00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թբիլիսին հայկական քաղաք է». այս արտահայտության համար Վրաստանում հալածում են նրան

© Sputnik / Ekaterina MikaridzeОсобняк мирового судьи Маркоса Долуханова в Тбилиси
Особняк мирового судьи Маркоса Долуханова в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցիալական ցանցերում հերթական սկանդալի առիթ է դարձել մի տեսանյութ, որում «Ագորա Ջորջիա» կազմակերպության ղեկավար Վիկտորյա Մաքսոևան պատմում է Թբիլիսիի պատմությունը, որի կառուցման գործում մեծ դեր են խաղացել հայերը։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputink, Լաուրա Սարգսյան. Facebook սոցիալական ցանցում թեժ մարտեր են ծավալվում տեսահոլովակի շուրջ, որում երևում է, թե ինչպես Թբիլիսիի հայ, «Ագորա Ջորջիա» կազմակերպության ղեկավար Վիկտորյա Մաքսոևան Հայաստանից ժամանած ծանոթների ու հյուրերի հետ, որոնց թվում եղել է նաև լրագրող, զբոսնում է Թբիլիսիի կենտրոնական փողոցներով։

Մաքսոևան ռուսերենով փոքր էքսկուրս է կազմակերպել իր ընկերների համար ու պատմել Թբիլիսիում հայերի ունեցած ավանդի և նրանց դերի մասին վրացական մայրաքաղաքի կայացման գործում։ Այդ ամենը նկարվել է և հրապարակվել սոցիալական ցանցում երկու ամիս առաջ։ Սակայն համացանցում իսկական պատերազմը թեժացավ մոտ մեկ շաբաթ առաջ։

Սոցցանցի վրացի օգտատերերի բացասական արձագանքի պատճառը Մաքսոևայի խոսքերն են` պոկված համատեքստից։

«19–րդ դարի Թբիլիսին կարելի է հայկական քաղաք համարել», – ասում է Մաքսոևան տեսագրության մեջ։

Այդ արտահայտությունը և Թբիլիսիում  հայերի ավանդի մասին պատմությունը դժգոհություն են առաջացրել սոցիալական ցանցերում, և դրան անմասն չեն մնացել հայ–վրացական բարեկամության չկամները, կարծում է Մաքսոևան։ Իրարանցման գլխավոր պատճառը նա համարում է Վրաստանի քաղաքացիների կողմից ռուսերենի չիմացությունը և իր խոսքերը վրացական ԶԼՄ–ների կողմից սխալ մեկնաբանելը։

«Դատելով մեկնաբանություններից` շատերի համար բացահայտում էր, որ 19–րդ դարում Ազատության հրապարակը կոչվել է Երևանյան հրապարակ, և այդ շրջանում Թբիլիսիի բնակչության գրեթե կեսը էթնիկ հայ է եղել», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վիկտորյա Մաքսոևան։

Նա չի բացառում երրորդ ուժերի կողմից, որոնց ձեռնտու է Վրաստանում ազգամիջյան տարաձայնություններ հրահրելը, նպատակաուղղված ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելը։

«Կարող եմ ենթադրել, որ մասամբ այդ ալիքը բարձրացրել են տարբեր ազգայնական խմբավորումների ներկայացուցիչները, որոնք աղավաղել են իմ խոսքերի իմաստը», – ասաց Մաքսոևան։

Մաքսոևային պաշտպանել է վրացական մտավորականությունը, որը գիտի իր երկրի պատմությունը։ Մասնավորապես, օգտատերերի արձագանքն իր ֆեյսբուքյան էջում քննադատել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։

Особняк мирового судьи Маркоса Долуханова в Тбилиси - Sputnik Արմենիա
Ի՞նչ ճակատագիր է ունեցել հայտնի հայերի տոհմը. Դոլուխանովների թբիլիսյան առանձնատան ներկան

«Հայերի սովորությունը իրենց վերագրել մեկ Ռուսթավելուն, մեկ Եղիսաբեթ I–ին, ուղղակի ծիծաղելի է։ Բայց ինչպե՞ս ենք համարձակվում նրանց ծաղրել մենք` վրացիներս, չեմ հասկանում։ Մենք ապրում ենք մեր կողմից ստեղծված առասպելների աշխարհում, որոնց համաձայն մենք աշխարհի կենտրոնն ենք, մեզ մոտ է ամենագեղեցիկ բնությունը, իսկ «Բորժոմին» աշխարհի լավագույն հանքային ջուրն է», – հեգնանքով գրել է Գվարամիան։

Ի դեպ, նշել է Գվարամիան, հայերն աշխարհում առաջինն են քրիստոնեություն ընդունել, իսկ Մեծ Հայքն իր տարածքով գերազանցել է Վրաստանի տարածքը։ Նա նշել է, որ հայերը հարուստ և հնագույն մշակույթով ժողովուրդ են։

«Լսեք, միգուցե այս աղջկա պատմությունը տեղ–տեղ կոռեկտ չէ, սակայն, ընդհանուր առմամբ, այն նորմալ է և բարյացակամ։ Հետո կարդացեք ֆաշիստական արձագանքները, վրացիների մեկնաբանությունները։ Անձամբ ես դրանք կարդալիս ամոթից գետինը մտա», – գրել է Գվարամիան։

Իր հերթին հայտնի վրացի ռեժիսոր Օտար Իոսելիանին նշել է, որ «Թբիլիսին միշտ հայկական քաղաք է եղել»։ Այդ մասին հաղորդում է presa.ge կայքը։

«Թբիլիսին կառուցել են հայերը, ինքս ծնվել եմ հայկական մթնոլորտում և հիանալի հասկանում եմ լեզուն։ Թբիլիսիի հայերը եղել են գործարարներ, շինարարներ, վարպետներ, արհեստավորներ։ Հենց նրանք են կառուցել այս չքնաղ, աննման քաղաքը», – ասել է Իոսելիանին։

Մաքսոևան վերջին շրջանում իր հասցեին բացասական մեկնաբանությունների և սպառնալիքների ֆոնին, ինչն, ի դեպ, պատժվում է Վրաստանի օրենսդրությամբ, մտածում է օմբուդսմենին և երկրի իրավապահ մարմիններին դիմելու մասին։

Լրահոս
0