00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:47
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ցերեկը» կորցրել ենք, բայց «Գիշերը» կարելի է փրկել. Մինաս Ավետիսյանի որդին ահազանգում է

© Photo : provided by Narek AvetisyanВыставка "Минас и Нарек Аветисян: модерн и авангард"
Выставка Минас и Нарек Аветисян: модерн и авангард - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինաս Ավետիսյանի որդին կոչ է անում վերականգնել վարպետի աշխատանքներն ու մոնումենտալ արվեստի թանգարան ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգմանը օգնություն ցուցաբերելու կոչերին։ Այս մասին վարպետի որդին, «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանն այսօր ասաց մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով` համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են կառավարության անդամներին, հարցը քննարկվել է մշակույթի արդեն նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ, սակայն անարդյունք։

Шарль (Гарабед) Атамян. Автопортрет. 1941 год - Sputnik Արմենիա
Աշխարհում հայտնի, Հայաստանում անհայտ հայ նկարիչը. շարժվող կյանքը`Շառլ Ադամյանի կտավներում

Նամակներին չեն պատասխանում, իսկ նախկին նախարարն ասել է, որ չի կարող օգնել, քանի որ որմնանկարների վերականգման որևէ ծրագիր չկա։

«Մենք արդեն գրեթե համակերպվել ենք, որ «Ցերեկը» որմնանկարը կորսվել է, բայց «Գիշերը» դեռ կարելի է փրկել, դրա համար մոտ 20–25 հազար դոլար է պետք», – ասաց կրտսեր Ավետիսյանը։

Հայաստանի մշակութային ժառանգությունն այնքան մեծ է, որ պետությունի չի կարողանում կատարել աշխատանքի ամբողջ ծավալը, բայց Ավետիսյանը վստահ է, որ անհրաժեշտ է ավելի շատ ջանք թափել ու ավելի ռացիոնալ ծախսել ռեսուրսները։

Ավելի վաղ վերականգնվել էին ավելի լավ պահպանված որմնանկարները։ Ընտանիքը որևէ կերպ չէր կարող ազդել այդ գործընթացի վրա, քանի որ աշխատանքն իրականացվում էր հովանավորների հաշվին, ու վերջիններս իրենք էին որոշում` որ որմնանկարի համար գումար տրամադրել։

«Այս խնդրի լուծման միակ տարբերակը մոնումենտալ արվեստի թանգարանի ստեղծումն է, որտեղ ցուցադրված կլինեն Մինասի որմնանկարները, «Գայանե» բալետի վարպետի ստեղծած դեկորացիաները, նաև այլ վարպետների աշխատանքներ», – նշեց նա։

Մինաս Ավետիսյանը գեղանկարիչ է, գրաֆիկ, թատերական նկարիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ (1968)։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ 1960-ից 1975 թվականների ընթացքում 500 մեծ ու փոքր կտավ է ստեղծել, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար։ Մի քանի տարվա ընթացքում «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը վերականգնել կամ տեղափոխել է նկարչի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Հայկական հովվերգություն» որմնանկարները։

Լրահոս
0