00:58 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
«Ոսկե ծիրան» XVI միջազգային կինոփառատոնը Երևանում կանցկացվի հուլիսի 7-14–ը

Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞. «Ոսկե ծիրանը» թեժ ամառ է խոստանում

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
223 0 0

«Փախած կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես»` այս և մի շարք այլ խորագրերով կլինեն այս տարվա «Ոսկե ծիրանի» պաստառները։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. «Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞».այս տարվա «Ոսկե ծիրանի» պաստառները սոցցանցերում հայտնի «թեմաների մեջ» են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը` փառատոնի հետ կապված մի շարք փակագծեր բացելով։

Ինչպես արդեն հայտնել էինք, կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 7–ին։

Пресс-конференция в преддверии 16-го кинофестиваля Золотой абрикос (12 июня 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Ոսկե ծիրան» XVI միջազգային կինոփառատոնը Երևանում կանցկացվի հուլիսի 7-14–ը

«Այս տարի որոշեցինք, բացի  տարբերանշանից, նաև երևանյան թեմաների մեջ պաստառներ ունենալ։ «Փախած կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես»` այս և մի շարք այլ խորագրերով կլինեն մեր պաստառները»,–ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց նաև, որ 16–րդ «Ոսկե ծիրանի» ժյուրիի կազմում կլինեն 7 անձ. փառատոնի նախագահը սցենարիստ, ռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն է, իսկ փառատոնի հատուկ հյուրը մեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ Կառլոս Ռեյգադասն է, որի 4 ֆիլմերը կցուցադրվեն փառատոնի ընթացքում։

«Ոսկե ծիրանի» հիմնադիր Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ այս տարի ֆինանսական խնդիրներ են ունեցել։ «Մշակույթի նախարարությունը մեզ 55-57 մլնի փոխարեն 30 մլն տրամադրեց, քանի որ նախարարության աջակցությունը ստանալու ձևը փոխվել է։ Այսինքն` հիմա ոչ թե ուղղակի քեզ գումար են տրամադրում քո ներկայացրած հայտնի հիման վրա, այլ պետք է դիմես մրցույթի։ Գաղափարը, թվում էր, վատը չէր, սակայն այն չաշխատեց։ Մենք, օրինակ, մի շարք խնդիրներ ունեցանք»,–ասաց նա` հավելելով, որ բանկերն էլ այս տարի չեն աջակցել կինոփառատոնին։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության փոխնախարար Արա Խզմալյանը հավաստիացրեց, որ դրամաշնորհների տրամադրման պայմանները պետք է վերանայվեն և խնդրի հետ կապված արդեն նախարարի հետ քննարկումներ են եղել։ «Այսուհետ կինոփառատոնի հետ մեր համագործակցությունն ավելի սերտ պետք է լինի և նախարարությունը ոչ միայն պետք է մասնակցություն ունենա ֆինանսական առումով, այլ նաև կազմակերպչական աշխատանքներում պետք է ներգրավվի։ «Ոսկե ծիրանը» նոր չէ, որ հաստատել է իր կարևորությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» XVI միջազգային կինոփառատոնը Երևանում կանցկացվի հուլիսի 7-14–ը։

Ըստ թեմայի

Հավասար և համաչափ քայլերով. բացվեց Կաննի 72-րդ կինոփառատոնը. լուսանկարներ
Ով որքան է մերկացել. աստղերի շլացուցիչ լուսանկարները Կաննի կինոփառատոնի կարմիր գորգից
«Ոսկե ծիրան» ու ծիրանօրհնեք. Երևանում մեկնարկեց «ծիրանային» շաբաթը
Հայտնի է` որ ֆիլմը լավագույնը ճանաչվեց «Ոսկե ծիրան» փառատոնում. լուսանկարներ
թեգերը:
կինո, «Ոսկե ծիրան» կինոփառատոն

Գլխավոր թեմաներ