11:00 19 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Անտուան Վագներ

Սուրենյանցից ու Հայաստանից ոգեշնչված` Վագների ծոռը հատուկ անակնկալով եկել է Երևան

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
25650

Երկրպագուները կարողացան Ազգային պատկերասրահում հաղորդակցվել Վագների մուլտիմեդիոն արվեստին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Ինստալացիայի, պերֆորմանսի ու տեսաարտի ժանրերում իր աշխատանքներով հայտնի կոնցեպտուալիստ նկարիչ, Ֆերենց Լիստի ու Ռիխարդ Վագների ծոռը` Անտուան Վագները, խենթանում է հայ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի աշխատանքների համար: Նա Հայաստան է եկել իր աշխատանքը ներկայացնելու համար։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Антуан Вагнер
© Sputnik / Asatur Yesayants
Անտուան Վագներ

Սուրենյանցի աշխատանքներից ոգեշնչված նկարիչը ապրիլի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացրեց «Զգայական վերլուծություն» աշխատանքը մուլտիմեդիոն ինստալյացիայի ձևաչափով՝ աուդիո, վիդեո, լուսանկարներ... Նա ընդգծեց, որ հաշվի է առել վայրի ու ժամանակի յուրահատկությունը։ Ցուցադրությունն անցկացվեց «АRe» ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակում։

«Ինստալացիայի գաղափարը մեկ տարի առաջ է ծնվել` նախորդ այցիս ժամանակ։ Այն ժամանակ տեսա Վարդգես Սուրենյանցի աշխատանքներն ու ինձ դյութեցին «Արա Գեղեցիկն» ու «Սալոմեն»։ Նրա աշխատանքներն առանձնանում են դետալների առատությամբ, ես էլ իմ ինստալացիայի մեջ մակրոոսպնյակներ եմ օգտագործում, որպեսզի ընդգրկեմ ամեն մանրուքն ու յուրաքանչյուր միլիմետրը»,- ասաց նա։

Антуан Вагнер
© Sputnik / Asatur Yesayants
Անտուան Վագներ

Տարվելով «Արա Գեղեցիկ» նկարով՝ նա սկսել է ուսումնասիրել լեգենդը, որոշել է անցնել Սուրենյանցի ճամփան ու այդ պատմության սեփական մեկնաբանությունը ներկայացնել։ Նա կարծում է, որ լեգենդը շատ զգայական ու խորն է, իսկ հայ նկարչի աշխատանքները` չափազանց դետալային ու առեղծվածային։ Հենց լեգենդի միստիկան ու առեղծվածն են նրան տարել Արա լեռ ու ստիպել ծանոթանալ նաև Հայաստանի այլ տեսարժան վայրերին։ Նա նույնիսկ իր ճամփորդությունների ընթացքում փոթորկի մեջ է հայտնվել։

«Ինձ իսկապես հուզել է ձեր երկրի զգայականությունը։ Հուսով եմ՝ այս անգամ կհաջողվի տեսնել ավելին, քան նախորդ անգամ, բայց դա հեշտ չէ, քանի որ ինստալացիան բազում մանր դետալներից է բաղկացած, ու պետք է շատ աշխատել։ Եթե այս անգամ էլ իմ հնարավորությունը բաց թողնեմ, խոստանում եմ նորից վերադառնալ», - նշեց նկարիչը։

Антуан Вагнер
© Sputnik / Asatur Yesayants
Անտուան Վագներ

Իր հայկական ճամփորդության համար Վագները շնորհակալ է Նազարեթ ու Մարինե Կարոյաններին, որոնք նրան Հայաստան են հրավիրել մասնակցելու ժամանակակից արվեստի փառատոնին։ Նկարիչը միշտ հետաքրքրվել է Հայաստանով, նրան ձգել է բնության, մշակույթի, առասպելաբանության հանդեպ կիրքը։ Իսկ փառատոնի պատմությունն ուսումնասիրելով՝ հասկացել է, որ Կարոյանների հետ նույն մուլտիմեդիոն լեզվով է խոսում։ Հայաստան գալու ու փառատոնին մասնակցելու եզրափակիչ նոտան էլ դարձել է այն, որ միջոցառումն անդրադարձել է Ռիխարդ Վագների աշխատանքին։

Ըստ թեմայի

Մատնաչափ թղթե նվագարաններ, ափից քիչ մեծ բնակարան. Գյումրիում յուրահատուկ թանգարան է բացվել
Հայաստանի ազգային պատկերասրահը հերքում է պատկերասրահից թանկարժեք կտավների անհետացման լուրը
Առանց սիրո ոչինչ չի ստացվի. ինչպես է հայուհին պատկերասրահի տեր դարձել Մոսկվայում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ