաղուց ավարտվել են, և մշակույթի նախարարությունը վաղուց պետք է պահանջեր, որ այդ նկարները վերադարձնեն»,– ասաց տնօրենը։

Ի դեպ, ժամկետանց պայմանագրերի ու չվերադարձված կտավների հարցով Արման Ծատուրյանը տարիներ շարունակ դիմել է մշակույթի նախկին նախարարներին, բայց ոչ մի արձագանք չի ստացել։

Տնօրենի դիմումն անպատասխան չթողեց միայն նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը, որը նշանակումից օրեր անց` պատկերասրահի տնօրենի խնդրանքով պատկերասրահ է վերադարձրել նախարարության պատերը զարդարող բոլոր կտավները։

Իր այդ քայլից հետո նա նաև կոչ արեց պետական այլ կառույցների ղեկավարներին` հետևել իր օրինակին։ Կոչից ավելի քան մեկ ամիս անց դրան արձագանքել են միայն Դատախազությունն ու ԱԻՆ–ը։

Արման Ծատուրյանի խոսքով` այս երկու կառույցների հետ կտավների վերադարձման աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Ի դեպ, կտավների թվով առաջին տեղում ԱԻՆ–ն է։ Միայն այս նախարարությունում վերադարձման ենթակա 94 կտավ կա։ Իսկ ամենաարժեքավոր կտավները գտնվում են վարչապետի նստավայրում, կառավարությունում ու Ազգային ժողովում։

«Լավագույն նկարներն այնտեղ են։ Կարգ կա, որը սահմանում է, որ այդ գերատեսչություններում կարող են նկարներ գտնվել, բայց եթե վերադարձնելու որոշում կայացվի, մենք միայն ուրախ կլինենք»,– ասաց պատկերասրահի տնօրենը։

Ի դեպ, այս վիճակում է ոչ միայն Ազգային պատկերասրահը, այլև ՀՀ պետական և համայնքային այլ թանգարաններ։

Հունիսի 10-ին Մշակույթի նախարարությունը դարձյալ հայտարարություն էր տարածել, որտեղ զգուշացնում է անհապաղ վերադարձնել օրենքի խախտմամբ պահվող թանգարանային իրերը։

Իսկ չվերադարձնելու դեպքում՝ նախարարությունը խոստանում է հարցի լուծումը վերապահել իրավապահներին:

Ըստ թեմայի

Ազգային պատկերասրահը պատրաստվում է Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսին
Ազգային պատկերասրահը զրոյից ստեղծողը. Դրամբյանը 125 տարեկան է
Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» երաժշտական 12-րդ փառատոնը
Ազգային պատկերասրահում գտնված ռադիոիզոտոպային ընդունիչները վտանգ չեն ներկայացնում
թեգերը:
Լիլիթ Մակունց, Հայաստան

Գլխավոր թեմաներ