04:42 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.43
  • GBP615.98
  • EUR529.69
  • RUB7.45
Վալերի Նազարեթյանը

Մատնաչափ թղթե նվագարաններ, ափից քիչ մեծ բնակարան. Գյումրիում յուրահատուկ թանգարան է բացվել

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
746 0 0

Թանգարանը փոքր է, բայց ցուցանմուշները գերող են, իսկ դրանց հեղինակն անկեղծանում է՝ նորը ստեղծելու սերը փոքր հասակից է ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում արդեն երրորդ ամիսն է, ինչ գործում է ինքնատիպ թանգարան: Թանգարանի տնօրեն ու գործերի հեղինակ Վալերի Նազարեթյանը նշում է՝ շիրակցու թասիբով է թանգարանը բացել. Երևանն ունի միկրո թանգարան, ինչու՞ Գյումրին էլ մինի թանգարան չունենա: Մինչ  թանգարանի բացումը հեղինակն իր գործերը ցուցադրել է Երևանում, բայց, տուրիզմի մասնագետ լինելով, մտածել է, որ ավելի լավ է Գյումրիում մշտական ցուցադրություն ունենալ:

Экспонаты музея миниатюр Валерия Назаретяна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վալերի Նազարեթյանի աշխատանքների ցուցադրությունը

Թանգարանը ինքնատիպ է. ցուցանմուշների 90 տոկոսը պատրաստված է թղթից: Հիմնականում նվագարաններ են, որոնց կարելի է նվագել:

Երիտասարդն իրերը պատրաստելու համար օգտագործում է տարբեր տեսակի թղթեր: Գործերը գրեթե կատարյալ են՝ շատ մոտ իրականին: Հեղինակն անկեղծանում է՝ նորը ստեղծելու սերը փոքր հասակից է ունեցել, երբ նվեր ստացած խաղալիքները քանդել ու փորձել է յուրովի հավաքել, հետո արդեն ավելի բարձր դասարաններում ստեղծել է եկեղեցիների ու մեքենայի մանրակերտներ: Ավելի ուշ իր համար պատրաստել է նաև հատուկ գործիքներ՝ իսպանական «Բարսելոնա» կիթառը, Weltmeister ակորդիոնը, հարվածային գործիքները և մյուս իրերը պատրաստելու համար: Իրերը 80-100 անգամ փոքր են իրական չափերից: Վալերին իր այս շնորհը Աստվածային է համարում ու ձգտում ստեղծել կատարյալ ու չկրկնվող իրեր:

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում ծնված երիտասարդի ընտանիքում երաժիշտներ եղել են, ինքն էլ երաժշտության հանդեպ սեր ունի դա է պատճառը, որ թանգարանի առաջին ցուցանմուշը ռոյալն է, որը 90 տոկոսով պատրաստված է թղթից:

«Սա ավելի շատ արվեստի ու արհեստի համադրություն է իմ համար: Երբեմն այնպիսի փոքր մասնիկներ եմ ստանում, որ նույնիսկ սրտիս աշխատանքը կարող է խանգարել ինձ այդ իրը պատրաստելիս: Իմ ցանկությունը թուղթը կատարելության հասցնելն է: Շատերը չեն հավատում, որ այս կամ այն իրը պատրաստված է թղթից բայց դա այդպես է: Հիմնականում թուղթ եմ օգտագործում, միայն այն դեպքերում, երբ հնարավոր չէ այլ դետալներ պատրաստել, օգտագործում եմ այլ նյութեր»,-պատմում է հեղինակը:

Экспонат музея миниатюр Валерия Назаретяна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վալերի Նազարեթյանի աշխատանքներից

Ի դեպ, Վալերիի համար ամենահարզատ գործը «Մորս հուշեր» ու «Մանկության տարիներ» գործերն են: Եթե «Մորս հուշերում» հեղինակը ներկայացնում է 70-ական թվականները՝ САКТА ռադիոընդունիչը, որի ձայնապնակն աշխատում է իրականի նման ու Ազնավուր է նվագում, պատին «Յանտար» ժամացույցն է, իսկ սենյակը վերանորոգված ու կահավորված է ճիշտ՝ 70-ականների ոճով, ապա «Մանկության տարիները» 90-ականներն են՝ Վեսնա մագնիտաֆոնն է, որից Ձախ Հարութի «Տարիները անցան» երգն է հնչում: Այս ստեղծագործությունը Վալերիին հաջողվել է ստանալ 4 ամիսների ընթացքում:

Экспонат музея миниатюр Валерия Назаретяна
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Թանգարանի ամենափոքր ցուցանմուշը՝ դուդուկը

Թանգարանի ամենափոքր ցուցանմուշը, որը հազիվ կարելի է նշմարել մարդու ափի մեջ, դուդուկն է՝ պատրաստված է ծիրանի ճյուղից, իսկ կրկնակի լեզվակը (ղամիշ)՝ ցորենի հասկից: Դուդուկը ևս իրական է՝ ձայն ստանալը հնարավոր է, եթե լինի օդամղիչ: Միակ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն իրականի՝ այս դուդուկի համար պատյան է պատրաստվել կրկին թղթից:

Թանգարանը ճիշտ է՝ փորք է, բայց ցուցանմուշները գերող: Չնայած կարճ ժամանակահատվածին, արդեն բավական այցելուներ ունեցել է՝ հիմնականում զբոսաշրջիկներ Երևանից. մարդիկ, իմանալով թղթե փոքր իրերի մասին, գալիս են անձամբ տեսնելու:

Երիտասարդը խոստանում է՝ առաջիկայում անակնկալներ կլինեն նոր՝ մյուսներից տարբերվող ցուցանմուշների տեսքով:

Ըստ թեմայի

Ոչ մի բառ քաղաքականությունից. բլոգեր Լապշինը բացահայտում է Գյումրու կոլորիտը
Քարե զարդեր՝ ինքնատիպ կանանց համար. բիզնես-հոբբի, որ ծնվեց որդու շնորհիվ
Վահագն Վերմիշյանը խոստանում է անօթևանության խնդրի լուծման նոր տարբերակներ ներկայացնել
թեգերը:
Հայաստան, Գյումրի

Գլխավոր թեմաներ