15:28 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.68
  • GBP598.81
  • EUR537.65
  • RUB7.61
Ստաս Միխայլով

Ստաս Միխայլովը չեղարկել է երևանյան համերգը

© Sputnik / Евгений Биятов
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
40101

Երգչի ներկայացուցիչները հայտնել են համերգի չեղարկման պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ռուս երգիչ Ստաս Միխայլովը չեղարկել է Երևանում կայանալիք մենահամերգը, որը նախատեսված էր ապրիլի 2-ին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց երգչի մենեջեր Թաբրիզ Շահիդին։

«Մեծ ափսոսանքով ստիպված ենք հայտնել, որ համերգի կազմակերպիչների անբարեխղճության և պայմանագրի պայմանները չկատարելու պատճառով Ստաս Միխայլովի մենեջմենթը որոշել է չեղյալ հայտարարել ապրիլի 2-ին Երևանում նախատեսված համերգը», - ասաց նա։

Երգչի ներկայացուցչի խոսքով՝ նա իր կարիերայի ընթացքում ոչ մի համերգ չի չեղարկել սեփական կամքով։

«Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Բոլոր տոմսերը հնարավոր է վերադարձնել այնտեղ, որտեղից գնել եք», - նշեց նա։

Միխայլովն ամեն դեպքում հույս ունի մոտ ապագայում ելույթ ունենալ Երևանում։

Ըստ թեմայի

Հարսանիքներ քոչարիի, թե՞ թուրքականի տակ. ռաբիսը ստվերում է հին հայկական ավանդույթները
«Բարև, Երևան». Նատալյա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ ուղերձ է հղել. տեսանյութ
Սրբուկը վճռական է տրամադրված. երգչուհին` իր տեսահոլովակի արձագանքի մասին
Դժվար է Չումակով լինել. ինչից է ամաչում «Один в один» շոուի հայ մասնակիցը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ