00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր ինչի՞ն է պետք սելֆին. մենք այսպես կնայենք». երևանյան «Թանգարանային գիշեր»

© Sputnik / Aram NersesyanПосетитель у картины "Горы. Котайк" в Доме-музее Мартироса Сарьяна в рамках акции "Ночь в музее"
Посетитель у картины Горы. Котайк в Доме-музее Мартироса Сарьяна в рамках акции Ночь в музее - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն տարի Հայաստանը միանում է «Թանգարանային գիշեր» համաշխարհային ակցիային։ Մասշտաբային միջոցառման շրջանակում հանրապետության տասնյակ թանգարաններում մուտքն ազատ է մինչև ուշ երեկո։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

«Մեր ինչի՞ն է պետք սելֆին. Մենք այսպես կնայենք...», – այսպիսի անսովոր պատասխան  լսեցինք փոքրիկ տղայի հետ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի կտավներից մեկի մոտ կանգնած հորից։

Դեռ երեկ հայրը լեփ–լեցուն ավտոբուսով իջնում էր Մաշտոցի պողոտայով։ Եվ մտածում, թե արդյո՞ք գումարը կբավարարի մինչև աշխատավարձ ստանալը։ Իսկ այսօր նա որդուն ցույց տվեց, որ մշտապես շտապող պողոտայից երկու քայլի վրա կա մի հրաշք։ Նրանք երկուսով կանգնած են Մինասի կտավի առաջ։

Դահլիճի մյուս անկյունում երկու կին միմյանց մատնացույց են անում տարբեր կտավներ։ Ֆրանսիական խոսք է հնչում։ Պարզվում է, այստեղ կա Գառզու և Ժանսեմ, ուրախ ասում են նրանք։ Այս նկարիչները ոգով ֆրանսիացի են և արյունով՝ հայ։

© Sputnik / Aram NersesyanԳարզուի աշխատանքը Ժամանակակից արվեստի թանգարանում
«Մեր ինչի՞ն է պետք սելֆին. մենք այսպես կնայենք». երևանյան «Թանգարանային գիշեր» - Sputnik Արմենիա
Գարզուի աշխատանքը Ժամանակակից արվեստի թանգարանում

Իսկ Ազգային պատկերասրահում, ևս անսպասելիորեն, կարելի է գտնել Փանոս Թերլեմեզյանի բրետոնյան բնապատկերները։ Արվեստին նույն նվիրվածությամբ նա նկարում էր և՛ Ատլանտիկայի ափերին մոտ գտնվող բրետոնացիների տները, և՛ իր հարազատ Վանա լիճը։ Այստեղ նա եղել է 1915 թվականից ընդամենը մեկ տարի առաջ։

Художник Минас Аветисян у себя в мастерской - Sputnik Արմենիա
Մինաս Ավետիսյան. կամուրջ ներկայի և անցյալի միջև

Նման «մտախոհ» կտավների մոտ երկար չեն կանգնում։ Այցելուներին ձգում է այն, ինչը գունագեղ է և արտասովոր ձև ունի։ Այդ կտավները ևս հասարակ չեն, դրանք տաղանդավոր վարպետներ են նկարել։ Բայց երեխաների, և տարիքով ավելի մեծերի համար, կարևորը մեկն է՝ այս կտավներում շատ գույներ կան։ Այսպիսի կտավների կողքին արժե անել հենց այն հիշատակված «սելֆին»։

Ահա մի մեծ ընտանիք լուսանկարում է երեխաներին Այվազովսկու մեծ կտավի կողքին։ Կտավի կեսից ծովն է թափվում։ Իսկ ծովի ափին, նավից ափ է իջնում դեմքին հետաքրքրասիրության դրոշմով մի մարդ։ Երեխաներն ուզում են լուսանկարվել ծովի ֆոնին։ Չէ՞ որ այստեղ այն շատ է։

«Իսկ գիտեք, թե ո՞վ է կտավում պատկերված», – հարցնում է թանգարանի աշխատակիցը։

«Ոչ», – պատասխանում են երեխաները։

Мартирос Сарьян - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի աչքերով. «Ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս»

Պարզվում է՝ Ջորջ Բայրոնն է։

Կաթողիկոս Խրիմյան Հայրիկին ավելի հաճախ են ճանաչում։ Նրան Վարդգես Սուրենյանցի հայտնի կտավում հեռվից են ուսումնասիրում։

Մարտիրոս Սարյանի թանգարանում շտապում են տեսնել «Հայաստան» պաննոն և անսովոր դիմանկարները։ Մեկում նա երիտասարդ է, վառ` կարմիր, կապույտ, դեղին գույնի վրձնահարվածների արտասովոր գալարների ներքո։ Իսկ «Երեք հասակ» կտավում նա երիտասարդ է, հասուն և ծեր։ Այս կտավների մոտ երկար են կանգնում։ Եվ անցնում մյուսների կողքով, որոնք ավելի փոքր են, և առաջին հայացքից ավելի պարզունակ։

Այստեղ է նաև մի նորություն։ Պատերազմական տարիների հայտնի կտավը, որտեղ նկարիչը պատկերել է կնոջը` Լուսիկին, հայելու մեջ` ինքն իրեն, իսկ առջևում` որդու լուսանկարը։

© Sputnik / Aram NersesyanՄարտիրոս Սարյանի «Երեք տարիք» կտավը
«Մեր ինչի՞ն է պետք սելֆին. մենք այսպես կնայենք». երևանյան «Թանգարանային գիշեր» - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի «Երեք տարիք» կտավը

Նրա համար այսօր ներկայացրել են լրացված իրականության 3D–ծրագիրը։ Եթե հեռախոսը մոտեցնել կտավին, որդու նամակը կբացվի, իսկ ձայնը կադրի հետևից կսկսի այն ընթերցել։

Լրացված իրականության նման նախագիծը հայկական Arloopa ընկերությունը ներկայացրել է նաև մեկ այլ կտավի համար, Ավետիք Իսահակյանի թանգարանում։

© Sputnik / Aram NersesyanԱննա Ախմատովայի դիմանկարը՝ արված Մարտիրոս Սարյանի վրձնով
«Մեր ինչի՞ն է պետք սելֆին. մենք այսպես կնայենք». երևանյան «Թանգարանային գիշեր» - Sputnik Արմենիա
Աննա Ախմատովայի դիմանկարը՝ արված Մարտիրոս Սարյանի վրձնով

Սարյանի թանգարանի դահլիճներից մեկում բարձր տեղում կախված են Աննա Ախմատովայի և Ջոն Սթեյնբեքի դիմանկարները։ Այստեղ գալիս են տարիքով ավելի մեծահասակները. նրանք, ովքեր կարդացել ու սովորել են խորհրդային տարիներին,  ովքեր հերթ էին կանգնում գիրք գնելու համար և նվիրում էին դրանք։

Բայց վերադառնանք Ազգային պատկերասրահ. առաջին հարկերում  այցելուներն ավելի քիչ են։ Իսկ այստեղ հայկական վանքերի միջնադարյան ձեռագրերի պատճեներն են։ Չկան ոչ ծաղիկներ, ոչ լեռներ, որ գեղեցկուհիներ։  Կան սիրող աչքերով դեմքեր... Նրանց կողքով առաջ են շարժվում դեպի վերևի հարկեր։

Возвращение личной мебели Арама Хачатряна в Армению и в дар дому-музею композитора - Sputnik Արմենիա
Ցտեսություն, որկրամոլների տոն. ո՞ւր կարելի է գնալ տոնական օրերին

Ամենից երկար կանգնում են Այվազովսկու կտավների մոտ։ Նրանց դիմավորում և ճանապարհում է խստաբարո Օգոստոս կայսրը. Իտալացի քանդակագործի աշխատանքն է։

«Այստեղ լուսանկարել չի կարելի», – խիստ ասում են մեզ...

Ոչ, կայսրը չէ։ Թանգարանի հոգնած աշխատակիցն է։ Բանն արդեն գիշերվան  է հասնում, իսկ արտաժամյա աշխատանքի համար նրանց աշխատավարձ (որն առանց այդ էլ բավական համեստ է) չեն ավելացնի։

Դահլիճներում մեծ բազմությունից տոթ է դառնում։ Իսկ նրանք նույնքան սիրալիր դիմավորում են անվերջանալի այցելուներին։

«Վերջապես մարդիկ թանգարան են գալիս։ Միշտ այդպես լիներ», – ասում են մեզ։

Նրանց խոսքերին միանում ենք նաև մենք` երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրելով այցելել մայրաքաղաքի հրաշալի թանգարանները։

Լրահոս
0