00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Համազգային» թատրոնի ստեղծագործական խումբը գործադուլ է անում

© Sputnik / Asatur YesayantsТеатр "Амазгаин"
Театр Амазгаин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թատրոնի դերասաններն անժամկետ գործադուլ են հայտարարում և տարրական հարգանք են պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. «Համազգային» թատրոնի դերասանները դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ են սկսել։ Նրանք դեմ են թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի որոշմանը, ըստ որի` գեղարվեստական ղեկավար է նշանակվել Սուրեն Շահվերդյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թատրոնի դերասանուհի, թատերախմբի գեղարվեստական ղեկավարի թեկնածու Նարինե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Վիգեն Չալդրանյանը հրաժարվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, բայց քանի որ նա դեռ թատրոնի տնօրենն է, որոշել է իր փոխարեն նշանակել ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին։

«Մենք պահանջում ենք, որ ստեղծագործական խմբին հարգեն։ Խնդիրը  Սուրենի անձի հետ կապված չէ, պարզապես չի կարելի օտար մարդ բերել ու առանց խմբին հարցնելու գեղարվեստական ղեկավար նշանակել։ Մենք ուրախանում էինք, երբ նախկինում Սուրենը մեր թատրոնում ներկայացումներ էր բեմադրում, բայց հիմա նա շատ տգեղ քայլ է անում», - ասաց դերասանուհին։

Նարինե Գրիգորյանը կարծում է, որ լավ կլիներ, եթե Շահվերդյանն առաջարկությունն ընդունելուց առաջ խոսեր թատերախմբի հետ։ Դերասանուհին չի բացառում, որ կրքերը կարող էին հանդարտվել, եթե թատրոնի ղեկավարությունը հարգանք դրսևորեր ստեղծագործական անձնակազմի նկատմամբ։

«Արդեն երկրորդ անգամ մեզ գեղարվեստական ղեկավար են պարտադրում։ Մենք չենք ուզում երկրորդ անգամ նույն սխալն անել», - նշեց դերասանուհին ու ավելացրեց, որ չի պատկերացնում՝ ինչպես է աշխատելու թատրոնի տնօրենի հետ, եթե արդյունքում ինքը զբաղեցնի գեղղեկի պաշտոնը։

© Sputnik / Asatur YesayantsՆարինե Գրիգորյան
«Համազգային» թատրոնի ստեղծագործական խումբը գործադուլ է անում - Sputnik Արմենիա
Նարինե Գրիգորյան

Գրիգորյանն անընդունելի է համարում Շահվերդյանի` անձնակազմը ցրելու ու նոր խումբ հավաքելու հայտարարությունը։ Նրա խոսքով՝ օրենքը խմբի լուծարում չի նախատեսում, բայց հնարավոր է լուծարել ՊՈԱԿ-ն ու թատրոնը, ինչը, դերասանուհու խոսքով, սկանդալի կվերածվի։

«Շատ տգեղ է, պետք է կանգ առնել», - ասաց դերասանուհին։

Շահվերդյանն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է աշխատել բոլոր այն դերասանների հետ, որոնք կցանկական աշխատել։ Սակայն եթե դերասանները չուզեն ընդունել նրան, ապա հայտարարություն կտարածի ու նոր թատերախումբ կհավաքի։ Նրա խոսքով՝ Երևանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում բազում տաղանդավոր դերասաններ կան, որոնք անընդհատ դիմում են այս կամ այն թատրոններ: Շահվերդյանն ասել է նաև, որ առաջարկել է գեղարվեստական խորհուրդ ստեղծել (գեղարվեստական խորհուրդ ոչ թատրոնի ներսում աշխատող ստեղծագործական կազմից, այլ թատրոնից դուրս), որպեսզի թատրոնը չկառավարվի միանձնյա։

Виген Чалдранян - Sputnik Արմենիա
Սկանդալ «Համազգային» թատրոնում. Չալդրանյանը հեռացավ, նրան փոխարինող գտան

«Ես ունեմ թատրոնի զարգացման իմ տեսլականը, որում հստակ նշվելու է՝ ինչ ներկայացումներ եմ բեմադրելու, որտեղ են հյուրախաղերն անցնելու ու պատասխանատու եմ լինելու միայն գեղարվեստական խորհրդի առաջ։ Չեմ ուզում միանձնյա ղեկավարել թատրոնը։ Կոլեգիալ որոշումներն ամենաճիշտն են», - ասել է նա։

Դերասան ու ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը «Համազգային» պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար էր նշանակվել 2016 թվականին։ Սակայն բոլորովին վերջերս գեղղեկի ու ստեղծագործական անձնակազմի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Տասը դերասան՝ Անդրանիկ Էթեմեզյանը, Նարեկ Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արման Նավասարդյանը, Արմինե Անդրեասյանը, նրա հրաժարականն էին պահանջում։

Չալդրանյանը պնդում է, որ գեղղեկի պաշտոնը դերասանուհի Նարինե Գրիգորյանի վաղեմի երազանքն է, իսկ տնօրենի պաշտոնին հավակնում է դերասան Արման Նավասարդյանը։Սկանդալը հասել էր մշակույթի նախարարություն։ Նախարար Լիլիթ Մակունցն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել թատրոնի ստեղծագործական անձնակազմի, այդ թվում` Չալդրանյանի հետ։ Նա խոստացել էր հարցը լուծել։

Լրահոս
0