19:16 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Գոռ Եղոյան

Երբ խոսում են ծառերը, կամ թե ինչ զբաղմունք գտավ մեքենավարը թոշակի անցնելուց հետո

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
35730

Այն, որ ծառի չորացած արմատներին կարելի է նոր շունչ տալ, նրանցից ստանալով յուրահատուկ արվեստի գործեր, քչերը կարող են պատկերացնել: Մեռած ծառերի արմատներին նոր կյանք տալու, չորացած արմատներից գեղեցիկ քանդակներ ստանալու հոբբի է իր համար որդեգրել գյումրեցի Գոռ Եղոյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 Հոկտեմբեր — Sputnik, Արմենուհի Մխոյան. Նրանց ընտանիքում արվեստագետներ չեն եղել, ավելին երիտասարդ տարիքում երբեմն-երբեմն իրականացրած աշխատանքն հոբբի  է դարձել միայն թոշակի անցնելուց հետո: Այսօր նրան հաճախ կարելի է տեսնել այս կամ այն չորացած  ծառի արմատը զգուշությամբ հանելիս ու մշակելիս: Խոստովանում  է՝  ծիրանենուն, խնձորենուն և տանձենուն բարդ  է ենթարկեցնելը՝  չոր  են:

«Ամենադժվարն այս ծառատեսակներն են, չոր են, իսկ համապատասխան գործիքներ չկան: Բայց հենց արմատի ճյուղերը տեսա, արդեն իսկ կարող եմ պատկերացնել` ինչ դուրս կգա այդ ճյուղից: Նախ պետք է երևակայությունս աշխատեցնեմ: Եթե երևակայություն չունեցա, ապա չեմ կարողանա ստանալ այն, ինչ ուզում եմ: Հեշտը բարդին ու  ուռենին է»,-պատմում է  Գոռը` ափսոսալով, որ Շիրակում, որտեղ բնակվում է, անտառներ չկան:

«Դժվարը հենց դա  է: Կանաչ ծառից արմատներ չի կարելի հանել, պետք է միայն չորացած, մեռած ծառ լինի»:

Չորացած ծառի արմատը տուն բերելուց հետո դրանք  նախ լվացվում են, ապա  երևակայության արդյունքում՝ պատկերներ տեսնելուց հետո, ավելորդ  մասերն են հեռացվում, որից հետո  նոր ավելի մանրամասն աշխատանք է տարվում։ Ոսկերչի նման յուրաքանչյուր միլիմիետրի վրա  երկարատև  ու մանրամասն աշխատանքից հետո  նոր ստացվում է պատկերը: Հենց այդպես՝  շատ երկար ու մանրազնին աշխատանքի արդյունքում են ստեղծվել «Պարուհին», «Սիմֆոնիան», «Երիտասարդ աղջիկը», «Կոմիտաս», «Կկուն», «Ջահը», «Ադամն ու Եվան», «Ծաղրածուն» ու մյուս գործերը:   

Պատկերները հեշտ չեն տրվում: «Մի անգամ որդիս Ջարդի ձորից մի կապոց ճյուղեր բերեց: Մի կապոցից միայն 1  քանդակ ստացա՝ «Երիտասարդ աղջիկը»»,-Sputnik Արմենիային ասում է վարպետը:

  • Գոռ Եղոյանի աշխատանքներից
    Գոռ Եղոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գոռ Եղոյանի աշխատանքներից
    Գոռ Եղոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armehnuhi Mkhoyan
  • Գոռ Եղոյանի աշխատանքներից
    Գոռ Եղոյանի աշխատանքներից
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 3
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գոռ Եղոյանի աշխատանքներից

Նախկին մեքենավարը պատմում է, որ երիտասարդ տարիներին, երբ մեքենավար էր, շատ էր գնում–գալիս Լոռվա  կողմեր, հրապուրվում այդ  անտառներով ու բնությամբ: «Երիտասարդ տարիներին այցելել  եմ հայտնի քանդակագործ Զավեն Կոշտոյանի աշխատասենյակ, տեսել նրա գործերը, հրապուրվել եմ նրա քանդակներով: Թոշակի անցնելուց հետո որոշեցի  սիրած զբաղմունքով պարապ ժամանակս լցնել ՝ մարդկանց պատճառելով գեղագիտական հաճույք»,–ասում է նա:

Մինչ այս Գոռը  ոչ մի աշխատանք չի վաճառել` ասելով, որ դրա մասին դեռ չի մտածել, բայց անհատական ցուցադրություն ունենալ երազում է: Թեև արդեն մի քանի անգամ իր գործերը  ներկայացվել են` հիմնականում Գյումրու օր տոնակատարությունների ժամանակ:

Изделие внучки Гора Егояна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գոռ Եղոյանի թոռնուհու աշխատանքներից

Գոռի թոռնուհին՝ 9 ամյա  Սուսաննան, հրապուրվելով պապի աշխատանքներով, որոշել է ինքն էլ խորանալ: Պապն էլ  միշտ, մինչ իր  գործերը  ցուցադրելը, առաջինը  թոռնուհու աշխատանքներն է ի ցույց դնում:

Ըստ թեմայի

Ճապոնացի հանրահայտ արվեստագետը յուրօրինակ նվեր է մատուցել Երևանին. լուսանկարներ
Ինչո՞ւ է հոլանդացի արվեստագետը եկել Երևան, կամ Հայաստանը` արվեստի տարածաշրջանային հարթակ
Գյումրեցի արվեստագետը Կաննում ճանաչվել է ամենակրեատիվը
թեգերը:
Գյումրի

Գլխավոր թեմաներ