08:40 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
Կոնստանտին Օրբելյան

Կոնստանտին Օրբելյանին ազատել են աշխատանքից

© Sputnik / Karen Yepremyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
66612

Օրբելյանին աշխատանքից ազատել է Ղարիբյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ազատվել է աշխատանքից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին թատրոնից։

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:

Թատրոնից այլ տեղեկություններ չհայտնեցին։

Մեր տեղեկություններով` Օրբելյանին ուզում էին թողնել միայն գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, սակայն նա ասել է` կա՛մ բոլոր  պաշտոններում կմնա, կա՛մ կհեռանա։

Հիշեցնենք, որ Օրբելյանին Հայաստան էր հրավիրել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ 2015 թվականին Սարգսյանի հրամանով նա պարգևատրվել էր բարեկամության շքանշանով` հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրումի համար։ Իշխանափոխությունից և 85 մլն դրամի չափով թատրոնի բյուջեի կրճատումից հետո ԶԼՄ–ներում պարբերաբար տեղեկություն էր հայտնվում, որ Օրբելյանն ուզում է լքել պաշտոնը։

Ըստ թեմայի

Օրբելյանը հերքում է. «Ես հրաժարական չեմ տվել»

Գլխավոր թեմաներ