19:01 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Թատրոն

Գյումրիում թույլ չեն տա անծանոթներին թատրոն խցկվել. աճեմյանցիներն «ապահովագրվում» են

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
32710

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բախտին չարժանանալու համար գյումրեցի դերասանները որոշել են «ապահովագրել» իրենց:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի առաջիկա ընտրության ժամանակ միասնական թեկնածու կլինի։ Այսօր` ապրիլի 1-ին, թատրոնի աշխատակազմի ընդհանուր հանդիպման ժամանակ այս մասին ասացին դերասանները:

Աճեմյանցիները որոշեցին թատրոնի տնօրենի մրցույթում առաջադրել թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանի թեկնածությունը, որը ԺՊ–ի պարտականությունները ստանձնել է նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանի՝ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնին անցնելուց հետո։ Մրցույթը նախատեսված է ապրիլ 26-ին։

«Մենք մեր թեկնածուն ունենք, ու սա արվում է թատրոնը հետագա ավելորդ ցնցումներից պաշտպանելու համար: Գեղարվեստական ղեկավարի ու արդեն նախկին տնօրենի շնորհիվ այս երկու տարիների ընթացքում մեր թատրոնի մասին բոլորն իմացան»,- իր խոսքում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը:

Заседание совета Гос.драматического театра имени Вардана Ачемяна (1 апреля 2019). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Թատրոնի աշխատակազմի հանդիպումը

Թատրոնի դերասանները վստահեցրին՝ այսպես գործելու իրենց պատճառներն ունեն, որովհետև 2 տարի առաջ թատրոնի տնօրենի համար թեկնածուներ էին հայտնվել ոչ թատրոնից:

«Կարիք չկա ներկայացնելու թատրոնի վիճակը, թատրոնի մասին գիտեն և՛ նախարարությունում, և’ իշխանություններում, թե ինչպիսի մթնոլորտում է աշխատում, ինչ բարձրունքների, ինչ սանդղակի է հասել։ Ճիշտ է՝ թատրոնը օրենք չունի, բայց չգրված օրենքով մեր աչքի առաջ կա թատրոն, որտեղ և՛ գեղարվեստական ղեկավարը, և՛ տնօրենը նույն մարդն է։ Որպեսզի ավելորդ ցնցումներ, ավելորդ խժդժություններ, պառակտումներ չլինեն թատրոնում, մենք առաջարկում ենք այն մարդուն, որն ավելի քան երկու տարի տնօրենի կողքին լինելով որպես գեղարվեստական ղեկավար՝ թատրոնը հասցրել է բարձր սանդղակի։ Մեր թեկնածուն միանշանակ Լյուդվիգ Հարությունյանն է»,-նշեց վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը։

Մեկ այլ վաստակավոր արտիստ էլ` Տիգրան Գաբոյանը, կարևորեց այն հանգամանքը, որ թատրոնը վերջին տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել իրատեսական հայեցակարգերի շնորհիվ, որը տնօրինության աշխատանքն է։

Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և վստահեցրեց, որ տնօրեն ընտրվելու դեպքում թատրոնի գեղարվեստական աշխատանքները չեն տուժի:

И.о. худрука Гос.драматического театра имени Вардана Ачемяна Людвиг Арутюнян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լյուդվիգ Հարությունյան

«Սա այն թատրոնն է, որն այս 2 տարվա ընթացքում ապացուցեց, որ բաց է ցանկացած ստեղծագործողի համար, իսկ եթե իմ՝ տնօրենի պաշտոնին անցնելու դեպքում ընտրության անհրաժեշտություն լինի, ապա թատրոնում շատ լավ ռեժիսորներ կան, որոնք կկարողանան գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել»,– ասաց նա:

Հարությունյանը նաև նշեց, որ իրենք որևէ մեկին չեն արգելում մասնակցել մրցույթին, բայց իրենք անհանգստություն ունեն, որ հանկարծ նորից կփորձեն խանգարել։

«Հանկարծ նորից չփորձեն խցկվել, մեր դռները բաց են ստեղծագործող, հոգատար մարդու համար, որը կարող է անել այն, ինչ մենք արել ենք ու մի բան էլ ավել, բաց են դռները, բայց եթե պիտի գաս, փորձես, մենք փորձարկումների ժամանակ չունենք, մենք այդ ընթացքն անցել ենք արդեն», - ավելացրեց նա։

2018 թվականի հոկտեմբերին Երևանի ավագանու որոշմամբ Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը: Հարությունյանը զուգահեռ կատարել է նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ։ Թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Կոլեկտիվն ու Օրբելյանը մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

Ըստ թեմայի

Մարդիկ, որ նշանակվում են նախարար, գոնե պետք է իրենց մի քիչ զուսպ պահեն. Պետրոսյան
Օրբելյանին ազատելու 3 պատճառ. մշակույթի նախարարությունը հիմնավորումներ է ներկայացրել
Ի՞նչ կանեն, եթե նախարարն Օպերա գա նոր տնօրենի հետ. Օրբելյանը հուզվեց ու խոսեց հայերեն
Օպերային թատրոնի աշխատակիցներն ու Օրբելյանը դատի կտան նախարարի պաշտոնակատար Ղարիբյանին
Երաժշտությունը լեզու չի ճանաչում. Օպերայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ