07:47 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Ղրիկի Սուրբ Խաչ եկեղեցին

Ղրիմի Սուրբ Խաչ վանքի «Թարթող Հիսուսը». ինչպես է սրբապատկերը հրապուրում զբոսաշրջիկներին

© Sputnik / Ирина Овчинникова
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
22910

Սրբապատկերն առանձնահատուկ է, որովհետև յուրաքանչյուր ոք Փրկչի հայացքը յուրովի է տեսնում. մեկի համար աչքերը փակ են, մյուսների համար` բաց։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Ղրիմի հայկական Սուրբ Խաչ վանքը ներառված է ոչ միայն հնագույն կղզու բացառիկ մշակութային օբյեկտների, այլև ուխտագնացների սրբավայրերի ցանկում։ ՌԻԱ Նովոստի Ղրիմը ներկայացնում է կրոնական զբոսաշրջություն նախընտրող մարդկանց համար հետաքրքրություն ներկայացնող սրբավայրերի ընտրանին։

Նշվում է, որ բազմազգ Ղրիմն իր հարուստ պատմության շնորհիվ մի շարք հետաքրքիր վայրեր ունի ուխտագնացների համար` եկեղեցիներ, մզկիթներ, վանքեր և այլն։ Միևնույն ժամանակ որոշ քաղաքներում, օրինակ, Եվպատորիայում, տարբեր կրոնական ուղղությունների վանքեր միմյանց հարևանությամբ են գտնվում։

Հայկական Սուրբ Խաչ վանքը Ղրիմի ամենահին վանքերից մեկն է։ Հոդվածում ընդգծվում է, որ գործող վանքի մասին առաջին հիշատակումները թվագրվում են XIV դարով։

Վանքի ստեղծումը բացատրվում է նրանով, որ դեռևս XIII դարում հայերը երկրաշարժից ավերված Անի քաղաքից Ղրիմ են տեղափոխվել։ Սուրբ Խաչը գտնվում է Կիրովի շրջանի հին Ղրիմի մերձակայքում։

Վանքի այցելուների թվում միայն հայ առաքելական եկեղեցու հետևորդները չեն։ Այս վայրը «Թարթող Հիսուս» սրբապատկերի շնորհիվ հայտնի է նաև թերակղզու սահմաններից դուրս։ Սրբապատկերն առանձնահատուկ է, որովհետև յուրաքանչյուր ոք Փրկչի հայացքը տարբեր կերպ է տեսնում. մեկի համար աչքերը փակ են, իսկ մյուսները պնդում են, որ Քրիստոսը բաց աչքերով է պատկերված։ Ավանդազրույցի համաձայն` Հիսուսի հայացքը կարող է տեսնել միայն մաքուր հոգի ունեցող մարդը։

Նյութում պատմվում է նաև Ղրիմի այլ սրբավայրերի մասին, որոնից մեկն էլ Եվպատորիայի XV-XVII դարի կրոնական «Текие дервишей» համալիրն է` Վերածննդի դարաշրջանի` Ղրիմում միակ պահպանված մուսուլմանական մշակույթի նմուշն է։

  • Քարանձավային սրբավայր Շուլդան
    Քարանձավային սրբավայր Շուլդան
    © Sputnik / Сергей Анашкевич
  • Եվպատորիայի Ջումա-Ջամի մզկիթը
    Եվպատորիայի Ջումա-Ջամի մզկիթը
    © Sputnik / Макс Ветров
  • Կերչի Սուրբ Յոհանայի եկեղեցին
    Կերչի Սուրբ Յոհանայի եկեղեցին
    © Sputnik / Сергей Мальгавко
  • Սուրբ Խաչը Ղրիմում
    Սուրբ Խաչը Ղրիմում
    © Sputnik / Ирина Овчинникова
1 / 4
© Sputnik / Сергей Анашкевич
Քարանձավային սրբավայր Շուլդան

Մյուսը Սուրբ Վլադիմիրի մայր տաճարն է, որը գտնվում է «Խերսոնես Տավրիկյան» արգելոց-թանգարանի տարածքում, Եվպատորիայի Ջումա-Ջամին (երկրորդ անվանումը` Խան-Ջամի), որը Ղրիմի ամենամեծ և ամենագեղեցիկ մզկիթն է համարվում, Բախչիսարայի շրջանի Զալեսնոյե գյուղի մերձակայքում գտնվող դոնատորների (նվիրատուների) վանքը, Կերչի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Յալթայի սուրբ Մարիամ աստվածածնի հռոմեա-կաթոլիկ եկեղեցին, Եվպատորիայի Կարաիմի աղոթատները, ինչպես նաև Սևաստոպոլից քիչ հեռու գտնվող Շուլդան վանքը, որը հիշեցնում է Թեոդորոյի իշխանության մասին։

թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ