00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին

© Sputnik / Karen YepremyanВозвращение личной мебели Арама Хачатряна в Армению и в дар дому-музею композитора
Возвращение личной мебели Арама Хачатряна в Армению и в дар дому-музею композитора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր 10 թանգարան իրենց դռները բացեցին այցելուների առաջ։ Դրանցից յուրաքանչյուրը հետաքրքիր շրջագայություն է առաջարկում դեպի Հայաստանի անցյալ, ներկա և ապագա։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Այնպես է ստացվել, որ Հայաստանում Նոր տարին 10 օր տևող արձակուրդի է վերածվում։ Եվ այդ ամբողջ ժամանակահատվածում մարդիկ հիմնականում են անցկացնում սեղանի մոտ, որովհետև հյուրընկալ հայերը տարբեր պատճառներով չեն կարողանում հրաժարվել ճաշկերույթից։ Բայց այս տարի Մշակույթի նախարարությունը փորձել է փոքր–ինչ շտկել իրավիճակը և անվերջանալի խնջույքի այլընտրանք է առաջարկել։

Հունվարի 3-ից 5–ը ներառյալ այցելուների առաջ դռները կբացեն միանգամից 10 թանգարան։ Մշակույթի նախարարությունից Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին, որ ընտրվել են ամենամեծ պահանջարկ ունեցող թանգարանները։ Գերատեսչությունից նշեցին, որ ավելի վաղ այդ խնդրանքով էր դիմել նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիան։

Sputnik Արմենիան կպատմի, թե հունվարի 3-ից սկսած` Երևանում ուր կարելի է և արժե գնալ` ոչ թե ուտելու, խմելու և զրուցելու, այլ իսկապես հոգեպես ու սրտանց հանգստանալու համար։

Հայաստանի ազգային պատկերասրահ

Արվեստի հետ մերձեցումը կարելի է սկսել Հայաստանի ազգային պատկերասրահից, որն ԱՊՀ տարածքում ամենամեծ թանգարաններից մեկն է։ Հիմնադրվել է 1921 թվականին։ Այս օրերին, բացի հիմնական հավաքածուից, այստեղ հնարավոր կլինի վայելել նաև նկարիչ Գաբրիել Գյուրջյանի կտավները։ Նրա գործերը կցուցադրվեն մինչև փետրվարի կեսերը։

Թանգարանը բաց է հունվարի 3-ից, ժամը 12:00–ից։

© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյանը տիկնոջ հետ Հայաստանի ազգային պատկերասրահում
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին  - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանը, որը գտնվում է Ազգային պատկերասրահի շենքում, հիմնադրվել է 1921 թվականին։ Շենքի երկու հարկում ներկայացված ցուցանմուշների շարքում է հայկական ազգագրական միության հավաքածուն։ Թանգարանում շուրջ 400 000 ցուցանմուշ կա, որոնք ներկայացնում են ազգային ժառանգությունը հետևյալ բաժիններով` հնագիտություն, ազգագրություն և դրամագիտություն։ Հավաքածուն համալրվում է գնումների, նվերների, ինչպես նաև Հայաստանի հիմնական տարածքի բնակավայրերում իրականացրած պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոների շնորհիվ։

Թանգարանում ներկայացված են Հայաստանի տարածքում հայտնաբերած և քարե դարից մինչև XIX դարերը թվագրվող առարկաներ։

Թանգարանը բաց է հունվարի 3-ից, ժամը 12:00-16:00–ն։

© Sputnik / Asatur YesayantsՊատկերասրահի շենքը
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին  - Sputnik Արմենիա
Պատկերասրահի շենքը

Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարան

Անվանումն արդեն ամեն ինչ ասում է։ Հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարաննը արտացոլում է վարպետի կյանքի երևանյան ժամանակահատվածը։

Թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին, երբ Փարաջանովը Երևան էր տեղափոխվել։ Նա է ընտրել թանգարանի տեղն (Ձորագյուղ ազգագրական թաղամաս) ու նախագիծը։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի և սոցիալ–տնտեսական խնդիրների պատճառով թանգարանը բացվեց 1991 թվականի հունիսին` Փարաջանովի մահից մեկ տարի անց։

Թանգարանում 1400 ցուցանմուշ կա` ինստալյացիաներ, կոլաժներ, ասամբլյաժներ, նկարներ, տիկնիկներ և գլխարկներ։ Թանգարանում ներկայացված են նաև չհրապարակված սցենարներ, լիբրետոներ և արվեստի այլ գործեր, որոնք Փարաջանովը ստեղծել է բանտում։

Այս թանգարանի դռները, ի տարբերություն մյուսների, բաց են յուրաքանչյուր օր 10:30-17:00–ն։

© Sputnik / Вероника ЖуравлёваՍերգեյ Փարաջանովի տուն–թանգարան
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին  - Sputnik Արմենիա
Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն–թանգարան

Նույնիսկ ցրտաշունչ ձմռանը արևոտ Հայաստանը տեսնելու համար բավական է այցելել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարան։ Այստեղ ներկայացված է վարպետի բացառիկ հավաքածուն։ Թանգարանը բացվել է դեռ նկարչի կյանքի օրոք` 1967 թվականին, իսկ նախագծի վրա աշխատել է ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։

Տուն–թանգարանը կբացվի հունվարի 4-ին և հյուրերին կընդունի ժամը 11:00-17:15–ը։

© Sputnik / Лев РыжковՄարտիրոս Սարյանի տուն–թանգարան
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին  - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի տուն–թանգարան

Երվանդ Քոչարի տուն–թանգարան

Հայաստանի ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի արվեստին ծանոթանալու համար անպայման պետք է այցելել Երևանի կենտրոնում գտնվող տուն–թանգարան, որը ստեղծվել է վարպետի նախկին արվեստանոցում։

Այստեղ է հավաքված Սարյանի քանդակների, գրաֆիկաների, կտավների հավաքածուն։

Տուն–թանգարանը բաց է այցելուների համար հունվարի 3-ից, ժամը 11:00-16:00–ն։

© Музей им. Ерванда КочараԵրվանդ Քոչարի ստեղծագործություններից
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին  - Sputnik Արմենիա
Երվանդ Քոչարի ստեղծագործություններից

Օրբելի եղբայրների տուն–թանգարան

Օրբելի եղբայրների (գիտության և մշակույթի հայ գործիչների տոհմ) տուն–թանգարանը տեսնելու համար պետք է մեկնել Ծաղկաձոր։ Այստեղ 1982 թվականին բացվել է տուն–թանգարան, որտեղ գրքերի, ձեռագրերի, փաստաթղթերի, լուսանկարների և տարբեր իրերի հարուստ հավաքածու է ներկայացված։ Ընդհանուր առմամբ` 1700 ցուցանմուշ։

Տուն–թանգարանը բաց կլինի այցելուների համար հունվարի 3-ից, ժամը 11:00-17:00–ն։

CC BY-SA 4.0 / Armineaghayan / Levon OrveliԼևոն Օրբելու կիսանդրին
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին  - Sputnik Արմենիա
Լևոն Օրբելու կիսանդրին

Արամ Խաչատրյանի տուն–թանգարան

Երևանի մշակութային կարևոր օջախներից մեկն Արամ Խաչատրյանի տուն–թանգարանն է, որը բացվել է 1982 թվականին։ Թանգարան բացելու գաղափարը ծնվել է 1970-ականներին, նախագծման աշխատանքներին մասնակցել է անձամբ մաեստրոն։

Թանգարանի հիմքը հանդիսացել է այն առանձնատունը, որտեղ ապրել է Խաչատրյանի ավագ եղբայրը՝ Վաղինակն իր ընտանիքի հետ: Հենց այդտեղ է հաճախ իջևանել կոմպոզիտորը, երբ ժամանել է Երևան:
Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Արամ Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր` ճարտարապետներ Ս. Գյուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին:

Այստեղ են պահպանվում Խաչատրյանի ֆրակը, դիրիժորական փայտիկը, նամակները, լուսանկարները և անձնական այլ իրեր, որոնք թանգարանին է փոխանցել նրա որդին` Կարենը։ Թանգարանի գրադարանում հավաքված են կոմպոզիտորի ստեղծագործությունների պարտիտուրաները, նրա ձեռագրերն ու այլ կարևոր փաստաթղթեր, իսկ ձայնագրությունների պահեստարանում զետեղված են դասական և ժամանակակից երաժշտության ստեղծագործությունները։ Թանգարանը կարող է պարծենալ նաև բացառիկ երաժշտական գործիքների հավաքածուով։

Թանգարանը բաց է հունվարի 3-ից, ժամը 12:00-16:00–ն։

© Sputnik / Karen YepremyanԱրամ Խաչատրյանի տուն–թանգարան
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին  - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյանի տուն–թանգարան

Ռուսական արվեստի թանգարան

Ռուսական արվեստի թանգարանը ներկայացնում է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին համաշխարհային ճանաչում ունեցող ռուսական գեղարվեստի դպրոցի վարպետների աշխատանքները։

Թանգարանի հավաքածուն ներառում է նկարչական արվեստի, գրաֆիկայի, քանդակի և մանր պլաստիկայի, ինչպես նաև ռուսական գեղարվեստական մշակույթի ծաղկման ժամանակաշրջանի դեկորատիվ–կիրառական արվեստի գործեր։

Վերջերս թանգարանի հավաքածուն համալրվեց Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը, որի շուրջ իսկական դետեկտիվ պատմություն էր տեղի ունեցել։ Այն անպայման պետք է տեսնել, իսկ աղմկահարույց պատմությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

Թանգարանը բաց է հունվարի 3-ից, ժամը 12:00-16:00–ն։

© Sputnik / Lilit HarutyunyanՌուսական արվեստի թանգարան
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին  - Sputnik Արմենիա
Ռուսական արվեստի թանգարան

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

Հեթանոսական ժամանակաշրջանի բացառիկ վանքը` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը, գտնվում է Երևանից 30 րոպե հեռավորության վրա։ Այստեղ կարելի է տեսնել հելլենիստական և վաղքրիստոնեական շրջանի պատմաճարտարապետական հուշարձաններ, թագավորական պալատի և բաղնիքի (կառուցված է հռոմեական բաղնիքների սկզբունքով) ավերակները։

Գառնին բաց է այցելուների համար հունվարի 1-ից, ժամը 10:00-16:00–ն։

© Hrach HovhannisyanԳառնի
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին  - Sputnik Արմենիա
Գառնի

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարան

«Զվարթնոց» բացառիկ պատմամշակութային արգելոց–թանգարանը հայտնաբերվել է XX դարի սկզբին։ Այն գտնվում է Երևանից 10 կմ հեռավորության վրա։ Սա վաղ միջնադարյան Հայաստանի կրոնական ամենագեղեցիկ և մեծ կառույցներից մեկն է, հայտնի է նաև «Հրեշտականոց» անվանումով։ Չէ՞ որ «զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ»։

Վանքը բաց է հունվարի 3-ից, ժամը 12:00–16:00–ն։

© Агентство по охране памятников истории и культуры«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարան
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին  - Sputnik Արմենիա
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարան
Լրահոս
0