15:16 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Նազենի Ղարիբյան

Օպերային թատրոնի աշխատակիցներն ու Օրբելյանը դատի կտան նախարարի պաշտոնակատար Ղարիբյանին

© Sputnik / Aram Nersesyan ,
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
119520

Օպերային թատրոնի աշխատակիցները ապշած են ՀՀ մշակույթի նախարարության որոշումից և մտադիր են հանդիպել նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հետ` պարզելու համար որոշման պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը` գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ միասին մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

Մարտի 26-ի երեկոյան, Կոնստանտին Օրբելյանը նամակ էր ստացել, որտեղ նշված էր, որ ապրիլի 1-ից նա այլևս չի զբաղեցնում թատրոնի տնօրենի պաշտոնը։

«Նազենի Ղարիբյանը կարծում է, որ իմ նշանակումն անօրինական է եղել։ Ինձ պետությունն է նշանակել։ Գուցե նա Գերագույն դատարանի նախագա՞հն է։ Ինձ ազատել են տնօրենի պաշտոնից, իսկ գեղարվեստական ղեկավարին նշանակում է տնօրենը», – լրագրողների հետ զրույցում ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով` Ղարիբյանը վաղուց էր ուզում դա անել։ Օրբելյանն ընդգծեց, որ երեկ նրան ապշահար զանգահարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Նա ինձ զանգահարեց ժամը 22:00–ի սահմաններում և ասաց, որ զարմացած է», – պատմեց Օրբելյանը։

Օրբելյանը նշեց, որ թատրոնի անձնակազմը, ինչպես նաև ինքը մտադիր են դատարան դիմել։ Նա հիմա գիրք է գրում Հայաստանում իր կյանքի մասին և անպայման այնտեղ կպատմի այս մասին։ Ընդհանուր առմամբ, իր համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։

«Ես 1.5 տարի է ինչ աշխատում եմ որպես տնօրեն։ Մենք թատրոնի համար արել ենք չլսվածը, զրոյից հյուրախաղեր և ներկայացումներ ենք կազմակերպել», – ասաց Օրբելյանը։

Նա նշեց, որ շարունակում է մնալ թատրոնում, սակայն ինչ կարգավիճակով դեռ տեղյակ չէ։

Թատրոնի աշխատակիցներն իրենց հերթին մտադիր են վաղը հանդիպել Ղարիբյանի հետ` իրավիճակը պարզաբանելու համար։ Նրանք Ղարիբյանի որոշումը սխալ են համարում։

Ըստ թեմայի

Պուգաչովային Օրբելյանի ձեռքից «փախցրին». ինչպես պրիմադոննան ամուսնացավ Ստեֆանովիչի հետ
Օրբելյանը չի հեռանում. «Կախարդական սրինգը» կմեկնի ԱՄԷ և Քուվեյթ
Լոս Անջելեսում մեկնարկում է 61-րդ Grammy-ին. Կոնստանտին Օրբելյանը մասնակիցներից է
թեգերը:
ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ