00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ միայն կուբայական կամ բրիտանական. ի՞նչ է սպասում հայկական ջազին 2019 թվականին

Բաժանորդագրվել
Այնպես է ստացվել, որ ԱՄՆ–ից դուրս ինքնուրույն ջազային բեմ է հաջողվել ստեղծել միայն մի քանի երկրում։ Խոսակցություններ այն մասին, որ հայկական երաժշտական մշակույթը կարող է բնական ձևով ադապտացնել և հարստացնել ջազը, կային դեռ խորհրդային տարիներին։

Գեորգի Մուրադյան, հատուկ Sputnik Արմենիայի համար

Ջազը, որը ինքնին աֆրիկյան երաժշտական ավանդույթների և եվրոպական ակադեմիական գաղափարների խառնուրդ է, բավականին դժվարությամբ է ազգային երաժշտական մշակույթներ ընդունում իր մեջ։

Концерт Артуро Сандоваля в Ереване - Sputnik Արմենիա
All that jazz. ինչպես է լեգենդար Արտուրո Սանդովալի համերգն անցել Երևանում

Թե որքանով է 2019 թվականին տեղին «հայկական ջազ» արտահայտությունը, կարելի է հասկանալ, լսելով Kolida Babo–ի և Viken Arman–ի ստեղծագործությունները։

Առաջին նախագծում հույն երաժիշտներ են, որոնք փողայի գործիքներ են նվագում։ 3 տարի նրանք ուսումնասիրում էին հայկական էթնիկ երաժշտությունը։ Արդյունքում ունեցան հայկական ֆոլկի և աբստրակտ էլեկտրոնիկայի տարրերի և ֆրի–ջազի միաձուլում` տեղ–տեղ բալկանյան մոտիվներով։ Խմբի մասին արդեն հասցրել են գրել այնպիսի հեղինակային լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC–ն և The Vinyl Factory–ն։ Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ նրանց նոր ալբոմը կթողարկվի այս տարվա ապրիլին։

Viken Arman–ը Փարիզում ապրող հայի նախագիծ է։ Այստեղ շեշտը կենդանի իմպրովիզներից տեղափոխվել է էլեկտրոնային երաժշտություն, ինչը սակայն ոչ մի կերպ ստեղծագործությունները կանխատեսելի չի դարձնում։

Նոր մինի–ալբոմը, որը թողարկվել է փետրվարին, պակաս էկլեկտիկ է, ի տարբերություն Վիգենի նախորդ ստեղծագործությունների, սակայն, այստեղ էլ ակնհայտորեն զգացվում է ժողովրդական երաժշտության ազդեցությունը։ Գլխավորապես այն փոխանցվում է արտասովոր ռիթմիկ պատկերների և չափերի միջոցով, որոնք բնորոշ են հայկական ֆոլկին։

Артуро Сандовал исполнил в Ереване Караван маэстро Александра Арутюняна - Sputnik Արմենիա
Լեգենդար Արթուրո Սանդովալը Երևանում նվագեց Ալեքսանդր Հարությունյանի «Քարավանը». տեսանյութ

Ընդհանուր առմամբ, ալբոմը շարունակում է նյու–ջազի փսիխոդելիկ էքսպերիմենտների գիծը, որի հիմնադիրն է ամերիկացի Ստիվեն Էլիսոնը, որն ավելի շատ հայտնի է որպես Flying Lotus։ Էլեկտրոնային երաժշտության առաջատար բրիտանական պարբերական` Mixmag–ն արդեն հասցրել է ալբոմն անվանել «միստիկ որոնումներ, որը գերազանցում է պարային երաժշտությունը»։

Խոսակցություններ այն մասին, որ հայկական երաժշտական մշակույթը կարող է բնական ձևով ադապտացնել և հարստացնել ջազը, կային դեռ խորհրդային տարիներին։ Բաբաջանյանը, Օրբելյանը, Այվազյանը, Մալխասյանը և այլ կոմպոզիտորներ, էքսպերիմենտներ կատարելով էթնիկ մոտիվների հետ, հիմք էին ստեղծում ֆյուժն-ջազի առանձին ճյուղերի համար, որն այսօր փաստացի «հայկական ջազ» է կոչվում։

ԽՍՀՄ փլուզումից հետո նրանց գործը շարունակեցին Time Report–ը, «Կատուները», Armenian Navy Band–ը և դաշնակահար Տիգրան Համասյանը։

Վերջինս հունվարին տպավորիչ համերգ ունեցավ Գլազգոյում նորվեգացի հայտնի շեփորահար Արվիդ Հենրիքսենի հետ, ում հետ 2016 թվականին Տիգրանը կրկնակի ալբոմ թողարկեց գերմանական ECM լեյբլով։

Հավանականություն կա, որ աշնանային շրջագայության Համասյանը կմեկնի արդեն նոր ալբոմով, 4-րդը` Nonesuch Records լեգենդար ամերիկյան լեյբլով։

Այդպիսով, կան բոլոր նախադրյալները, որ 2019 թվականին հայկական ջազի կարգավիճակը համաշխարհային երաժշտական մշակույթում ևս մեկ աստիճանով բարձրանա։

Լրահոս
0