00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարերն`Աֆղանստանից, պատվերներն` ամբողջ աշխարհից. գյումրեցի Վահեի քարե սիմֆոնիաները

© Sputnik / Armenuhi Mkhoyan"Симфония камня" Ваге Гарибяна
Симфония камня Ваге Гарибяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցի երիտասարդը, չնայած զբաղվածությանը, առիթը բաց չի թողնում սիրած գործով զբաղվելու համար: Վահե Ղարիբյանն արվեստագետ չէ, բայց դեռ փոքրուց «սիրահարվել» է քարերին ու քարերից պատկերներ է ստանում:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Բնական քարերից գեղեցիկ պատկերներ ստանալու համար Վահեին անհրաժեշտ են  միայն մուրճ, քարեր ու ժամանակ, իսկ անսահման երևակայությունը միշտ էլ կա:

Սկզբում  միայն մարմարի փշուրների միջոցով ստացված  պատկերը գունավորելով էր նկարներ ստանում, իսկ ավելի ուշ կիսաթանկարժեք  քարեր սկսեց օգտագործել: «Շատ  պատահական ամեն ինչ ստացվեց: Սկզբում սովորական քարերով էի պատրաստում՝  հավեսի համար, հետո կամաց-կամաց  անցա կիսաթանկարժեք  քարերի: Հասկացա, որ  բնական քարերով ավելի հետաքրքիր է պատկերը ստացվում»,-պատմում է Վահեն՝  անկեղծանալով, որ այս զբաղմունքից իրեն հետ չի պահել նույնիսկ այն, որ քարերը մանրելիս մատն է  վնասել: Առաջին գործը եղել է  ընկերություններից մեկի զինանշանը, հետո արդեն`  ծաղիկներ, պատկերներ, հերոսներ:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎահե Ղարիբյանի աշխատանքներից
Քարերն`Աֆղանստանից, պատվերներն` ամբողջ աշխարհից. գյումրեցի Վահեի քարե սիմֆոնիաները - Sputnik Արմենիա
Վահե Ղարիբյանի աշխատանքներից

Նախ` պատրաստում է նկարի էսքիզը, ապա քարը մանրացնում՝ տարբեր հաստություններով: Համաձայն երանգի ընտրում քարը՝  նռնաքար, սաթ, ագաթ, մարմար և այլն և պատկերին հատուկ սոսնձով ամրացնում: «Պետք է այնպես լինի, որ խորությունը երևա, իսկ հետո արդեն ձեռքի  շարժումներով  հասկանում եմ, թե  որ քարը ուր պետք է տեղադրվի»: 

Բնական քարերը, որոնք Վահեն օգտագործում է, միայն Հայկական լեռնաշխարհից չեն, այլ տարբեր երկրներից` նույնիսկ Աֆղանստանից: Այս հարցում Վահեին բոլոր  ընկերներն ու հարազատներն են օգնում: Քարերի մեծ մասը նվեր է: Ասում է՝ ամենաշատը սիրում է լազուրիտը՝ առանձնահատուկ քար է, դժվար ճարվող, հիմնականում Աֆղանստանում կարելի է գտնել, սակայն իր գույնով եզակի ու հետաքրքիր է: Հենց այս քարով պատրասված «Շուշաներն» են  զարդարում իրենց հյուրասենյակը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎահե Ղարիբյանի աշխատանքներից
Քարերն`Աֆղանստանից, պատվերներն` ամբողջ աշխարհից. գյումրեցի Վահեի քարե սիմֆոնիաները - Sputnik Արմենիա
Վահե Ղարիբյանի աշխատանքներից

«Սկզբում միայն նվիրում էի, հետո, երբ տեսա, որ մարդիկ հետաքրքրված են, որոշեցի պատվերներով աշխատել: Պատվիրատուներ եղել են ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ»: Հիմնականում աղջիկները պատվիրում են իրենց ընկերուհիների անվան առաջին տառը, կամ էլ տղաներն իրենց սիրած աղջիկներին  թարմ ծաղիկների փոխարեն  մնայուն բնական քարե  ծաղիկներ են նվիրում, ընկերություններն էլ պատվիրում են հատուկ զինանշաններ  ու խորհրդանիշներ»,–պատմում է Վահեն:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎահեի օգտագործած քարերը
Քարերն`Աֆղանստանից, պատվերներն` ամբողջ աշխարհից. գյումրեցի Վահեի քարե սիմֆոնիաները - Sputnik Արմենիա
Վահեի օգտագործած քարերը

Վահեի մինչ այս արած ամենաբարդ աշխատանքը Տերունական աղոթքն է: «Շատ  ժամանակատար էր: Տառերը շատ մանր են, եթե  ծաղիկի պատկեր ստանալու համար մեկ քարից հնարավոր է ուռուցիկություն ստանալ, ապա այստեղ մեկ տառի համար 50 մանր քար է օգտագործվում, իսկ  Տերունական աղոթքի մեջ քանի՜ տառ կա, ու ամեն տառը պետք  իր համաչափությունն ու ուռուցիկությունն ունենան»:

© Sputnik / Armenuhi MkhoyanՎահե Ղարիբյանի աշխատանքներից
Քարերն`Աֆղանստանից, պատվերներն` ամբողջ աշխարհից. գյումրեցի Վահեի քարե սիմֆոնիաները - Sputnik Արմենիա
Վահե Ղարիբյանի աշխատանքներից

Բնական քարերը  բուժում  են, իսկ Վահեի  քարե նկարները նաև հանգստացնում: Ժամերով կարելի է աչք չկտրել պատկերներից: Ցավով է նշում, հիմա զբաղվածությունը շատ է՝  աշխատում է տպարանում, ու քիչ  է ժամանակ տրամադրում քարե  պատկերներին, բայց ամեն անգամ դա անելիս հանգստանում է:

Լրահոս
0