11:35 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Ночной клуб

Անդերգրաունդային երաժշտության անկում, թե՞ հեղափոխությունից հետո մեզ ռոք պետք չէ

CC0 / Piaxabay / Live Concert
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
9830

Հայաստանում վերջին տարում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, որոնք առնչվել են հասարակության գրեթե բոլոր խավերին։ Անկախ երաժիշտները բացառություն չէին։ The Hiwave և The Charger խմբերի ներկայացուցիչներն ասացին, թե ի՞նչ են ակնկալում հեղափոխությունից։

Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանող Վահե Աբովյանը` Sputnik Արմենիայի համար

The Hiwave և The Charger խմբերի մասնակիցների հետ զրույցը տեղի ունեցավ, ինչպես ասում են, ընդլայնված կազմով։ Հայկական անդերգրաունդ բեմի անցյալի, ներկայի և ապագայի մասին գաղափարները և մտքերը ներկայացրին Արամ Սաֆարյանը (The Hiwave, Werewolf), Համլետ Շտիկյանը (The Hiwave), Հրաչյա Հովհաննիսյանը (The Hiwave, Like in Syberia, Foxencat), Արեգ Ապրեսյանը (Werewolf, The Charger)։

Արման Սաֆարյանը, խոսելով հայկական ռոք բեմի մասին, հատկապես երկրում տեղի ունեցած վերջին զարգացումների ֆոնին, նշեց, որ բավական տխուր միտում է նկատում՝ հասարակության հետաքրքրության անկում անդերգրաունդային կյանքի նկատմամբ։

«Խոսքն, օրինակ, հաստատությունները փակելու մասին է, որտեղ այդ կյանքը «եռացել» է։ Նման միտում  նկատվել է նաև մեկ տարի առաջ, բայց հիմա տեմպերն աճել են։ Ես մի քանի անգամ լսել եմ, որ շատերը ռոք երաժշտությունը համարում են բողոքի երաժշտություն, և քանի որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, երաժիշտներն այլևս տեղ չունեն նման թեմայի համար։ Բայց եկեք մի պահ հիշենք, որ ռոք երաժշտությունն ի սկզբանե չի եղել բողոքի երաժշտություն։

Էլվիս Փրեսլիի, վաղ շրջանի Beatles-ի կամ Rolling Stones-ի երաժշտությունը սիրո և կյանքի երաժշտություն է, որում բողոքը բացակայում է։ Նույնիսկ, եթե պատկերացնել, որ բողոքի և ռոքի նույնականացումը ճիշտ է, ապա պետք չէ մոռանալ, որ այլակարծությունը և բողոքը միշտ ուղեկցում են փոփոխություններին, դրանց համար միշտ տեղ կա», - ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ ևս մի արդի խնդիրն այն է, որ հայ հասարակությունը հաճախ երաժիշտներին վերաբերվում է որպես «պատվերով երգիչների»։

Երաժիշտները ընդգծում են նաև Հայաստանում խոշոր միջոցառումներ և փառատոներ անցկացնելու որոշ առանձնահատկություններ։ Արեգ Ապրեսյանը հիշում է անցած տարվա օգոստոսի վերջին օրը։

«Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ, տեղադրվել էր մեծ բեմ։ Ամենատխուրն այն էր, որ կազմակերպիչները չէին հրավիրել իսկապես նման հարթակների կարիք ունեցող երաժիշտների, իսկ բեմն ամբողջ օրը այդպես էլ մնաց, երբեմն դրա վրա բարձրանում էին և պարում, մի քիչ երգում։ Շատ կարևոր է շատ թե քիչ լուրջ բեմերում նվագելու փորձը, որը գրեթե չկա։ Ունկնդիրների և երաժիշտների միջև հետադարձ կապը որոշիչ դեր է խաղում արվեստի զարգացման և առաջընթացի մեջ», - ասաց նա։

Տղաների խոսքով՝ սա միակ դեպքը չէ։ Օրինակ` Էրեբունի-Երևան տոնին նվիրված ամենամյա փառատոնը, որը տեղի է ունենում «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, հատկանշական է նրանով, որ ամեն տարի այնտեղ ելույթ են ունենում նույն մարդիկ։

«Ուղղակի անհասկանալի է, թե ինչու կազմակերպիչները հնարավորություն չեն տալիս նոր երաժիշտներին ցույց տալ իրենց հմտությունները։ Եթե մենք վատ ելույթ ունենանք, ապա ավելի վատ մեզ համար, նրանք ոչ մի բան չեն կորցնում։ Մեր գործունեության բոլոր տարիներին մենք ոչ մի անգամ նման փառատոնին մասնակցելու հրավեր չենք ստացել», - ասաց Արման Սաֆարյանը։

Իր հերթին Համլետ Շտիկյանը հայտարարեց, որ հայկական անդերգրաունդն ուժեղ խթանի, «բումի» կարիք ունի։

«Անհրաժեշտ է նախաձեռնություն, ինչ-որ մեկը պետք է ռիսկի գնա, որպեսզի մյուսները ձգվեն։ Իր վրա վերցնի ոլորտում հեղափոխություն անելու պատասխանատվությունը և ցույց տա, որ փորձի պակասը ոչ մի ռիսկ չի պարունակում։ Օգնել երաժիշտներին փոխզիջում գտնել, ինչպես միմյանց միջև, այնպես էլ հասարակության», - ասում է նա։

Հրաչյա Հովհաննիսյանը կարծում է, որ բոլոր բարդությունները բխում են մի խնդրից՝ համաշխարհային ռիթմին Հայաստանի անհամապատասխանությունից։

«Եվ խոսքը երաժշտության մասին է ընդհանրապես, այլ ոչ թե առանձին ուղղությունների։ Անդրադառնալով ռոք երաժշտությանը՝ հասկանալի է դառնում, որ այն արդեն առաջատար չէ աշխարհում, և երաժիշտները չեն բողոքում, այլ գտնում են զարգացման նոր ուղիներ, բայց մեզ մոտ խնդիրը դուրս է գալիս մշակույթի և արվեստի շրջանակից։ Հայ հասարակությունը և պետությունը, լինելով դեռ շատ պահպանողական, միաժամանակ ձգտում են հետ չմնալ աշխարհից, փորձում են հարմարվել այն գաղափարներին ու արժեքներին, որոնք հաճախ հակասում են մեր դոգմատիկ դիրքորոշումներին։ Դա հանգեցնում է անհամադրելիի համադրությանը», - ասում է երաժիշտը։

Նրա խոսքով՝ Հայաստանում անդերգրաունդային ռոք երաժշտությունը բաժանվում է երկու տեսակի։ «Առաջինը հին, կարծրատիպային երաժշտություն է, որը ենթադրում է որոշակի շրջանակներ, որոնց պետք է հետևի երաժիշտը։ Վերջին նման չափանիշները մտցրել է 2013-2014թթ-ի ռոք շարժումը։ Կան խմբեր, որոնք երկար տարիներ չեն փոխվում, նվագում են նույն ոճով։ Երկրորդ տեսակը նյու-վեյվ երաժշտությունն է, որը հիմա գտնվում է սաղմնային վիճակում։ Կան մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ բան անել, փնտրում են իրենց ձայնը, բայց նմանները շատ քիչ են», - ասաց Հրաչյա Հովհաննիսյանը։

Երաժիշտները վստահ են՝ մարդկանց միավորումը, որոնք նույն առարկայի վերաբերյալ ունեն տարբեր, բայց միմյանց լրացնող հայացքներ, պետք է դառնա Հայաստանում անդերգրաունդային արվեստի բոլոր տեսակների ներկայացուցիչների փոխզիջման հիմքը։

«Մենք անկեղծորեն հավատում ենք, որ դա կարող է հանգեցնել իսկական մշակութային հեղափոխության, պետք է միայն ցանկություն հայտնել, մի կողմ թողնել անձնական հավակնությունները, գնալ շփման և առաջարկել սեփական գաղափարները։ Այնպես որ, կարող եք սա համարել «Հայկական անդերգրաունդի մանիֆեստ»։ Կոչ ենք անում բոլոր արտիստներին, որոնք շահագրգռված են հայկական անդերգրաունդ բեմի զարգացմամբ, արձագանքել», - եզրափակեց Արման Սաֆարյանը։

Ըստ թեմայի

Երաժիշտները Հյուսիսային պողոտայում անակնկալ են մատուցել Մարտին Յորգանցին
Փարիզը Շառլ է լսում. փողոցային երաժիշտները նվագում են շանսոնյեի երգերը. տեսանյութ
Experimental Duo–ի երաժիշտները հայտնի երգերին նոր շունչ են տալիս քանոնով. տեսանյութ
թեգերը:
երաժշտություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ