00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գուր Սարգսյանի 3 երազանքները, կամ ինչպես է պատանի երաժիշտը գերում հանդիսատեսին

© Sputnik / Евгений ОдиноковАрмянский пианист Гур Саркисян на конкурсе молодых музыкантов "Щелкунчик"
Армянский пианист Гур Саркисян на конкурсе молодых музыкантов Щелкунчик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատանի երաժիշտների «Շելկունչիկ» XIX միջազգային հեռուստամրցույթի մասնակից Գուր Սարգսյանը համոզված է, որ ինքը հայ մեծ դաշնակահար է դառնալու։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Պատանի երաժիշտների «Շելկունչիկ» XIX միջազգային հեռուստամրցույթին մասնակցելու համար 12-ամյա Գուր Սարգսյանը Մոսկվա է եկել իր ուսուցչի հետ։ Տղայի ելույթին ուսուցչուհին հետևում էր հետնաբեմում և նկատելիորեն հուզվում։ Իսկ Գուրը, ժյուրիի գնահատականները լսելուց հետո, բավականին հանգիստ էր և գոհ։

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել «Շելկունչիկ» մրցույթին։ Եվ, իհարկե, ես հաղթանակ եմ ակնկալում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց նա։

© Sputnik / Евгений ОдиноковԳուր Սարգսյան
Գուր Սարգսյանի 3 երազանքները, կամ ինչպես է պատանի երաժիշտը գերում հանդիսատեսին - Sputnik Արմենիա
Գուր Սարգսյան

Վստահությունը, որով Գուրը խոսում է իր նպատակի մասին, պատահական չէ. պատանի դաշնակահարը քրտնաջան աշխատում է, նա սովորում է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Երևանում անցկացվող Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթում 2015 թվականին նա 4-րդ տեղն է զբաղեցրել, 2016 թվականին Գերմանիայի Ահեն քաղաքում ClavirCologne մրցույթում առաջին մրցանակին է արժանացել, հաջորդ տարի նույն մրցույթում, այդ անգամ արդեն Թբիլիսիում անցկացվող, արժանացել է երկրորդ մրցանակին։

Участница XIX Международного телевизионного конкурса юных музыкантов Щелкунчик Мане Мхитарян  - Sputnik Արմենիա
«Ամենախիստ հանդիսատեսը... թութակն է». 13–ամյա Մանեն գիտի հաջողության բանաձևը. լուսանկարներ

2018 թվականին էլ Գուրը երկու անգամ հիանալի արդյունք է ցույց տվել. դարձել Սանկտ Պետերբուրգում Լ.Ա. Բրուկի անվան դաշնամուրային դուետների մանկական մրցույթների դափնեկիր և գրան պրի ստացել Փարիզում Flame երաժշտական մրցույթում։

«Երբ փոքր էի, երեք երազանք ունեի` շատ էի ուզում դաշնամուր նվագել, ֆուտբոլիստ դառնալ և նկարել։ Սակայն մայրս որոշեց սկզբում ինձ երաժշտական դպրոց տանել։ Տեսավ, որ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում և չցանկացավ ֆուտբոլի կամ գեղարվեստի դպրոց տալ։ Նախկինի նման ուզում եմ ֆուտբոլիստ և նկարիչ դառնալ, սակայն մայրիկիս ոչ մի կերպ համոզել չի ստացվում։ Մեկ երազանք է մնացել. մեծ երաժիշտ դառնալ», – ասում է Գուրը։

Գուրը նաև արժանի օրինակ ունի. նրա ավագ եղբայրը, 21-ամյա Գոշը, օպերային երգիչ է, մայրը` դերասանուհի։ Միայն հայրը արվեստի հետ կապ չունի։

«Հայրս գործարար է», – ասում է տղան։

Սարգսյանների ընտանիքն ապրում է սեփական տանը, Գուրը դաշնամուր կարող է նվագել և՛ գիշերը, և՛ ցերեկը` հարևաններին չխանգարելով իրագործել իր երազանքը։

«Շելկունչիկ» մրցույթում եզրափակիչ հասնել Գուր Սարգսյանին չհաջողվեց, սակայն նա չի ընկճվել։

«Կարևորը մասնակցելն է», – ասաց պատանի դաշնակահարը հրաժեշտ տալիս։

© Sputnik / Евгений ОдиноковԳուր Սարգսյան
Գուր Սարգսյանի 3 երազանքները, կամ ինչպես է պատանի երաժիշտը գերում հանդիսատեսին - Sputnik Արմենիա
Գուր Սարգսյան

«Շելկունչիկ» պատանի երաժիշտների XIX միջազգային հեռուստամրցույթը մեկնարկել է Մոսկվայում դեկտեմբերի 4-ին և կտևի մինչև ամսի 11-ը։ Մրցույթը պատանի երաժիշտների համար մասնագիտական հետագա կարիերայի հեռանկար է բացում. երեխաներն ընդունվում են Ռուսաստանի լավագույն երաժշտական ուսումնական հաստատություններ, հայտնի երաժիշտների աջակցությամբ մասնակցում են Ռուսաստանի և Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվող համերգներին, ամենահեղինակավոր երաժշտական ֆորումներին և փառատոներին։ Եզրափակիչ փուլում մասնակիցները սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Չայկովսկու անվան համերգասրահում։

Լրահոս
0