11:43 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Մինաս Ավետիսյան

Մինասի որմնանկարները ոչնչացման եզրին են. մշակույթի նախարարությունը դեռ լռում է

© Sputnik / Юрий Абрамочкин
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
230 0 0

«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը կոչ է անում կառավարությանը լուրջ վերաբերվել մշակութային ժառանգությանը։ Մշակույթի նախարարությունն առայժմ լռում է։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Մինաս Ավետիսյանի բոլոր որմնանկարները պետք է հավաքել մեկ տանիքի տակ, Գյումրիում մոնումենտալ արվեստի թանգարան ստեղծել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը։

«Այդ թանգարանը կարող է տարածաշրջանում միակը դառնալ և ոչ միայն փրկել Մինասի որմնանկարները, այլև խթանել զբոսաշրջությունը», — ասաց նա։

Նա նշեց, որ Մինասի 12 որմնանկարներից 9-ը վերականգնվել են, բայց այս պահին ևս երկուսը` «Գիշերը» և «Արմենիան», վերականգնման կարիք ունեն։

Ավետիսյանը հայտնեց, որ առաջինի վերականգման համար 18-20 հազար դոլար է հարկավոր, բայց սնանկության պատճառով հիմնադրամը չի կարող գումար տրամադրել։ Հատկանշական է, որ հիմնադրամը սնանկացել է Գյումրու քաղաքապետարանի ու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պատճառով, որը պարտք է մնացել 15 միլիոն դրամ։

Երկրորդ որմնանկարի դեպքում ամեն ինչ խճճված է։ Ավետիսյանը պատմեց, որ որմնանկարը մեկ անգամ արդեն վերականգնել են, կրող պատի շուրջը մշակութային կենտրոն են կառուցել` որմնանկարի ապահովության համար։ Սակայն ջրի խողովակների անսարքության պատճառով ու արվեստի գործի մոտ թենիսի սեղան տեղադրելու պատճառով որմնանկարը կրկին ոչնչացման եզրին է հայտնվել։

Ավետիսյանը հայկական մշակութային ժառանգության հանդեպ անպատասխանատու քաղաքականության օրինակ է համարում այն, որ պետությունը չի աջակցում Ջաջուռի թանգարանին։ Ավետիսյանն արդեն մի քանի անգամ մշակույթի նախարարություն է դիմել` նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպելու խնդրանքով, բայց ապարդյուն։

Հուլիսի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մինաս. հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված է մեծն նկարչի 90-ամյակին։

Մինաս Ավետիսյանը գեղանկարիչ է, գրաֆիկ, թատերական նկարիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ (1968)։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ 1960-ից 1975 թվականների ընթացքում 500 մեծ ու փոքր կտավ է ստեղծել, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար։ Մի քանի տարվա ընթացքում «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը վերականգնել կամ տեղափոխել է նկարչի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Հայկական հովվերգություն» որմնանկարները։

Ըստ թեմայի

Մինաս Ավետիսյան. կամուրջ ներկայի և անցյալի միջև
Հայ ավանգարդիստի «հակասթրեսը», կամ Պիկասո չդառնալու 33 փորձ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ