01:26 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Օկսի Ավդալյան

Նոր ռեկորդ հայկական յութուբում. Օկսի Ավդալյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

© Photo : provided by Oksy Avdalyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
540 0 0

Վերջերս հայտնի դարձած երգչուհու տեսահոլովակը հայկական յութուբյան իրականության մեջ նոր ռեկորդ է սահմանել:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Սկսնակ երգչուհի Օկսի Ավդալյանն Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել և շնորհակալություն հայտնել իր երկրպագուներին, որ մեկ ամսվա ընթացքում իր «Աշխարհն աշխարհով» երգի տեսահոլովակը դիտումների քանակով նոր ռեկորդ է սահմանել` հավաքելով 3.400.000 դիտում:

«Մեկ ամիս անցավ իմ «Աշխարհն աշխարհով» երգի պրեմիերայից։  Իրոք որ՝ աշխարհն աշխարհով, դուք ձեր անսահման բարությամբ, իմ ամենալավ, ամենաակտիվ հետևորդներ, ոնց եմ ձեզ սիրո՜ւմ։  Ամբողջ համացանցը ցնցեցիք ձեր մեկնաբանություններով, գրառումներով։ Էլ չեմ ասում մեկ օրվա ընթացքում 350.000 դիտումն ապահովելու և հայկական յութուբյան իրականության մեջ նոր ռեկորդ սահմանելու մասին։

Փաստորեն, թոռանը կարելի է երեխայից շատ սիրել․ ծնվել է Արթուր Գրիգորյանի 2-րդ թոռնիկը

ԴՈՒՔ դա արեցիք, այս ամենը առաջինը ՁԵՐ շնորհիվ է։  3 միլիոն 400 հազար անգամ շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ։ և, հատկապես, նրանցից, որոնք ինձ առաջ գնալու ու ավելի լավը դառնալու ամենամեծ մոտիվացիան են փոխանցում իրենց բացասական էյֆորիկ էներգետիկայով։ Հավատացեք՝ ես ձեզ ևս շա՜տ սիրում եմ։  Իսկ ինձ ամեն օր դրականություն հաղորդող մարդկանց ուզում եմ ասել, որ ես ու իմ թիմը աշխատելու ենք, միշտ ու ամեն օր աշխատելու ենք, որ ձեր մեքենաներից ու ականջակալներից հնչեն միշտ նոր ու տարբերվող երգեր։ Անակնկալներն առջևում են։ Սիրով ձեր՝ Օկսի Ավդալյան»,–նկարը մակագրել է երգչուհին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Oksy Avdalyan (@oksyavdalyan)

Հիշեցնենք, որ Օկսի Ավդալյանն արդեն 3 տեսահոլովակ ունի: Նրա «Սերս մեղք եմ համարելու » երգի տեսահոլովակը YouTube-ի  իր պաշտոնական ալիքում  հավաքել է ավելի քան 7 միլիոն դիտում:

Ըստ թեմայի

Քրիստինե Պեպելյանը պարել է սովորեցնում որդուն․ նա զվարճալի տեսանյութ է հրապարակել
Սիրուշոն կնքամայր է դարձել. լուսանկար
Հայաստանից լավ տեղ չկա. Իվետա Մուկուչյանի անկեղծ խոստովանությունը
թեգերը:
երաժշտություն, երգչուհի, երգիչ, երգ

Գլխավոր թեմաներ