00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկել էին հայերին զարմացնելու, սակայն իրենք ապշած մնացին. թատերական տոն Երևանում

© Sputnik / Asatur YesayantsЗдание русского драмтеатра имени Станиславского в Ереване
Здание русского драмтеатра имени Станиславского в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի բեմում 2 բացառիկ ներկայացում կբեմադրեն։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հայաստանը կարողանում է զարմացնել և դրա ապացույցը «Илюльансамбль» ժամանակակից թատերախմբի ստացած տպավորությունն է Երևանից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Илюльансамбль»–ի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովը։

Актеры театра им. Станиславского Рипсиме Наапетян и Арен Хачатрян в пьесе Ромео и Джульетта - Sputnik Արմենիա
Մեծ պրեմիերա. Ստանիսլավսկիում 21–րդ դարում առաջին անգամ կբեմադրվի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը

Թատերախումբը Հայաստան է ժամանել հուլիսի 3-ին «РУСАЛ ФестивАL #Театр» թատերական փառատոնի շրջանակում։ Այն իրականացնում է ալյումինի արտադրության ոլորտում աշխարհի ամենախոշոր` РУСАЛ ընկերությունը։ Նախագծի նպատակը մշակույթի և թատերական արվեստի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բարձր պահելն է։ Փառատոնն առաջին անգամ է անցկացվում Երևանում։ Թատերախմբի համար սա առաջին արտասահմանյան փորձն է։

«Սա բացառիկ իրադարձություն է, նախևառաջ իմ կյանքում, քանի որ ես սիրում եմ այս երկիրը։ Վաղուց եմ համագործակցում Հայաստանի թատերական բազմաթիվ գործիչների հետ», – ասաց Ռիժակովը։

«Ժյուրիի անդամները հիացած են». Սաթենիկ Գևորգյանը ելույթ ունեցավ «Ты супер! Суперсезон»–ում

Նրա խոսքով` դեռ «Զվարթնոց» օդանավակայանում թատերախումբը հասկացել է, որ առանձնահատուկ երկիր է ժամանել։ Ամենից շատ իրենց զարմացրել է այն, որ փոքրումեծ կարող են հանգիստ զբոսնել քաղաքով մինչ ուշ գիշեր և ժպտալ միմյանց։

«Անմիջապես տպավորեց հյուրընկալությունը, գործընկերների նկատմամբ ուշադրությունը, հյուր են հրավիրում, հայտնի վայրեր են տանում` Գեղարդ, Էջմիածին», – ասաց Ռիժակովը։

Актёры Данил Козловский и Елизавета Боярская  - Sputnik Արմենիա
«Բալենու այգին» լայֆ էֆեկտով. Կոզլովսկին և Բոյարսկայան Երևան են «ժամանել», բայց...

Հունիսի 4-ին և 5-ին թատերախումբը Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի բեմում կներկայացնի երկու ներկայացում` «Ժամանակակից» և «Ոչ ժամանակակից համերգը»։ Նրանցում արտացոլված է հենց այն, ինչն այսօր պակասում է հանրությանը` շփում և հաղորդակցման հմտություններ։

«Ոչ ժամանակակից համերգը» ավագ սերնդի դիմանկարների պատկերասրահ է, փորձ արձանագրելու անցնող, սահող ժամանակը։ Բեմադրությունը պատմում է մեր տատերի և տատուտատերի կյանքի մասին», – ասաց Ռիժակովը։

«Ժամանակակի համերգը» երիտասարդության մասին է, հայտնի երաժշտության ներքո պատմվում է ամբողջ XX  դարի պատմությունը։

Նախագծի շրջանակում Ռիժակովը նաև վարպետության դաս անցկացրեց Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար։

РУСАЛ–ի թատերական փառատոնն ընկերության սոցիալական նախագիծն է։ Ներկայացման տոմսերն անվճար են, բաժանվում են մշակութային և կրթական հաստատություններում։

Լրահոս
0