04:26 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
13910

Համակրելի Բրեդլի Կուպերը, տաղանդավոր Լեդի Գագան, շքեղ Ռեյչել Վայսը և ուրիշներ... «Օսկարն» այս տարի հագեցած է արժանի թեկնածուներով։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը։

Բաղձալի արձանիկի համար հիմնական անվանակարգերում կպայքարեն.

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում` Ալֆոնսո Կուարոնը, Յորգոս Լանթիմոսը, Սփայք Լին, Ադամ ՄքՔեյը, Պավել Պավլիկովսկին,

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում` «Սև հովազ», «Բոհեմյան ռապսոդիա», «Ֆավորիտը», «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Աստղի ծնունդը», «Փոխնախագահ» (Vice) ֆիլմերը,

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում` Յալիցա Ապարիսիոն, Գլեն Քլոսը, Օլիվիա Կոլմանը, Լեդի Գագան, Մելիսա ՄքՔարթնին,

«Լավագույն դերասան» անվանակարգում` Քրիստիան Բեյլը, Բրեդլի Կուպերը, Վիլեմ Դեֆոն, Ռամի Մալեքը, Վիգգո Մորտենսենը:

Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին Հոլիվուդում:

Գլխավոր թեմաներ