05:27 19 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.85
  • GBP628.24
  • EUR543.25
  • RUB7.54
Կոստանտին Օրբելյան

Օրբելյանին ազատելու 3 պատճառ. մշակույթի նախարարությունը հիմնավորումներ է ներկայացրել

© Sputnik / Кирилл Каллиников
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
32400

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը պատճառներ է ներկայացրել Օպերային թատրոնի տնօրենին ազատելու համար։ Նրա խոսքով` եղել են օրենքի խախտումներ։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանի մշակույթի նախարարությունը մի քանի պատճառներ է ունեցել Կոնստանտին Օրբելյանին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։

Կոնստանտին Օրբելյանն ավելի վաղ հանրայնացրել էր, որ մարտի 26-ի երեկոյան նամակ է ստացել, որտեղ նշված է, որ ապրիլի 1-ից նա այլևս չի զբաղեցնի թատրոնի տնօրենի պաշտոնը։ Նա հայտարարել էր, որ Ղարիբյանը վաղուց է պլանավորել իր ազատումը, իսկ Մշակույթի նախկին նախարար, այժմ՝ պատգամավոր Լիլիթ Մակունցը անակնկալի է եկել այս լուրից: Օրբելյանը պատմեց, որ նախօրեին նա զանգել է իրեն և իր զարմանքը հայտնել:

«Նախ՝ նա հայերեն չգիտի, իսկ Լեզվի մասին օրենքում ասվում է, որ բոլոր պետական կազմակերպություների ղեկավարները պետք է պարտադիր տիրապետեն գրական հայերենին: Երրորդը՝ նրան տնօրենի պաշտոնում նշանակվելու հրամանը եղել է ավելի շուտ, քան այդ պաշտոնում նշանակելու համար կառավարության որոշման փոփոխությունը ուժի մեջ է մտել: Եվ երրորդը՝ մենք մի քանի ամիս է զբաղված ենք այդ հարցերով: Եվ նախագահի աշխատակազմից, և վարչապետի անձնակազմից դիմում էին մեզ՝ասելով, որ այսպիսի խախտումներ կան»,- Sputnik Արմենիային պարզաբանեց Ղարիբյանը:

Նրա խոսքով` մշակույթի նախարարությունը նույն հարցով դիմել է արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի պարզի՝ արդյո՞ք գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստեղծագործական է, թե ղեկավար պաշտոն:

«Մինչև հիմա մեկ անձը զբաղեցրել է այդ պաշտոնները՝ կարծելով, որ դա ստեղծագործական է: Բայց պարզվեց, որ դա ղեկավար պաշտոն է: Պարոն Օրբելյանը զբաղեցնում է միանգամից 3 պաշտոն՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի լիարժեք հաստիքներ: Դա օրենքի կոպիտ խախտում է»,- ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատարը։

Նա նաև նշեց, որ հուլիս ամսից մի քանի անգամ հանդիպել է Օրբելյանի հետ, զրուցել և տեղեկացրել խնդրի մասին: Օրբելյանը սկզբում համաձայնել է հրաժարական տալ, սակայն հետո կտրականապես հրաժարվել է:

«Մենք անընդհատ նամակագրության մեջ ենք եղել, և ես բացատրել եմ, որ լավ կլինի Օրբելյանը հրաժարվի տնօրենի պաշտոնից և մնա գեղարվեստական ղեկավար»,- ասաց Նազենի Ղարիբյանը:

Ինչ վերաբերում է թատրոնի տնօրենի պաշտոնին, ապա 6–ամսյա ժամկետում կկազմակերպվի մրցույթ և կընտրվի նոր տնօրեն:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պաշտոնում Լիլիթ Մակունցի նշանակումից հետո լուրեր են տարածվել Օպերային թատրոնի տնօրենին փոխելու մասին։ Շատերը ղեկավարության հետ Օրբելյանի տարաձայնությունների պատճառը համարում են այն փաստը, որ նա հրավիրվել է Հայաստան նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ 2015թ–ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նա պարգևատրվել է Բարեկամության շքանշանով` հայ–ռուսական մշակութային կապերն ամրապնդելու գործում ավանդի համար։

Ծանուցումն ուղարկված է  եղել դրա նախօրեին։ Թատերախումբը համաձայն չէ Ղարիբյանի որոշման հետ ու մտադիր է դատարանում բողոքարկել նրա գործողությունները։

Ըստ թեմայի

Կոնստանտին Օրբելյանին ազատել են աշխատանքից
Լոս Անջելեսում մեկնարկում է 61-րդ Grammy-ին. Կոնստանտին Օրբելյանը մասնակիցներից է
թեգերը:
Հայաստան, ՀՀ մշակույթի նախարարություն

Գլխավոր թեմաներ