20:55 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Լիլիթ Մակունց

Քննարկումներ կան, կոնֆլիկտ չկա. Մակունցը` Օրբելյանի հետ հարաբերությունների մասին

© Sputnik / Aram Nersesyan ,
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
251 0 0

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը չի թաքցնում, որ մշտապես և թեժ աշխատանքային քննարկումներ են ընթանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժորի հետ։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հերքում է լուրերն այն մասին, որ տարաձայնություններ ունի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

Մակունցին մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելուց անմիջապես հետո սկսեցին լուրեր տարածվել, որ նա մտադիր է փոխել օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրենին։ Օրբելյանի զբաղեցրած երեք պաշտոններից (թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, դիրիժոր) միայն մեկը ընտրելու և այդ պաշտոնին մնալու անհրաժեշտության մասին նրա հայտարարություններից հետո փորձագետներից շատերը կանխատեսում էին, որ Օրբելյանը շուտով հրաժարական կտա։

«Մենք հետագա աշխատանքներում, բեմադրություններում ստեղծագործական անձնակազմին լայնորեն ներգրավելու հետ կապված քննարկումներ ենք ունեցել», – ասաց Մակունցը։

Մակունցի խոսքով` երբ Օրբելյանը վերադարձել է արձակուրդից հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հենց որոշվել է, թե որ ուղղությամբ պետք է զարգանա թատրոնը։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Օրբելյանը նույնպես հերքել էր նախարարի հետ իր տարաձայնությունների մասին լուրերը։ Նա նաև հայտարարել էր, որ մշտապես կապի մեջ է Մակունցի հետ, և նրանք միասին փորձում են լուծել առկա խնդիրները։

Ըստ թեմայի

Արսեն Թորոսյանն ու Լիլիթը Մակունցը խաղում են Նյու Յորքի սպորտ–բարերից մեկում. տեսանյութ
«Ամեն դեպքում վերցրեց հեռախոսը». ինչ է Մակունցը պայմանավորվել վրաց գործընկերոջ հետ
Լիլիթ Մակունցը հորդորում է Վահագն Մարգարյանի մահը շահարկման թեմա չդարձնել
թեգերը:
Լիլիթ Մակունց, Հայաստան

Գլխավոր թեմաներ