13:51 17 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Երվանդ Մանարյանը «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի հանրահավաք

Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու հրամանագիրը ստորագրվել է

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում էր կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 5 Նոյեմբեր — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին հրամանագիրը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը.

Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի Մանարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում»,– ասված է նախագահի հրամանագրում։

Գլխավոր թեմաներ