16:58 21 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.07
  • GBP637.57
  • EUR552.74
  • RUB7.45
Թամարա Գվերդծիթելի

«Վազիր, վազիր, Թամարա». Գվերդծիթելին` իր և Միշել Լեգրանի անհավանական արկածների մասին

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Հայտնի երգչուհի Թամարա Գվերդծիթելին պատմել է Միշել Լեգրանի հետ ունեցած անհավանական նյույորքյան համերգի մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Պատկերացրեք մի իրավիճակ` համերգի ամենաթեժ պահին, երբ երաժիշտները բեմի վրա են, իսկ դահլիճը լիքն է, ինչ-որ մեկն անջատում է լույսը։ Այսպես է պատահել հայտնի երգչուհի Թամարա Գվերդծիթելին ու հայկական արմատներ ունեցող կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ։

Այս դեպքը Գվերդծիթելին հիշել և պատել է «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի եթերում։

«Դա տեղի է ունեցել 1997 թվականին Նյու Յորքում։ Մենք Լեգրանի հետ միասին համերգ էինք տալիս, ու լույսի համար պատասխանատուն որոշել էր, որ համերգն ավարտվել է, անջատել էր լույսն ու գնացել իր տուն` Բրուքլին», – ասում է Գվերդծիթելին։

Թեև երաժշտությունը շարունակում էր հնչել, «լույսի» մարդը կարծել է, թե երաժիշտներն արդեն ավարտել են։ Գվերդծիթելին ու Լեգրանը մնացել էին մթության մեջ, բայց չեն շփոթվել։ Նրանք շարունակել են համերգը, բայց արդեն իմպրովիզացիաներով։

«Նա ինձ ասաց`վազիր, վազիր, Թամարա։ Ես դաշնամուրին մոտեցա ու վախից սկսեցի իմպրովիզացիա անել, ապա երաժիշտները մոտեցան, իսկ տոնայնությունը 12 անգամ փոխվեց», –  պատմում է Գվերդծիթելին։

Լեգրանն իմպրովիզներ էր անում, խնդրում էր նվագել գնչուական ոճով, ռեփ, վալս։ Երաժիշտները դեռ երկար կհիշեն այդ դեպքը։

Նրանք նաև անհավանական րոպեներ են ապրել Բաթումում։ Լեգրանի համերգն էր, մաեստրոն ու Թամարան բեմի վրա էին, երբ հնչեց «Շերբուրյան հովանոցներ» երգը, հովանոց ունեցող բոլոր մարդիկ բացեցին դրանք։

Գվերդծիթելին հիշում է, որ մոտ 100 հովանոց բացվեց, և այդ պահին նրանք հասկացան, որ հանդիսատեսի մի մասն են դառնում, իսկ նրանք` իրենց։

«Հասկանում են, որ դա անմահություն է, ու նա անմահ է», – ասում է երգչուհին։

Նա բնութագրում է Լեգրանին որպես հիանալի ու տաղանդավոր մարդ, որը հետաքրքրվում էր իր շուրջ եղած ամեն ինչով։

Միշել Լեգրանը մահացել է հունվարի 26–ին, 86 տարեկանում։

Նա ծնվել է 1932 թվականի փետրվարի 24-ին Փարիզում։ Լեգրանի հայրը` Ռայմոն Լեգրանը, կոմպոզիտոր էր, դիրիժոր ու նվագախմբի ղեկավար։ Մայրը` Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի էր, հայ ազնվական ընտանիքից։

Լեգրանը 10 տարի ապրել է մորական պապի` Սարգիս Տեր-Միքայելյանի հետ, որը կյանքից հեռացել է 1942 թվականին։ 1915 թվականին Սարգիս Տեր-Միքայելյանը Ֆրանսիա է փախել Օսմանյան կայսրությունում իրագործվող Հայոց ցեղասպանության պատճառով։

Լեգրանն առաջին անգամ Հայաստան է եկել 2004 թվականին` Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգի։

Մաեստրոն երկրորդ անգամ Հայաստան եկավ 2009 թվականին` Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։ Նրան պարգևատրեցին Հայաստանի «Պատվո շքանշանով»։ Լեգրանը պատմական հայրենիք է եկել նաև 2012 և 2017 թվականներին։

Միշել Լեգրանը գրել է մոտ 800 ստեղծագործություն 250 ֆիլմի համար։ Ավելի քան 100 ձայնասկավառակ է ձայնագրել։

Մաեստրոն երեք անգամ «Օսկար» է ստացել, հինգ անգամ` «Գրեմմի», մեկ անգամ` BAFTA, մեկ անգամ` «Ոսկե գլոբուս»։ Նա Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ է։

Ըստ թեմայի

Ֆրանսիացի կոմպոզիտորներից ամենահայը` Միշել Լեգրանը, ելույթ կունենա Կրեմլում
Իսկական հայի` կրքոտ, առատաձեռն մարդու թոռը. լեգենդար Լեգրանը 86 տարեկան է
Մահացել է Միշել Լեգրանը` ֆրանսիացի կոմպոզիտորներից ամենահայը

Գլխավոր թեմաներ