10:36 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Նունե Սարգսյանը` թոռների հետ

Զարմանալի անունով ու լավ գեներով աղջիկ. ո՞վ է Նունե Սարգսյանի գրքի համահեղինակը

© Photo: official site of the President of RA
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)
37510

Սավաննա անունով թոռնիկն ուրախացնում է տատիկին գրողի իր տաղանդով ու օգնում է նրան պատկերազարդել գիրքը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայաստանի նախագահի կինը` հայտնի հեքիաթագիր Նունե Սարգսյանը, շուտով նոր գիրք կհրապարակի։ Այս անգամ նա համահեղինակ ունի` իր թոռնուհին։ Աղջիկը զարմանալի անուն ունի` Սավաննա։ Իր նախագծերի մասին առաջին տիկինը խոսել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ։

«Մեր գրքում հայկական մոտիվներ չկան, գիրքը մանկական է ու նախատեսված է ամբողջ աշխարհի երեխաների համար։ Բայց վստահ եմ, որ հաջորդ գիրքը Հայաստանի թեմայով կլինի», – ասաց Սարգսյանը։

Գրքի աշխատանքը բարեհաջող առաջ է ընթանում։ Նախագահի թոռնուհին գրեթե ավարտել է պատկերազարդումը, իսկ տատիկը տպարան է փնտրում, որ հրապարակի այն։ Սարգսյանն ասաց, որ աղջիկը շատ հուզված ու ոգևորված է, քանի որ դա նրա առաջին գիրքն է։

«Ես նրա մեջ արդեն որոշ ունակություններ տեսնում եմ և ուրախ եմ, որ նա իմ գեներն է ժառանգել», – շշուկով ու փայլող աչքերով նշում է Նունե Սարգսյանը։

Նախագահի տիկինը պատմեց, որ երբեմն աղջիկը կորում է, ու նրան գտնում են ինչ-որ անկյունում, որտեղ նա թղթեր է կպցնում գրքի տեսքով, ապա մատիտով ու գրիչով ներկում է դրանք։ Նա նաև գաղափարներ է հորինում ու գրում, ինչը շատ է հուսադրում տատիկին, որ թոռնուհու գրողի լավ կարիերա կունենա։

Президент Армении Армен Саркисян с супругой Нунэ Саркисян в армянской церкви Святого Георгия (27 мая 2018). Тбилиси
Արմեն և Նունե Սարգսյաններ

Ավելի վաղ Նունե Սարգսյանն ասել էր, որ գրքում լինելու են հեքիաթներ երկնագույն գետաձիի ու վարդագույն մկնիկի մասին։ Այնտեղ բոլոր կերպարները, այդ թվում` վիշապները, կախարդներն ու թզուկները շատ բարի են։ Սարգսյանը հայերենով, ռուսերենով ու անգլերենով գրված ավելի քան երկու տասնյակ գրքերի հեղինակ է։

թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)

Ըստ թեմայի

Նոր նախագահի տիկինը կհետևի Ռիտա Սարգսյանի օրինակին
Արմեն և Նունե Սարգսյանները Ստեփանակերտում վայելել են արցախյան բերք ու բարիքը. լուսանկարներ
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ