15:09 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Կոստանտին Օրբելյան

«Ոչ մի վատ բան չի արվել, արվել է միայն լավը». Օրբելյանն ասաց, թե ինչ է սպասում Փաշինյանից

© Sputnik / Aram Nersesyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
523 0 0

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Sputnik Արմենիային հարցազրույց է տվել, որում անդրադարձել է իր անվան հետ կապված իրարանցմանն ու ասել է, թե ինչն է նրան Հայաստանում պահում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն իր գլխավորած հաստատության շուրջ ստեղծված իրավիճակը տարօրինակ է համարում։  Նա այսպիսի կարծիք է հայտնել Sputnik Արմենիային տված հարցազրույցում` անդրադառնալով վերջերս Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից նրան ազատելու փորձի հետ կապված թեմային:

Թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Արտիստները հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու խոստացել էին հակափաստարկներ ներկայացնել ի պաշտպանություն տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի։

«Դատարան գնացեք ու պարզեք, վերջիվերջո ես Կոնստանտին Օրբելյանն եմ, մարդիկ, աշխարհ ինձ գիտի, այդ պատճառով բավականին տարօրինակ է, որ ձեռք են թափահարում ու առանց հստակ ձևակերպման ազատում ինձ աշխատանքից։ Ամեն դեպքում այդ ամենը կարելի էր անել գեղեցիկ, շատ գեղեցիկ», – ասաց Օրբելյանը։

Օրբելյանը նշեց, որ  մշակույթի նախարարությունում ոչ ոք ոչ մի անգամ իրեն չի ակնարկել, որ չի ցանկանում տեսնել նրան այդ պաշտոնում, չեն ասում, թե ինքը ոչ լեգիտիմ է նշանակվել։ Օրբելյանի խոսքով` դա ընդհանրապես խնդիր չէ։ Մշակույթի նախարարությունը դատարանի միջոցով պետք է պարզեր կառավարության հրահանգի լեգիտիմությունը։

Մաեստրոն վստահ է. ոչ մի ապօրինի բան չկա, որ նա աշխատում է որպես տնօրեն և  կես դրույքով՝ գեղարվեստական ղեկավար։ Եթե կան այլ պատճառներ, որոնց մասին նա չգիտի, ապա դրանք պետք է ներկայացնեն ու պարզաբանեն։

«Եթե ինչ–որ բան լեգիտիմ չէ, ապա ինչու՞ միանգամից ինձ չազատեցին, ինչու՞ էին տասը ամիս սպասում։ Ես նշանակվել եմ կառավարության որոշմամբ, ինձ աշխատանքի էր ընդունել  մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը։ Ոչ լեգիտիմ լինելը պետք է փնտրել մշակույթի նախարարության ու կառավարության հարաբերություններում, ոչ թե մշակույթի նախարարության ու իմ հարաբերություններում», – կարծում է  Օրբելյանը։

Ի՞նչ կապ ունի խիստ ձեռքը

Օրբելյանը խոստովանեց, որ Հայաստանում գտնվելու մեկ պատճառ ունի. նա շատ է հարգում արտիստներին, պարողներին, երգիչներին, մարդկանց, որոնք աշխատում են թատրոնում, իսկ ավելի շատ` հանդիսատեսին։ Նա վստահ է, որ անհրաժեշտ է արտիստներին հնարավորություն տալ ինքնաբացահայտվել նոր ներկայացումներում։

Հարցին` ինչպես է նա գնահատում այն կարծիքը, թե Օպերային թատրոնում այս ամբողջ ընթացքում խիստ ձեռքի պակաս, Օրբելյանը պատասխանեց, որ այդքան էլ չի հասկանում` ինչ են ենթադրում այդ ձևակերպման տակ։

«Հնարավոր է` ժամանակին խիստ ձեռք եղել է, բայց այնպիսի արդյունքներ, որոնք հիմա կան, մենք վաղուց չենք ունեցել։ Եթե 17 տարվա մեջ հինգ նոր բեմադրություն է եղել, ապա մենք վեց ամսվա մեջ վեց նոր ներկայացում ենք բեմադրել։ Ոչ մի խիստ ձեռք էլ պետք չի, պետք է մարդկանց աշխատելու հնարավորություն տալ», – ասաց Օրբելյանը։

Նա կարծում է, որ երջանիկ է պահանջարկ ունեցող և աշխատող արտիստը։ Թատրոնում նրա կառավարման օրոք եղել են բազմաթիվ ներկայացումներ, հյուրախաղեր, բարձր որակավորում ունեցող արտասահմանյան մասնագետներ են եկել։ Թատրոնը նոր կյանք է ստացել, քանի որ միշտ նոր արյուն է պետք` էնտուզիազմը պահելու համար։ Նա վստահ է` դա օգնում է մարդկանց հավատալ, որ արվեստը պետք է մարդկանց։

Պատմության մեջ առաջին անգամ

Մաեստրոն կարծում է, որ գեղարվեստական մտահաղացումը առանց դրա իրականացման համար ֆինանսական փաստաթղթի վրա ստորագրություն դնելու հնարավորության զրոյի է հավասար։

«Երբ տնօրեն դարձա, հանկարծ սկսեցինք հյուրախաղերը Մոսկվա` Մեծ թատրոն, Դուբայ, որտեղ երկու շաբաթ անցկացրինք` ներկայացնելով նոր «Կարեն» ու «Կախարդական ֆլեյտա» ներկայացումները, Քուվեյթում էլ են եղել հյուրախաղեր», –  ասաց Օրբելյանը։

Նա կարևորում է, որ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը համաձայնեցված աշխատեն։ Քանի որ նա զբաղեցում է այդ երկու պաշտոնները, նման խնդիր մինչ այժմ չի առաջացել. նա կարող է նախապես ծրագրել հյուրախաղերը, նոր ներկայացումները, որոնք երկու–երեք օրում չեն կազմակերպվում։

Օրինակ,  ապրիլի սկզբին Օրբելյանը պատրաստվում է ԱՄՆ թռչել ու պայմանավորվել 2020 թվականի ամռանը կայանալիք հյուրախաղերի համար։

«Ես Նյու Յորք եմ թռչում, որ պայմանավորվեմ, որ մեր բալետը 2020 թվականին հյուրախաղերի մեկնի Նյու Յորք` Արամ Խաչատրյանի երեք բալետների ներկայացման համար` «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես»։ Դա պատմության մեջ առաջին անգամ կլինի», – ասաց Օրբելյանը։

 

Ի՞նչ կապ ունի հայերենը

Մաեստրոն նշում է, որ հայերենին բավարար մակարդակով չտիրապետելը նրան երբեք չի խանգարել։

Եթե նա պետք է ինչ–որ թղթեր ստորագրի կամ ինչ–որ բան  ձևակերպեի,  իրավաբան ու տնօրենի տեղակալ ունի։

«Նրանք ամեն առավոտ պատմում են` ինչ թղթեր եմ ստորագրելու։ Ես շատ ավելի շատ եմ տիրապետում հայերենին, քան ցույց եմ տալիս։ Ամաչում եմ խոսել, բայց բավականին գիտեմ հայերեն»,– ասաց Օրբելյանը։

Օրբելյանը նույնիսկ կատակում է , որ թատրոնի կոլեկտիվը` մոտ 700 մարդ, իր գալուց հետո զգալիորեն լավացրել են ռուսերենի իրենց իմացությունը, իսկ նա կատարելագործել է հայերենը։

Օրբելյանը նաև նշում է, որ նա միաժամանակ ոչ թե երեք, այլ երկու պաշտոն է զբաղեցնում, քանի որ դիրիժորի պաշտոնն առանձին պաշտոն չէ, այլ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի լրացում է։

Մաեստրոն, ինչպես և կոլեկտիվը, սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ Նա շնորհակալ է, որ վարչապետն ընդունել ու լսել է թատրոնի արտիստներին։ Օրբելյանը վստահ է` Փաշինյանը կհամոզվի, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ոչ մի վատ բան չի արվել, արվել է միայն լավը։

Ըստ թեմայի

Ի՞նչ կանեն, եթե նախարարն Օպերա գա նոր տնօրենի հետ. Օրբելյանը հուզվեց ու խոսեց հայերեն
Օրբելյանին ազատելու 3 պատճառ. մշակույթի նախարարությունը հիմնավորումներ է ներկայացրել
Օրբելյանը ընկերոջ համար Չինաստանի տոմս էր գնել. ֆրանսիացու ինքնատիպ շնորհակալությունը
Օպերային թատրոնի աշխատակիցներն ու Օրբելյանը դատի կտան նախարարի պաշտոնակատար Ղարիբյանին
Կոնստանտին Օրբելյանին ազատել են աշխատանքից
Պուգաչովային Օրբելյանի ձեռքից «փախցրին». ինչպես պրիմադոննան ամուսնացավ Ստեֆանովիչի հետ
թեգերը:
ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ