01:30 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
«Ոսկե ծիրանը»` Գյումրիում

«Ոսկե ծիրանը» Գյումրիում. կցուցադրվի Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմը

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
7510

Ավանդույթի համաձայն` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հայրաքաղաքը կհյուրընկալի վերջին տարիներին ԱՊՀ երկրներում արտադրված լավագույն ֆիլմերը:

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. «Ոսկե ծիրան 2019»-ի շրջանակներում Գյումրիում կներկայացվի ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմը:

Այս մասին այսօր Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց կինոփառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ռոզա Գրիգորյանը:

«Ցուցադրությանը ներկա կլինի նաև ֆիլմի ստեղծագործական կազմը: «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, ԱՊՀ երկրներից կինոոլորտը ներկայացնող հյուրերն ու ուսանողները կմասնակցեն համատեղ արտադրությանն առնչվող կլոր-սեղան քննարկմանը: Ծրագրի շրջանակում կներկայացվեն ԱՊՀ վերջին տարիների ֆիլմերն ու պատրաստվելիք նախագծերը»,-նշեց Ռոզա Գրիգորյանը՝  տեղեկացնելով, որ ցուցադրությունները բաց են հանդիսատեսի համար՝ հիմնականում հայերեն ենթագրերով:

«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագիրն իրականացվում է  ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Արամ Խաչատրյանը, Ֆրանցիսկոս Պապն ու «Երազողները» կհամախմբվեն «Ոսկե ծիրանում»

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ  Լիլիթ  Թովմասյանը կարևորեց փառատոնի շրջանակներում համագործակցային ցանկացած դրսևորում: «Ողջունում եմ կինոփառատոնի հերթական մուտքը Գյումրի: «Ոսկե ծիրանի» առկայությունը Գյումրիում ապակենտրոնացման լավագույն օրինակներից մեկն է»,-նշեց պատասխանատուն` վստահեցնելով, որ քաղաքապետարանը պատրաստ  է ցանկացած համագործակցության՝ մայրաքաղաքային աշխուժությունը Գյումրի տեղափոխելու համար: 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Արմինե Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ի ընթացքում գյումրեցիներին կներկայացվեն վերջին տարիներին նկարահանված ԱՊՀ երկրների լավագույն ֆիլմերը: «Գյումրիում ցուցադրվելու է 8 ֆիլմ՝  ամեն օր 2 ֆիլմի ցուցադրություն: Դրանք ԱՊՀ  լավագույն ֆիլմերն են, այդ թվում նաև` օսկարկիր»,-նշեց Արմինե Հարությունյանը: 

Հիշեցնենք` հուլիսի 7-14 Երևանում 16-րդ անգամ կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։

Ըստ թեմայի

30 տարի անց Փարաջանովը վերադարձել է Ռոտերդամ. «Կինոյի տաճարը» գերեց եվրոպացիներին
Թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի. ուսանողները փակել են բուհի մուտքն ու ելքը
Մանուկյան․ «Կինոյի ոլորտը պետք է կարգավորվի օրենսդրորեն»
թեգերը:
Արամ Խաչատրյան, կինո, «Ոսկե ծիրան» կինոփառատոն, Գյումրի

Գլխավոր թեմաներ