10:17 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Տիգրան Հեքեքյան

Հեքեքյանը վարչապետին խորհուրդ է տալիս հայտնի ասացվածքը դեռ «չուղարկել թանգարան»

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
724 0 0

Տիգրան Հեքեքյանը վստահեցնում է` Արամի 23–ում գտնվող հուշարձան–շենքի ամրակայման խնդիրը կամ իշխանության մեջ հայտնվածներն ի զորու չեն լուծել, կամ նրանք էլ են հայտնվել սարդոստայնի մեջ, կամ էլ՝ նրանց թույլ չեն տալիս քայլեր անել:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ժողովրդական խոսքը՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը», պետք է ուղարկել թանգարան: Սակայն «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը խորհուրդ է տալիս վարչապետին սպասել ու այն չուղարկել թանգարան, քանի որ այդ խոսքն իրենց դեռ վերաբերում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Հեքեքյանը:

«Արամի 23-ում հուշարձան-շենքի ամրակայման ու պահպանման խնդիրը կամ իշխանության մեջ հայտնվածներն ի զորու չեն լուծել, քանի որ սխալ տեղում են, ուղղակի աթոռ են զբաղեցնում, կամ ի զորու չեն, քանի որ հայտնվել են սարդոստայնի մեջ, կամ էլ՝ իրենց թույլ չեն տալիս քայլեր անել: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ անընդհատ հայտնում են, թե Արամի 23-ի հարցն օր առաջ պետք է լուծվի, սակայն, եթե այդքան կարևոր է այն լուծելը, ինչո՞ւ են քնած››,-ասաց նա:

Հեքեքյանի խոսքով՝ իրենք այժմ անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ մեկ տարի է անցել, ինչ փլուզվել է Արամի 23-ը և առ այսօր ոչինչ չի արվել:

Փլուզման հետ կապված խնդիրը դեռ լուծված չէ . Փոքրիկ երգիչները մնացել են առանց շենք

Հեքեքյանը նշում է, որ Արամի 23-ի ամրակայման հարցով իրենք քաղաքապետարան նախագիծ էին ներկայացրել, իսկ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռ մեկ ամիս առաջ ապատեղեկատվություն էր տարածել` հայտարարելով, որ իրենք արդեն իսկ հաստատել են այն, ստորագրել նախագիծը: Սակայն, Հեքեքյանի խոսքով, քաղաքապետարանը դեռ նոր-նոր է իրենց պատասխանել: «Հունիսի 24-ին մեզ պատասխանել են՝ հունիսի 6-ին մակագրված նամակով, որ, այո, թույլատրում են նախագիծը կյանքի կոչել: Սակայն մեր գրած նամակից անցել էր երեք ամիս, և իտալական «Ի Էմ ՍԻ» ընկերությունը, որը համաձայնվել էր ֆինանսավորել այն, արդեն չի կարող մեզ հետ համագործակցել, քանի որ մեզ հետ համագործակցելու պայմանագրի ժամկետը մայիսի 31-ին արդեն լրանում էր»,–ասաց նա։

Հեքեքյանը նշեց նաև, որ 13 հիմնարկի են նամակներ գրել ու արդեն մի ամբողջ խուրձ նամակներ ունեն կուտակած:

Նա հայտնեց, որ Արամի 23–ի բակային մասում շենքի վրա ճաք կա, և շենքի` կանգուն մնացած մասն էլ շուտով քանդվելու է:

Sputnik Արմենիան պատասխանի համար դիմել է նաև Երևանի քաղաքապետարան։ Պատասխան ստանալուն պես, կհրապարակենք նաև նրանց տեսակետը։

Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 8–ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Արամի 23–ի շենքը կվերականգնվի։

«Երևանի քաղաքապետարանում քիչ առաջ ստորագրվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը»,–գրել էր նա։

«Ընդունենք` Մարությանը չի հասկանում, բա Մեսչյա՞նը». փորձագետները` հին շենքը քանդելու մասին

Հիշեցնենք` «Հին Երևան» նախագծի շրջանակում 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մարտ ամիսը Երևանի Արամի փողոցում աշխատանքներ էին իրականացվում, որոնց ժամանակ խախտվել է պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքը։ Մասնավորապես, 11 մետրանոց փոս է փորվել, որը նորմերին չի համապատասխանել։

Ըստ թեմայի

«Հայաստանի փոքրիկ երգիչների» պատմական շենքի ճակատագիրը որոշվեց
Ո՞ւմ էր ձեռնտու «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքի փլուզումը. Հեքեքյանը կդիմի դատարան
թեգերը:
քաղաքապետ, Երևանի քաղաքապետարան, Երևան

Գլխավոր թեմաներ