16:21 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Օպերային թատրոնի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարությանենքի մոտ. արխիվային լուսանկար

Օպերային թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանի ընտրությունը

© Sputnik/ Aram Nersesyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվն իր անհամաձայնության մասին մանրամասն կխոսի մայիսի 27-ի ժողովում։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Oպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանին կառավարման խորհրդի նախագահ նշանակելուն։ Ասված է կոլեկտիվի տարածած հայտարարության մեջ։

Այդ հարցի վերաբերյալ մայիսի 27-ին, ժամը 14:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:

Հիշեցնենք` մայիսի 22-ին կայացել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում եղել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցը։ Քվեարկության արդյունքներով՝ օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը։

Թատրոնի կոլեկտիվը հայտնում է, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ ունի հիմնավոր և արդարացի անհամաձայնություն:

թեգերը:
Հայաստան, Նազենի Հովհաննիսյան, ՀՀ մշակույթի նախարարություն

Գլխավոր թեմաներ