05:05 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Մարկուս Միլլերի համերգը Երևանում

Կուբայական ռիթմերը և Համասյանը. Գոնսալո Ռուբալկաբան Ջազի միջազգային օրը կնշի Երևանում

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
1710

Երևանում ապրիլի 30-ին ելույթ կունենան համաշխարհային ջազի աստղերը։ Կազմակերպիչները իսկական տոն են խոստանում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ջազի միջազգային օրը` ապրիլի 30-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում հանդես կգա կուբացի դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան (Gonzalo Rubalcaba)։

Այս անգամ նա կժամանի իր բասիստի` Մեթյու Բրյուերի (Mattew Brewer) և թմբկահար Էրիկ Հարլենդի (Eric Harland) հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց միջոցառման կազմակերպիչ և Mezzo Production ընկերության տնօրեն Անի Սաղոյանը։

«Գաղափարը` իսկական տոն կազմակերպելն է ջազի իրական սիրահարների համար, որոնք հավաքվում են, սիրված երաժշտություն են լսում և տոնում նրա «ծնունդը»», – ասաց նա։

Երևանն աշխարհի այն սակավաթիվ քաղաքներից մեկն է, որը տոնում է Ջազի միջազգային օրը համաշխարհային մայրաքաղաքների հետ մեկտեղ։ Միջոցառման հիմնական նպատակը հանրահռչակումն է ջազի, որը, ի տարբերություն մյուս երաժշտական ժանրերի, շատ մոտ է հայ հասարակությանը, քանի որ հենց Երևանն է համարվել Խորհրդային միության ջազի մայրաքաղաքը։

Ավանդույթի համաձայն` Կասկադում համերգ կկազմակերպվի, որի ժամանակ ելույթ կունենան տարբեր սերունդների հայ ջազ երաժիշտներ։ Տոնական միջոցառումներ հավանաբար կանցկացվեն նաև Գյումրիում և Ստեփանակերտում։ Այս տարի տոնակատարության ձևաչափում փոփոխություններ են տեղի ունեցել, և Ռուբալկաբայի եռյակի ելույթը` դրանցից մեկն է։ Համերգի ժամանակ երևանյան հանդիսատեսը բացի եռյակի հագեցած և հետաքրքիր համերգային ծրագրից, կկարողանա վայելել նաև թմբկահար Էրիկ Հարլենդի սոլո կատարումը, պատմեց Սաղոյանը։

«Սա Գոնսալո Ռուբալկաբայի առաջին ելույթը չէ Երևանում։ Նա մասնակցել է նաև Yerevan Jazz Fest–ին և սիրվել հայ հանդիսատեսի կողմից։ Այդ է պատճառը, որ հենց նա է ընտրվել։ Սակայն այս անգամ որոշում էր կայացվել նրան հրավիրել եռյակի կազմում», – նշեց նա։

Հենց ջազ փառատոնից հետո Ռուբալկաբայի և հայ երաժիշտ Տիգրան Համասյանի միջև բարեկամություն հաստատվեց։ Եվ այսօր նրանք աշխատում են ալբոմի վրա, որի շնորհանդեսը նախատեսված է տարեվերջին։ Համասյանից և Ռուբալկաբայից բացի ևս երկու դաշնակահար է ելույթ ունենալու, որոնց անունները նա չհայտնեց։

Ցավոք, Համասյանը Ջազի միջազգային օրն արտերկրում է լինելու, և համերգին մասնակցել չի կարողանա։

«Հայ ունկնդիրը խստապահանջ է, գերադասում է ոչ թե դասական ջազ լսել, այլ էթնիկ ջազ և նոր մոտեցումներ է սիրում։ Հավանաբար, դրանում է հենց Համասյանի ֆենոմենը, որը մշտապես փոխվում է, զարգանում և գնալով ավելի հանրաճանաչ դառնում աշխարհում», – նշեց Սաղոյանը։

Ընդ որում՝ նա շեշտեց, որ Հայաստանում ջազը երիտասարդների երաժշտություն է, այն լսում է նաև երիտասարդ սերունդ, որը բաց է ամեն նորի, էքպերիմենտալի և հետաքրքիրի համար։

Եվ արդեն ապրիլի 30-ին ջազի բոլոր երկրպագուները կծանոթանան Yerevan Jazz Fest–ի ծրագրի հետ, որն այս տարի տոնում է իր 5-ամյակը և ավելի բարձր չափանիշ և մասնակիցների լայն աշխարհագրություն է խոստանում։

Ըստ թեմայի

Հայ ես ու հայ էլ կմեռնես, բայց Հայաստանից հեռու. Ինչպես Մագոմաևը ստվերեց Տատլյանին
All that jazz. ինչպես է լեգենդար Արտուրո Սանդովալի համերգն անցել Երևանում
Հայերի ջազ–«բանդան» զվարճացավ Մոսկվայում. Մալխասն ինքնահաստատվելու կարիք չունի
Օտարերկրացու սերը. «Ինձ ասում են, որ անցյալ կյանքում հայ եմ եղել»
Ջազմեն Լևոն Մալխասյան. «Միջին սառնության» Ջո Կոկերը բոլորի մոտ գովեց մեր ձուկը
թեգերը:
Հայաստան, Երևան, երաժշտություն, ջազ

Գլխավոր թեմաներ