00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Առանց դրա վատ է». դաշնակահար Ռոմանովսկին` Հայաստանի, դասական և փոփ երաժշտության մասին

© Sputnik / Aram NersesyanПианист Александр Романовский
Пианист Александр Романовский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Երաժիշտը հաճախ է Հայաստան այցելում և արդեն հասցրել է սիրել մեր երկիրն ու հանդիսատեսին։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու հետ հանդիպումը նշանակված էր ուղիղ կեսօրին։ Սովորության համաձայն` ավելի շուտ տեղ հասանք։ Փորձ էր անում։ Կանգնեցինք դահլիճի մոտ ու լսում էինք` ինչպես է նա նվագում։ Երկար ժամանակ չէինք համարձակվում ներս մտնել. չէինք ուզում խանգարել։ Ամոթի զգացումը հաղթահարելով` դուռը մի փոքր բացեցինք և սկսեցինք լուսանկարել։ Ռոմանովսկին ժպտաց և ջերմորեն ողջունեց մեզ։

© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Ռոմանովսկի
«Առանց դրա վատ է». դաշնակահար Ռոմանովսկին` Հայաստանի, դասական և փոփ երաժշտության մասին - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Ռոմանովսկի

Որոշեցի հարցազրույցն անցկացնել հենց գործիքի մոտ։ Ալեքսանդրը չընդդիմացավ։ Փակեց դաշնամուրի փեղկը, թիկնեց աթոռին։ Նա պատրաստ էր զրույցին, մենք` նույնպես։

Սկսեցինք զրուցել Հայաստանի մասին։ Ասաց` հայ հանդիսատեսը ջերմ է, բացի դրանից, Հայաստանը Իտալիան է հիշեցնում, որտեղ նա ապրել է տևական ժամանակ։ Հայկական խոհանոցն էլ է հիշեցնում իտալականը, որովհետև նույն սկզբունքն է կիրառվում. բոլոր ուտեստները պատրաստվում են որակյալ և թարմ մթերքներից։

© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Ռոմանովսկին դաշնամուրի դիմաց
«Առանց դրա վատ է». դաշնակահար Ռոմանովսկին` Հայաստանի, դասական և փոփ երաժշտության մասին - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Ռոմանովսկին դաշնամուրի դիմաց

Դաշնակահարը սիրում է լավաշ, տոլմա և, իհարկե խորոված. թեև խոստովանում է, որ չի կարողանում նույնիսկ մեկ օր ապրել առանց պաստայի (մակարոն)։ Նա հասցրել է լինել Գառնիում, Գեղարդում, Խոր Վիրապում, բայց ամենից շատ մարդիկ են տպավորել նրան։

«Շատերն իտալացիներին քննադատում են իրենց անճշտապահության համար։ Բայց նրանք կարողանում են իսկական մարդկային հարաբերություններ ստեղծել և գնահատել դրանք, նրանք անկեղծորեն շահագրգռված են, որ դու քեզ լավ զգաս, նույնիսկ եթե դու անծանոթ ես։ Նրանք տարբերվում են իրենց հյուրընկալությամբ։ Նույնը Հայաստանում է», – ասում է Ռոմանովսկին։

© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Ռոմանովսկի
«Առանց դրա վատ է». դաշնակահար Ռոմանովսկին` Հայաստանի, դասական և փոփ երաժշտության մասին - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Ռոմանովսկի

Նրան դուր է գալիս նաև հայկական երաժշտությունը, հատկապես Արամ Խաչատրյանի ու Միքայել Թարիվերդիևի արվեստը։ Ընդհանրապես կյանքն առանց երաժշտության չի պատկերացնում։ Դաշնակահարը պատմում է, որ երաժշտությունն աստիճանաբար է մտել իր կյանք։ Ամեն ինչ սկսվել է արվեստի դպրոցից, որտեղ 5 տարեկանում երգել է երգչախմբում և դաշնամուր նվագել։ Իսկ երբ ընտրության առաջ է կանգնել` երգել, թե՞ նվագել, ծնողների խորհրդին հետևելով` ընտրել է դաշնամուրը։

Միայն տարիներ անց է գիտակցել, որ ճիշտ ընտրություն է կատարել. սա այն գործիքն է, որի հնարավորություններն անսահման են։

«Մի դեպք պատահեց, և ես գիտակցեցի երաժշտության ուժը։ 6 տարեկան էի, և մեր բակի խուլիգան տղաները բռնեցին ինձ ու ձեռքիցս խլեցին խաղալիք ատրճանակս։ Հետո նրանք իմացան, որ ես երգում եմ, և նրանցից մեկն ուզեց, որ երգեմ։ Եվ ես երգեցի։ Եկեղեցական երաժշտություն էր։ Նրանց շատ դուր եկավ։ Խնդրեցին էլի երգեմ, բայց ես ասացի` կերգեմ միայն այն դեպքում, եթե վերադարձնեն ատրճանակը։ Հիանալի էր։ Փողոցային տղաները տարվեցին երաժշտությամբ, և այդ ժամանակ հասկացա, որ երաժշտությունը մեծ ուժ ունի», – պատմում է նա։

Երաժիշտը խոստովանում է, որ ամեն անգամ բեմ դուրս գալիս հուզվում է։ Նա համեմատում է բեմը պատերազմի դաշտի հետ։ Ինչպես բեմում, այնպես էլ պատերազմի դաշտում մարդիկ պետք է կարողանան կառավարել իրենց վախերը։ Դաշնակահարն ասում է, որ երաժշտությունը հաճախ է օգնում իրեն և, անկախ հոգեվիճակից կամ տրամադրությունից, միշտ նախևառաջ իր համար է նվագում։

© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Ռոմանովսկի
«Առանց դրա վատ է». դաշնակահար Ռոմանովսկին` Հայաստանի, դասական և փոփ երաժշտության մասին - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Ռոմանովսկի

«Ես առանց երաժշտության վատ եմ զգում։ Կարծես շնչելու պես մի բան լինի, չէ՞ որ ես միշտ շնչում եմ, երբ լավ ու վատ եմ զգում ինձ։ Եվ սիրտս միշտ բաբախում է` արագ կամ դանդաղ։ Այդպես էլ երաժշտության հետ է, նույնիսկ երբ չեմ նվագում, գլխումս միշտ երաժշտություն է հնչում», – ասում է նա` մատներով հարվածելով դաշնամուրի փեղկին։

Ասում է, որ շատ տարբեր երաժշտություն է լսում, նրան հետաքրքրում են երաժշտական աշխարհի բոլոր նորությունները։ Այդ պահին ես փորձում եմ նրան «բռնել» իմ հանկարծակի հարցով։

– Իսկ «Цвет настроения черный» (Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ Եգոր Կրիդի հիթը) երգը լսե՞լ եք։

– Իսկ ի՞նչ է դա, – շփոթված ժպտում է նա։

– Ռուսական փոփ երաժշտություն։

– Հա՞։ Այդ պահը բաց եմ թողել, – ծիծաղում է երաժիշտը։

Ասում է` դասական երաժշտության աշխարհում իսկական վառ արտիստների պակաս կա ։ Միևնույն ժամանակ հանրաճանաչ երաժշտության ժանրում կան շատ վառ, տաղանդավոր և իրենց գործն անկեղծորեն անող մարդիկ։ Կարևոր է, որ երաժիշտները փորձեն տպավորել հանդիսատեսին ոչ թե արտաքին էֆեկտներով, այլ իրենց պրոֆեսիոնալիզմի մակարդակով։

© Sputnik / Aram NersesyanԱլեքսանդր Ռոմանովսկի
«Առանց դրա վատ է». դաշնակահար Ռոմանովսկին` Հայաստանի, դասական և փոփ երաժշտության մասին - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Ռոմանովսկի

«Դասական երաժշտությունն ավելի շատ հնարավորություններ ունի, քան հայտնին։ Վերջինը լայն գետ է, որը ծովն է թափվում, իսկ դասական երաժշտությունը` գետի դելտան, որը բաժանվում է տասնյակ փոքրիկ վտակների։ Հարուստ աշխարհ է էքսպերիմենտների և տարատեսակ էմոցիոնալ վիճակների համար։ Եթե Մոցարտն ու Բեթհովենը ողջ լինեին, ապա նրանք իրենց վրա պակաս ուշադրություն չէին սևեռի, քան The Rolling Stones–ը կամ Ռիհաննան», – համոզված է երաժիշտը։

Նա կարծում է, որ երաժշտությունն իր նշանակությունն ունի, իսկ իր արվեստի ուղերձն է հիշեցնել որևէ իրական բանի գոյության, մարդու և աստծու կապի մասին։ Իսկ երաժշտությունը ս մերձեցման միջոց է։

Ի դեպ, եթե նա հանդիպի աստծուն, շնորհակալություն կհայտնի այն ամենի համար, ինչ ունի։

Լրահոս
0