23:35 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Համազգային թատրոն

Սկանդալ մշակույթի ոլորտում. ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն իսկապե՞ս անհիմն է

© Sputnik / Asatur Yesayants.
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Թատերական գործիչները վրդովված են մի շարք ՊՈԱԿ–ների օպտիմալացման և վերակազմակերպման մասին ԶԼՄ–ներում հայտնված փաստաթղթից։ Համացանցի օգտատերերը հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. ՀՀ մշակույթի նախարարությունը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել. այս անգամ  ՊՈԱԿ–ների (այդ թվում թատրոններ, ինստիտուտ–թանգարաններ, կինոստուդիա և նույնիսկ քառյակ) օպտիմալացման և վերակազմակերպման մասին ԶԼՄ–ներ ներթափանցած փաստաթղթի (կամ փաստաթղթի նախագծի) պատճառով։

Տխրահռչակ փաստաթուղթը դժգոհություն է առաջացրել մշակույթի գործիչների շարքում. Մշակույթի նախարարությունում հարցը ոչ միայն չեն զլացել քննարկել շահագրգիռ անձանց հետ, այլև նախազգուշացրել են այն մասին, որ իրենց հաստատությունները մոտ ապագայում կփակվեն, բողոքում են նրանք։

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը փորձել է փոքր–ինչ հարթել իրավիճակը` ԶԼՄ–ների միջոցով հայտարարելով, որ մամուլի ձեռքի տակ հայտնված փաստաթուղթը պաշտոնական բնույթի չի կրում, այլ ավելի շուտ գաղափարների ուրվագիր է։

Նրա խոսքով` մյուսներին կմիանան կամ կվերակազմավորվեն միայն այն ՊՈԱԿ–ները, որոնց արդյունավետությունն այդքան էլ բարձր չէ, իսկ «արտադրության առաջատարները» մասնավորների կարգավիճակ կստանան և կկարողանան էապես բարձրացնել եկամուտները նախկին սահմանափակումները վերացնելու հաշվին։

Միևնույն ժամանակ Ղարիբյանը չբացառեց, որ գրասենյակային տարածքները կարող են մնալ ՊՈԱԿ–ների տնօրինության տակ, սակայն պետական ֆինանսավորում նրանք այլևս կարող են չակնկալել։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծում է, որ փաստաթուղթը, որը հայտնվել է մամուլում ընդամենը օրենքի չմշակված նախագիծ է, որը Մշակույթի նախարարությունը պարտադիր կքննարկի ոլորտի ներկայացուցիչների հետ։

Կամերային երաժշտության պետական թատրոնի (որը, եթե հավատանք տխրահռչակ նախագծին, նախատեսում են միացնել Պարոնյանի անվան թատրոնին) տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ Մշակույթի նախարարությունը նրա հետ որևէ քննարկում չի ունեցել և հանդիպում չի առաջարկել։

Հավանական փոփոխությունների մասին տեղեկությունը նա ստացել էր ԶԼՄ–ներից, իսկ նման պահվածքը անընդունելի է համարում։

«Համազգային» թատրոնի (որը առաջարկվում է «փոխել» և դարձնել փորձառական հարթակ ուսանողների համար) տնօրեն Արամ Նավասարդյանը հայտարարեց, որ Ղարիբյանը և բոլոր նրանք, ովքեր կազմել են այս փաստաթուղթը, չգիտեն, թե թատրոնն ինչ է։

Նրա խոսքով` «Համազգային» թատրոնը ծաղկում է. նոր շենք է կառուցվում, 7 պրեմիերա է նախատեսված, բազմաթիվ հյուրախաղեր, և այն փակելը պարզապես անգրագիտություն կլիներ, եթե ոչ ճակատագրական։

Նա նաև համաձայն չէ այն դրույթի հետ, որ թատրոնը պետք է անցնի լիարժեք ինքնաապահովման, քանի որ նույնիսկ անշլագների դեպքում այն հազիվ է կարողանում հոգալ իր ծախսերը։

«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բաժնի աշխատակիցներ
© Photo : press office of the Service for Protection of Historical Environment and Historical-cultural Museum-reserves

«Նազենի Ղարիբյանին հրավիրում եմ մեր թատրոն։ Թող գա, նայի մեր նոր ներկայացումը, և դրանից հետո մենք նրա հետ կքննարկենք փակման հարցը», – ասաց Նավասարդյանը։

Երգի պետական թատրոնի (որն առաջարկվում է մասնավոր հատված տեղափոխել, իսկ շենքը ջազային նվագախմբին տալ) հիմնադիր Արթուր Գրիգորյանն իր հերթին պատմեց, որ փետրվարի 28-ին զանգահարել են թատրոնի տնօրենին և հայտնել գործընթացի դադարեցման մասին։ Դա անակնկալ էր, քանի որ ինչ գործընթացի մասին էր խոսքը, որևէ մեկն այդպես էլ չհասկացավ։

Մշակույթի նախարարությունը զայրացրել էր ոչ միայն այս ՊՈԱԿ–ների ներկայացուցիչներին, այլև բազմաթիվ օգտատերերի։ Հետաքրքիր է, որ նրանցից մի քանիսը կոչ են արել համախմբվել և տոմս գնել բոլոր այն թատրոնների ներկայացումների համար, որոնք փակելու կամ միավորելու որոշում կա։

Ըստ թեմայի

Մթության մեջ նվագող Գեղամ Օհանյանը. հայ դուդուկահարը դահլիճներ է լցնում
Ոչ միայն կուբայական կամ բրիտանական. ի՞նչ է սպասում հայկական ջազին 2019 թվականին
Ինչպե՞ս հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում. Հայաստանը պատրաստվում է նոր արժեք ներկայացնել
Կիլիչյան. «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 5-ով»
թեգերը:
Երևան, Հայաստան, ՀՀ մշակույթի նախարարություն

Գլխավոր թեմաներ