18:43 24 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Գյումրու Աճեմյանի անվան  թատրոնում «Գասպար Իփեկյան» թատերախումբը ներկայացրեց ամերիկացի թատերագիր Նիլ Սայմոնի The Good Doctor կատակերգությունը

Լիբանանահայ թատերախումբը գյումրեցի հանդիսատեսին հիացրեց և արժանացավ պատվոգրերի

© Photo : Gyumri State Drama Theatre
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
60920

Համազգային մշակութային միության Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հայաստանյան հյուրախաղերի մեկնարկը տրվեց թատերասեր Գյումրիում:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Գասպար Իփեկյան» թատերախումբը հունիսի 10–ին ներկայացրեց ամերիկացի թատերագիր Նիլ Սայմոնի The Good Doctor կատակերգությունը՝ Հակոբ Տեր-Ղուկասյանի բեմադրությամբ:

Комедия The Good Doctor на сцене гос.драматического театра имени Вардана Ачемяна в Гюмри
© Photo : Gyumri State Drama Theatre
Գյումրու Աճեմյանի անվան թատրոնում «Գասպար Իփեկյան» թատերախումբը ներկայացրեց ամերիկացի թատերագիր Նիլ Սայմոնի The Good Doctor կատակերգությունը

«Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց. «Լիբանանի մեջ մենք  երկար պատերազմի տարիներ ենք ունեցել, հիմա էլ մի անհեթեթ վիճակ է՝ պատերազմ և՛ կա, և՛ չկա: Սա ու գաղութի մյուս դժվարությունները, այդ թվում՝ նաև մեծ արտագաղթը, բազում խնդիրներ են առաջացնում, բայց այնպես, ինչպես Հայաստանում, եթե շատերը տեսնելով այդ դժվարությունները լքում են երկիրը, մյուսները մնում են ու արարում։ Այդպես է նաև Լիբանանում՝  մեր  ժողովրդի մեջ  էլ կան, որ  դժվարությունները  դիմագրավելով մնում են ու արարում: Այս թատերախումբն էլ, որպես կրթական ու մշակութային մշակ, մնում ու գործում է»:

Комедия The Good Doctor на сцене гос.драматического театра имени Вардана Ачемяна в Гюмри
© Photo : Gyumri State Drama Theatre
Գյումրու Աճեմյանի անվան թատրոնում «Գասպար Իփեկյան» թատերախումբը ներկայացրեց ամերիկացի թատերագիր Նիլ Սայմոնի The Good Doctor կատակերգությունը

Ի դեպ, մեկ տարի առաջ էլ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր հյուրախաղերով Լիբանանում՝  Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հրավերով:

Հավելենք, որ «Գասպար Իփեկյան» թատերախումբը, ներկայացումից հետո  պարգևատրվեց ոչ միայն հանդիսատեսի ջերմ ծափողջյուններով, այլև արժանացավ Շիրակի մարզպետի և  Գյումրու քաղաքապետի պատվոգրերին:

Комедия The Good Doctor на сцене гос.драматического театра имени Вардана Ачемяна в Гюмри
© Photo : Gyumri State Drama Theatre
Գյումրու Աճեմյանի անվան թատրոնում «Գասպար Իփեկյան» թատերախումբը ներկայացրեց ամերիկացի թատերագիր Նիլ Սայմոնի The Good Doctor կատակերգությունը

Համազգայինի թատերասերների խումբը հիմնվել է 1942 թվականին բեմադրիչ Գասպար Իփեկյանի կողմից: Ժորժ Սարգսյանը թատերախմբի գլխավոր դերակատարներից էր: Գասպար Իփեկյանից հետո խումբը ղեկավարեց Ժորժ Սարգսյանը, ով ավելի քան 30 տարի անձնվիրաբար ծառայեց հայ թատրոնին ու մշակույթին: Հետագայում թատերախումբը կոչվեց իր հիմնադրի՝ Գասպար Իփեկյանի անունով: Ժորժ Սարգսյանի ղեկավարությամբ թատերախումբը նոր զարգացում ապրեց՝ ամրապնդելով դիրքերը նախ Լիբանանի մեջ, այնուհետև վաստակեց համասփյուռքյան համբավ: Ժորժ Սարգսյանի շնորհիվ սփյուռքահայ թատրոնը հասավ իր գագաթնակետին: Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլ երկրներում:

Комедия The Good Doctor на сцене гос.драматического театра имени Вардана Ачемяна в Гюмри
© Photo : Gyumri State Drama Theatre
Գյումրու Աճեմյանի անվան թատրոնում «Գասպար Իփեկյան» թատերախումբը ներկայացրեց ամերիկացի թատերագիր Նիլ Սայմոնի The Good Doctor կատակերգությունը

Ըստ թեմայի

Հայտնի է` երբ պատրաստ կլինի Թբիլիսիի հայկական թատրոնի նոր շենքը. լուսանկարներ
Հայաստանի երգի պետական թատրոնի նախկին տնօրենի ապօրինությունները բացահայտվել են. տեսանյութ
Նազենի Ղարիբյանն այլևս օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ չի կարող համարվել
թեգերը:
Թատրոն, Գյումրի

Գլխավոր թեմաներ