02:28 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Սերգեյ Սարգսիովը որդու հետ

Հայ ռեժիսորի հոլիվուդյան դեբյուտը. Նիկոլայ Սարգիսովն ավարտել է նկարահանումները ԱՄՆ–ում

© Sputnik / Екатерина Чеснокова
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Ֆիլմը սպորտային դրամայի ժանրից է և պատմում է խոստումնալից ձյուդոիստի ու նրա բռնակալ հոր դիմակայության մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ավարտվել են ռեժիսոր Նիկոլայ Սարգիսովի Embattled աշխատանքային անվանումով ֆիլմի նկարահանումները։ Այդ մասին Facebook–ի իր էջում հայտնել է «Բլից Ֆիլմ» կինոընկերությունը։

Նշվում է, որ կինոնկարի նկարահանումները տևել են մոտ մեկուկես ամիս ԱՄՆ–ի Ալաբամա նահանգում։

Ֆիլմը Նիկոլայ Սարգիսովի հոլիվուդյան դեբյուտն է։ Գլխավոր դերում հանդես է եկել Սթիվեն Դորֆը, որը հայտնի է «Բլեյդ», «Ջոնի Դ» ֆիլմերում խաղացած դերերով, ինչպես նաև նկարահանվել է «Իսկական դետեկտիվ» սերիալի երրորդ սեզոնում։

Ֆիլմը նկարվել է սպորտային դրամայի ժանրում։ Կինոնկարը պատմում է խոստումնալից ձյուդոիստի և նրա բռնակալ հոր` անցյալում UFC չեմպիոնի դիմակայության մասին։

Նկարահանումներին մասնակցել են խառը մարտարվեստների մի քանի աստղեր, այդ թվում` կիսամիջին քաշային կարգում UFC չեմպիոն Թայրոն Վուդլին, ինչպես նաև Դոնալդ Սերոնեն, Էրիկ Անդերսը և Քենի Ֆլորիանը։

Սցենարը գրել է հոլիվուդյան հայտնի սցենարիստ Դևիդ ՄաքՔենան («Ամերիկյան X պատմություն», «Վերացնել Քարտերին», «Կոկաին»)։

Ֆիլմի պրոդյուսերներն են Նիկոլայը, նրա հայրը` հայտնի միլիարդատեր Սերգեյ Սարգիսովը, Քեյթ Քոենը, ինչպես նաև Սքոտ ԼաՍտաիտին և Ստիվեն Դորֆը։

Գլխավոր թեմաներ