00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թատրոնների ներկայացուցիչները միավորվել ու պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը

© Sputnik / Laura SarkisianИ.о. министра культуры Назени Гарибян на встрече с артистами Нац.академического театра оперы и балета им. Спандиаряна (29 марта 2019). Еревaн
И.о. министра культуры Назени Гарибян на встрече с артистами Нац.академического театра оперы и балета им. Спандиаряна (29 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մշակութային գործիչները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով Ղարիբյանին ազատել պաշտոնից։ Նրանք նշել են, որ Ղարիբյանին աշխատանքից ազատելու մի շարք պատճառներ կան։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հայաստանի` տասից ավելի թատրոնների գեղարվեստական ղեկավարներ և տնօրեններ միավորվել ու պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը։ Այս մասին նշված է Հայաստանի թատերական գործիչների միության պաշտոնական կայքում։

Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
Ի՞նչ կանեն, եթե նախարարն Օպերա գա նոր տնօրենի հետ. Օրբելյանը հուզվեց ու խոսեց հայերեն

Թատրոնների ներկայացուցիչները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով Ղարիբյանին ազատել պաշտոնից։

«Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված և անհիմն, երբեմն հակաօրինական և հակամշակութային որոշումներով խոչընդոտել է թատրոնների բնականոն աշխատանքը»,– բաց նամակում նշել են թատերարվեստի գործիչները։

Նրանց խոսքով` մշակութային ՊՈԱԿ–ների միավորման մասին տխրահռչակ օրենքը լրջորեն խոչընդոտում է թատրոնների գործունեությունը, սակայն մշակույթի նախարարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում ոլորտի զարգացմանը նպաստելու համար։

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ցավում եմ, որ Օրբելյանի հետ չգտնվեց գրագետ շփման ձև. Սարգսյանը հերքում է մեղադրանքները

Թատերաշխարհի գործիչների համոզմամբ` այն անձնավորությունը, որը համարում է, որ «օպերան թատրոն չէ», գեղարվեստական ղեկավարի հաստիքը ստեղծագործական հաստիք չէ, որը ոստիկանություն է հրավիրում՝ թատրոնի դռները բացելու համար, որն առանց երկնչելու ազատում է աշխատանքից Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոֆեսիոնալ աշխատող տնօրենին, որը հաղորդակցվելու լուրջ խնդիրներ ունի թատրոնների ներկայացուցիչների հետ և չի տիրապետում ոլորտի խնդիրներին, չի կարող ղեկավարել մշակույթի նախարարությունը։

«Հայաստանի բոլոր թատրոնները՝ միանալով Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, պահանջում են Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը և ակնկալում համարժեք մշակութային քաղաքականություն»,–նշում են թատերարվեստի ներկայացուցիչները։

Բաց նամակի տակ ստորագրել են.

Արմեն Էլբակյան - Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ,

Վարդան Մկրտչյան - Գ .Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն,

Արմեն Խանդիկյան - Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ,

Վահե Շահվերդյան - Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ,

Կարո Շահբազյան - Հ.Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն,

Կոնստանտին Օրբելյան - Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար,

Ժիրայր Դադասյան - Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչ,

Արա Երնջակյան - Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժող. արտիստ,

Ռուբեն Բաբայան - Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչ,

Մհեր Մկրտչյան - «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար,

Հայկ Խերանյան – Պատանի հանդիսատեսի թատրոնի նախկին տնօրեն,

Դավիթ Հարությունյան – Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար,

Էմին Թորոսյան - Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն,

Արթուր Սահակյան - Գոյ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստ. գործիչ,

Սարգիս Չոլոյան – Գոյ թատրոնի տնօրեն,

Հռիփսիմե Առաքելյան - Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն,

Վիգեն Ստեփանյան - բեմադրիչ, դերասան,

Նելլի Շահնազարյան - գրող, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն,

Մարիաննա Մխիթարյան – «Արմմոնո» փառատոնի տնօրեն, դերասանուհի,

Սոնա Մելոյան - թատերաքննադատ, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար,

Հակոբ Ղազանչյան - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ։

Дирижер Константин Орбелян  - Sputnik Արմենիա
Օրբելյանին ազատելու 3 պատճառ. մշակույթի նախարարությունը հիմնավորումներ է ներկայացրել

Հիշեցնենք` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան նամակ էր ստացել մշակույթի նախարարությունից, որտեղ նշված էր, որ ապրիլի 1-ից նա այլևս չի զբաղեցնում թատրոնի տնօրենի պաշտոնը։
Թատրոնի կոլեկտիվը` Օրբելյանի հետ մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։
Ըստ մշակույթի նախարարության պարզաբանման` Օրբելյանը նախ հայերեն չգիտի, իսկ Լեզվի մասին օրենքում ասվում է, որ բոլոր պետական կազմակերպություների ղեկավարները պետք է պարտադիր տիրապետեն գրական հայերենին: Բացի այդ՝ Օրբելյանին տնօրենի պաշտոնում նշանակվելու հրամանը եղել է ավելի շուտ, քան այդ պաշտոնում նշանակելու համար կառավարության որոշման փոփոխությունը ուժի մեջ է մտել:

Լրահոս
0