08:51 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Արմեն Մեդվեդևը` Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակի մրցանակակիր

«Եղիցի լույս» մրցանակն այս տարի ստացավ Արմեն Մեդվեդևը. լուսանկարներ

© Sputnik / Aram Nersesyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
16300

Փարաջանովի տուն–թանգարանում կայացավ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից շնորհվող ամենամյա «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik.  Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։ Նա ևս մեկ անգամ շեշտեց «Եղիցի լույս» մրցանակի կարևորությունը, որը շնորհվում է արվեստում հոգևոր ներդրում ունեցած գործիչներին։

Кинофестиваль Золотой абрикос
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Մեդվեդևը` Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակի մրցանակակիր

Տանտիրոջ կարգավիճակով ելույթ ունեցավ նաև Փարաջանովի տուն–թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

Кинофестиваль Золотой абрикос
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Մեդվեդևը` Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակի մրցանակակիր

Թանգարանի անունից նա նույնպես նվեր էր պատրաստել Արմեն Մեդվեդևին. դա «Изоляция» գիրքն էր, որն, ըստ էության, Փարաջանովի բանտում անցկացրած տարիների ելույթների ու նամակների հավաքածուն է։ Գրքում հրապարակված նյութերի մեծ մասը միայն վերջերս են գաղտնազերծվել։

Վեհափառ Հայրապետի անունից մրցանակն Արմեն Մեդվեդևին փոխանցեց Տեր Գևորգ քահանան։

Кинофестиваль Золотой абрикос
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Մեդվեդևը` Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակի մրցանակակիր

Արմեն Մեդվեդևը, մշակույթի վաստակ ունեցող գործչին հատուկ համեստությամբ, շեշտեց թե ինչ մեծ պատիվ է իր համար այս մրցանակին արժանանալը, երբ գիտի, թե էլ ովքեր են նախկինում այդ մրցանակին արժանացել։

Кинофестиваль Золотой абрикос
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Մեդվեդևը` Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակի մրցանակակիր

«Իմ համար կրկնակի պատիվ է ստանալ այս մրցանակը Սերգեյ Փարաջանովի տանը։ Ես բախտ և մեծ պատիվ եմ ունեցել իմ ապրած երկար կյանքի ընթացքում ծանոթ լինել հայ կինոյի բոլոր դասականների հետ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, զգացված եմ և փառավորված», – իր շնորհակալական խոսքում ասաց ճանաչված արվեստաբանը։

Գլխավոր թեմաներ