00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ում Մանսուրյանի անվան մրցանակ կտան` հայկական թեմատիկայով ստեղծագործության համար

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Тиграна Мансуряна (25 января 2019). Еревaн
Пресс-конференция Тиграна Мансуряна (25 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանդիսատեսը կվայելի Չարենցի և Իսահակյանի գործերի հիման վրա Մանսուրյանի գրած ստեղծագործությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80–ամյա հոբելյանի առթիվ ողջ տարվա ընթացքում տեղի կունենան մի շարք համերգներ։ Առաջիկայում նախատեսված է երկու հայաստանյան համերգ` մարտի 21–ին և 26–ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվեցին համերգների մանրամասները։

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը նշեց, որ համերգները կազմակերպել են իրենք։ «Առաջին համերգին կհնչեն Չարենցի, իսկ հաջորդին Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա մաեստրոյի գրած ստեղծագործությունները։ Այս համերգներով սկիզբ կդրվի մեր երգչախմբի` Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներին. տարվա ընթացքում համերգներ կունենանք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` եվրոպական երկրներում»,–ասաց Արաբյանը։

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Ռոբերտ Մլքեյանի խոսքով էլ` երջանկություն է ունենալ նման երգչախումբ և նման կոմպոզիտոր, որի ստեղծագործությունների գերակշիռ մասը հենց երգչախմբի համար է գրված։ Ըստ նրա` Մանսուրյանը վաղուց էր ուզում Չարենցի և Իսահակյանի գործերին նվիրված համերգ ունենալ։ «Կարծում եմ` մի ամբողջ կյանք պետք է ապրես, որպեսզի կարողանաս այդ ամենը քո միջով անցկացնել ու ստեղծագործություն դարձնել»,–ասաց Մլքեյանը։

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Մանսուրյան
ԱՄՆ–ում Մանսուրյանի անվան մրցանակ կտան` հայկական թեմատիկայով ստեղծագործության համար - Sputnik Արմենիա
Տիգրան Մանսուրյան

Ինքը` մաեստրո Մանսուրյանը, խոսելով առաջիկայում կայանալիք երկու համերգների մասին, նշեց, որ քանի տարի է` պատրաստվում էր այս համերգներին։ Մաեստրոյի խոսքով` իր համար շատ թանկ է Չարենցին և Իսահակյանին նվիրված համերգ ունենալ։ «Հայ կոմպոզիտորական արվեստը մեծ մասամբ պոեզիայի հետ է կապված։ Սակայն տարիների ընթացքում մենք ունեցել ենք ստեղծագործություններ, որոնց երաժշտությունը մեծ մասամբ գործիքային է եղել` Ալեքսանդր Սպենդարյան, Արամ Խաչատրյան, հետո եկան հանրային, քաղաքային երգերը։ Պոեզիայի հետ կապը բաց էր մնում, և այդ բացը պետք է լրացվեր, և ես էլ որոշեցի անդրադարձ կատարել մեր գրողների գործերին»,–ասաց Մանսուրյանը։

© Sputnik / Andranik GhazaryanՌոբերտ Մլքեյան
ԱՄՆ–ում Մանսուրյանի անվան մրցանակ կտան` հայկական թեմատիկայով ստեղծագործության համար - Sputnik Արմենիա
Ռոբերտ Մլքեյան

Մաեստրոն տեղեկացրեց, որ մարտի 21–ին կայանալիք համերգի ժամանակ կհնչեն Չարենցի այն ստեղծագործությունները, որոնք, ըստ նրա, ամփոփում են պոետի ապրած կյանքի ընթացքը, ողջ ուղին` «Աշնան երգ», «Քամին», «Գիշերը», «Անքնությւուն»։ Իսկ մարտի 26–ին նախատեսված համերգին մաեստրոն 7 խմբերգեր է ստեղծել` Իսահակյանի «Ծով», «Արևելքի հավքը», «Ալագյազի լանջերում» և այլ ստեղծագործությունների հիման վրա։ «Իսահակյանի բանաստեղծություններն առաջինը ժողովրդական երգիչներն են երգել և թվում էր` այդ գործերի համարժեքը հենց ժողովրդական երգերն են, բայց ես այնտեղ ուրիշ բան էլ տեսա ու խմբերգեր ստեղծեցի։ Իսահակյանի և Չարենցի պոեզիաներում կան շերտեր, որոնք մեծ հորիզոններ են բացում կարդացողի առաջ»,–ասաց մաեստրոն։

© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Արաբյան
ԱՄՆ–ում Մանսուրյանի անվան մրցանակ կտան` հայկական թեմատիկայով ստեղծագործության համար - Sputnik Արմենիա
Արմեն Արաբյան

Նա տեղեկացրեց նաև, որ համերգներին մասնակցելու են նաև դերասան–ասմունքողներ Սամվել Թոփալյանը և Բաբկեն Չոբանյանը, ինչպես նաև դաշնակահարներ Արթուր Ավանեսովը, Լուսինե Հակոբյանը, երգչուհիներ Իրինա Զաքյանը, Տաթևիկ Մովսեսյանը, Քրիստինե Սահակյանը, ալտահարուհի Յանա Դարյանը և բարիտոն Գուրգեն Բավեյանը։

Ի դեպ, վերջերս Կալիֆոռնիայում Մանսուրյանը ներկա է գտնվել իր ստեղծագործություններին նվիրված գիտական մի սիմպոզիումի, որի ժամանակ նաև որոշվել է մրցույթ անցկացնել` սահմանելով Մանսուրյանի անվան մրցանակ։ Մրցույթին մասնակցության պարտադիր պայմանը հայկական թեմատիկայով ստեղծագործություն ներկայացնելն է։

Լրահոս
0