ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ապրիլի 27-ից սկսած` ամեն ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը ՀՀ քաղաքացիների համար կլինի անվճար։
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը կլինի անվճար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:
Այս որոշումն ընդունվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի՝ ապրիլի 6-ին կայացած նիստում:
Նախորդ տարվա վերջին Մատենադարանում վերանայվել էր նաև գնային քաղաքականությունը:
Որոշ դեպքերում տոմսերը թանկացել էին, որոշ դեպքերում էլ՝ անվճար ծառայությունների հնարավորությունը` չեղարկվել: