08:13 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Սարգիս և Մանո Գրիգորյաններ

Քաոս է, երբ կինը մտածում է` իրեն կարելի է այն, ինչը կարելի է տղամարդուն. Սարգիս Գրիգորյան

© Photo : Arvin Kocharian / provided by Sargis Grigoryan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
17310

Sputnik Արմենիայի հետ զրույցում դերասան Սարգիս Գրիգորյանը պատմել է Մանոյի հետ իրենց սիրո պատմության, միասին անցած ճանապարհի, վեճերի, զիջելու կարողության և օրինակելի ընտանիք լինելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 14  հունիսի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Դերասան Սարգիս Գրիգորյանը և պարուհի Մանո Գրիգորյանն այսօր Սևանում ՝ընտանեկան ջերմ միջավայրում, նշել են իրենց ամուսնության 11 ամյակը։

«Ամեն ինչ սկսվեց ուսանողական տարիներին, երբ երկուսս էլ սովորում էինք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ինքն իր կյանքն ուներ, ես՝ իմ։ Հետո այնպես ստացվեց, որ երկուսս էլ դժվարություններ ունեցանք, և դա մեզ միացրեց։ Հետո նկատեցինք, որ իրար շատ լավ ենք հասկանում,  ուրիշ ոչ մեկի կարիքը չունենք և ուզում ենք միասին լինել»,– Sputnik Արմենիային պատմեց Սարգիս Գրիգորյանը։

Актер Саргис Григорян с супругой, танцовщицей Мано
© Photo : Arvin Kocharian / provided by Sargis Grigoryan
Սարգիս և Մանո Գրիգորյաններ

Անդրադառնալով 11 տարվա համատեղ կյանքին, դժվարություններին`Սարգիսը շեշտեց, որ ինքը բողոքել չի սիրում։

«Գուցե այս հարցին անդրադառնալով` ուրիշները «դուդուկ նվագեն», պատմեն թե ինչ ծանր օրեր են տեսել։ Մենք միասին ծանր օրեր չենք ունեցել, դրանք եղել են հաճելի դժվարություններ, որոնց օգնությամբ կյանքի ձեռքբերումներ ենք ունեցել։ Մեկս մյուսին օգնելով ենք կայացել ։Եթե այսօր մենք մեզ լավ ենք զգում, ուրեմն անցյալը դժվար չի եղել, սիրել ենք իրար ու ամեն ինչ էլ հաղթահարել։ Իմ մեջքը միշտ պինդ է եղել, ընտանիքս՝ ամուր։ Ունեցել ենք երազանքներ, նպատակներ ու հաղթահարել ենք ուս ուսի տված»։

Ասում են` խաղաղ ապրելու համար զույգերից մեկը պետք է զանգակ լինի, մյուսը՝ բամբակ։ Այս ընտանիքում զանգակը Սարգիսն է։

«Այդ զանգակն ու բամբակը հենց հարգանքն է։ Մեկը մյուսի թերությունը պետք է ճանաչի ու հաշտվի այդ թերության հետ , որովհետև չի կարելի մարդուն փոխել։ Ընտանիքների ամենամեծ դժբախտություն այն է, որ զույգերը փորձում են միմյանց փոխել, իսկ ճիշտ կլինի մարդու թերությունը դարձնել առավելություն։ Ես ու կինս այդպես ենք ապրում»։

Սարգիսի խոսքով` անհամաձայնությունների ժամանակ զիջողը, բամբակն էլի Մանոն է։

«Երբ անհամաձայնություն է լինում, Մանոն գիտի, որ պետք է լռի։ Այդ պահին պետք չի խոսել ինձ հետ։ Երբ այդ վիճակն անցնում է, սկսում ենք բացատրել, խորհրդակցել  և օգնել իրար խնդիրը լուծելու համար»։

Սարգիսն ափսոսում է, որ ծնողները հիմա չկան ու չեն տեսնում իր ընտանիքի հաջողությունները։

«Շատ կուզեի, որ տեսնեին իրենց թոռներին, սիրեին, միայն երկուսին են տեսել, այն էլ կարճ ժամանակով։ Թերևս դա միակ բանն է, ինչի համար ես ափսոսում եմ, բայց Աստծո գործերն անքննելի են»,–ասում է դերասանը։

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը նշել են ամուսնության 10 տարին. լուսանկար

Երջանիկ ընտանիք ունենալու համար Սարգիս Գրիգորյանը մի շարք սկզբունքներ ունի։ Դերասանի կարծիքով` սրանք են լավ ընտանիքի հիմնասյուները։

«Տղամարդն ու կինը իրենց տեղերում պետք է լինեն։ Բոլոր կանայք էլ ուզում են իրենց կողքին տեսնել պատասխանատու և ուժեղ  տղամարդու։ Ընտանիքում երջանիկ լինելու համար կանայք  իրենց մտքից պետք է հանեն հավասարություն հասկացությունը` զույգերից ամեն մեկը պետք է լինի իր տեղում, որովհետև ստեղծվում է քաոսային իրավիճակ, երբ կինը մտածում է, որ իրեն կարելի է այն, ինչը կարելի է տղամարդուն։ Պետք է կնոջն ընդունել որպես կյանքի ընկեր, այլ ոչ թե ուղղակի  կին կամ երեխաների մայր։ Անհրաժեշտ է  իրար հետ անկեղծ լինել , լսել իրար, խորհուրդներ տալ»։

Актер Саргис Григорян с супругой, танцовщицей Мано
© Photo : Arvin Kocharian / provided by Sargis Grigoryan
Սարգիս և Մանո Գրիգորյաններ

Սարգիսը համոզված է, որ երբ մարդն իր կողակցին փոխում ու դարձնում է իր նման, վաղ թե ուշ ամեն ինչ քանդվում է, քանի որ իրար նման մարդիկ իրար հետ լեզու չեն գտնում։

Ըստ թեմայի

Ի՞նչն է նորաձև այս ամառ․ խորհուրդներ Արամ Նիկոլյանից
Իվետա Մուկուչյանը կրքոտ լուսանկար է հրապարակել. նա արևայրուքի սեզոնը հայտարարում է բացված
Անցել եմ ամբողջ ավանդական ուղին․ ինչպես են ծանոթացել և ամուսնացել Լևոնն ու Սիրուշոն
Սիրուշոն հայտնվել է ադրբեջանական մամուլի թիրախո՞ւմ. երգչուհին լուսանկար է հրապարակել
թեգերը:
Սևան, հարսանիք, ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ