02:43 21 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Շառլ Ազնավուրի մասին պատմող հոլովակը Ֆրանկոֆոնիային

Ո՞վ է Ազնավուրի ծննդյան սխալ գրված տարեթվի պատասխանատուն. ԱԳՆ–ն գիտի մեղավորին

© Facebook/ Михаил Джанполадян
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
Շառլ Ազնավուր (112)
325 0 0

Միջոցառման բովանդակության ու գրաֆիկական լուծումների համար պատասխանատու էր Agence Publics-ը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեթվի հետ կապված կիքսը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացման ընթացքում տեղի է ունեցել Agence Publics ֆրանսիական գործակալության մեղքով, որը պատասխանատու էր միջոցառման բովանադակության ու գրաֆիկայի համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց գագաթաժողովի քարտուղար, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

Երեկ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ էկրանին Շառլ Ազնավուրին նվիրված տեսահոլովակ հայտնվեց։ Դրանում սխալ էր նշված էր մեծն շանսոնյեի ծննդյան թիվը։ 1924 թվականի փոխարեն սխալմամբ գրվել էր 1914։ Լուսանկարը միանգամից մեծ տարածում էր ստացել համացանցում, ինչն առաջացրել էր օգտատերերի վրդովմունքը։ Քաղաքացիները մեղադրել էին կազմակերպիչներին  անփութության մեջ ու կոչ  արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

«Բովանդակության ու գրաֆիկական լուծումների համար պատասխանատու է Agence Publics-ը, քանի որ միջոցառման գլխավոր կազմակերպիչը հենց այդ գործակալությունն է։ Շանսոնյեի ծննդյան տարեթվի հետ կապված սխալը նրանց մեղքով է տեղի ունեցել, ու մենք արդեն բացատրություն ենք պահանջել», — հայտնեց Բալայանը ու ավելացրեց, որ կազմակերպությունը դա տեխնիկական վրիպակ է որակել։

Նշենք, որ սկզբում մեղադրում էին այն ընկերությանը, որը Ազատության հրապարակում համերգ էր կազմակերպել, սակայն ընկերությունը հայտարարությամբ  է հանդես եկել և ասել, որ լուսանկարն արված է գագաթաժողովի բացման արարողության ժամանակ ու այն կապ չունի դրա կազմակերպման հետ։

 

 

թեմա:
Շառլ Ազնավուր (112)

Ըստ թեմայի

Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին
Լուիզ Միշիկիվաբոն դարձավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը
Տոն Հայաստանում, Ֆրանսիայում և այլուր. Ֆրանկոֆոնիայի հետնաբեմի վառ գույները
Նա գերմարդ էր. Նիկոլյա Ազնավուրը խոսել է հոր տված կարևոր դաստիարակության մասին
«Երեխայի պես լաց էի լինում»․ ֆրանսիացի երգիչն ասել է՝ ինչ է սովորել նա լեգենդար Ազնավուրից
«Ապրել միասին»․ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի երևանյան համերգը համաշխարհային մասշտաբի էր
թեգերը:
Ֆրանկոֆոնիան Հայաստանում, Շառլ Ազնավուր

Գլխավոր թեմաներ