08:12 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Հարություն Գալենց

Ինչով է առանձնանում այս տարվա Բիենալեն. Գալենցը պատմում է հայկական տաղավարի մասին

© Sputnik / Laura Sarkisian
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Հայտնի նկարիչ, արվեստաբան Հարություն (Արչի) Գալենցը Երևանում է։ Նա հանդիպել է լրագրողների հետ ու խոսել իր ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Վենետիկում ժամանակակից արվեստի բիենալեում հայկական տաղավարն առաջին անգամ տեղադրվել էր ոչ թե Մխիթարյան միաբանության տարածքում, այլ դրա սահմաններից դուրս։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նկարիչ Հարություն (Արչի) Գալենցը։

Բիենալեն մեկնարկել է մայիսի 11–ին ու տևելու է մինչև նոյեմբերի 24–ը։ Այնտեղ իրենց արվեստն են ներկայացրել 90 ազգի ներկայացուցիչներ։ Վենետիկի Բիենալեն համաշխարհային արվեստի ամենահայտնի միջոցառումներից է`  ցուցահանդես, որը երկու տարին մեկ անցկացվում է միջազգային ժյուրիի մասնակցությամբ։

«Հայաստանի մշակույթի նախարարությունը` նախկին նախարար Նազենի Ղարիբյանի գլխավորությամբ, առաջին անգամ որոշել էր հայկական տաղավարը տեղադրել ոչ թե միաբանության տարածքում, այլ դրա սահմաններից դուրս»,– ասաց Գալենցը։

Երկար որոնումներից հետո որոշվել է տաղավարը բացել Մուրատ-Ռաֆայելյան վարժարանի տարածքում։ Բիենալեում ներկայացվել է Սուսաննա Գյուլամիրյանի նախագիծը։ Նկարչուհին տեսահոլովակների միջոցով պատմում է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» մասին, մարդիկ ներկայացնում են հեղափոխության հետ կապված իրենց տպավորություններն ու ապրումները։

Գալենցը նշեց, որ չնայած բազում խնդիրներին, այդ թվում` ֆինանսական, հայկական տաղավարն արդեն հասցրել է զարմացնել շատերին։ Վերջնական արձագանքներն ու գնահատականները կներկայացվեն ավելի ուշ։

Գյուլամիրյանի նախագիծը ներկայացվելու է նաև Գերմանիայում նախատեսված ցուցահանդեսում, որն առայժմ աշխատանքային անվանում ունի` «Կանայք հեղափոխության շարժիչ ուժն են»։ Ցուցահանդեսը կբացվի օգոստոսի 14–ին ու կտևի մինչև սեպտեմբերի 10–ը։

Նկարիչը ասաց նաև, որ շուտով կմեկնարկի առցանց–հարթակ, որտեղ կմեկտեղվեն Հարություն, Սարո  ու Արմինե Կալենցների ժառանգությունը։

Այնտեղ ներկայացված կլինի Կալենցների տոհմի ստեղծագործ ներկայացուցիչների կյանքն ու գործունեությունը։ 

Հարություն (Արչի) Գալենցը ծնվել է մի ընտանիքում, որը բոլոր թելերով կապված է արվեստի հետ: Մորական պապը հայտնի նկարիչ և քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանն է, հորական պապն ու տատը՝ տաղանդավոր նկարիչներ Հարություն և Արմինե Կալենցները։

 

Ըստ թեմայի

Գառզուն համարձակվեց Հիտլերին նկարել ձմեռ պապի տեսքով. կբացվի մեծ նկարչի ցուցահանդեսը
Արվեստ ֆիկուսի տերևների վրա. յուրօրինակ նկարչի մասին տեսանյութը հմայում է մարդկանց
Կիրակոսյանի ատելիեն. ինչպես Հորդանանի Ակաբա քաղաքում հայ նկարչի անունով փողոց հայտնվեց
թեգերը:
ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ