00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ «Համազգային» թատրոնում. Չալդրանյանը հեռացավ, նրան փոխարինող գտան

© FB ProfileВиген Чалдранян
Виген Чалдранян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չալդրանյանը գեղարվեստական ղեկավարի պաշտոնը փոխանցեց Սուրեն Շահվերդյանին, սակայն շարունակում է զբաղեցնել «Համազգային» թատրոնի տնօրենի պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik.  Ռեժիսոր և բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը նշանակվել է «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար` փոխարինելով Վիգեն Չալդրանյանին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց թատրոնի ռեժիսոր Դավիթ Հակոբյանը։

Ավելի վաղ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար ու ներկայիս տնօրեն Վիգեն Չալդրանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դեռ այս տարվա սեպտեմբերին մի խումբ դերասաններ խռովություն էին կազմակերպել իր դեմ։

И.о. министра культуры Лилит Макунц на пресс-конференция по итогам полугодовой деятельности (22 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քննարկումներ կան, կոնֆլիկտ չկա. Մակունցը` Օրբելյանի հետ հարաբերությունների մասին

Նրա խոսքով` «պլանավորած են եղել ընտրություններից անմիջապես առաջ՝ ջունգլիների օրենքներով ստիպել ինձ հրաժարական ներկայացնել թե՛ իբրև տնօրեն, թե՛ իբրև գեղարվեստական ղեկավար: Ըստ լուրերի՝ գեղղեկի պաշտոնը դերասանուհի Նարինե Գրիգորյանի վաղեմի երազանքն է, իսկ տնօրենի պաշտոնին հավակնում է դերասան Արման Նավասարդյանը»։

«Աստված իրենց և իրենց ամբիցիաների հետ: Աթոռաբաղձություն, աթոռապաշտություն, շահ՝ արդյունքում աթոռակռիվ: Բազմիցս կրկնել եմ և կրկնում եմ՝ ես կառչած չեմ աթոռից, ես կառչած եմ իմ արժանապատվությունից և իմ ճշմարտությունից», – գրել է Չալդրանյանը։

Դերասան ու ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը «Համազգային» պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել 2016 թվականին։ Սակայն բոլորովին վերջերս գեղղեկի ու ստեղծագործական անձնակազմի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Տասը դերասան՝ Անդրանիկ Էթեմեզյանը, Նարեկ Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արման Նավասարդյանը, Արմինե Անդրեասյանը, նրա հրաժարականն էին պահանջում։

Սկանդալը հասել էր մշակույթի նախարարություն։ Նախարար Լիլիթ Մակունցն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել թատրոնի ստեղծագործական անձնակազմի, այդ թվում` Չալդրանյանի հետ։ Նա խոստացել էր հարցը լուծել։

Նշենք, որ գեղղեկի պաշտոնը ստանձնած Շահվերդյանը պայքարում էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար։ Պայքարն ընթանում էր երկու ռեժիսորի` Կարեն Ներսիսյանի ու Սուրեն Շահվերդյանի միջև, սակայն թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանն ընտրեց առաջինին։

Սուրեն Շահվերդյանը ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի որդին է։ Նա հայտնի է իր վարած հեռուստահաղորդումներով,  «Սև, դառը շոկոլադ» ու «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացումներով։

Լրահոս
0