10:22 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Խոր Վիրապ

 Խոր Վիրապն ու Լենինի դամբարանը՝ Netflix-ի «Վերջին ցարերը» սերիալում

© Sputnik / David Galstyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
141 0 0

Հեռուստադիտողներն ու բլոգերները խիստ քննադատության են ենթարկել սերիալը։ Նրանց հատկապես վրդովվեցրել է ֆիլմում հանդիպող աշխարհագրական ու պատմական կիքսերը։

ԵՐԵՎԱՆ, 5 Հուլիս — Sputnik. Netflix ամերիկյան կինոընկերությունը «Վերջին ցարերը» " (The Last Czars) ֆիլմում, որը պատմում է ռուս վերջին կայսեր Նիկոլայ II–ի կյանքի ու մահվան մասին, հայկական Խոր Վիրապը ներկայացրել է Ուրալյան սարերում գտնվող Վերխոտուրսկի վանքի փոխարեն։

Սխալը նկատել է բլոգեր Ռուստամ Ադագամովը, որը միանգամից հայտնել է դրա մասին Twitter–ի իր էջում։

Բացի այդ, սերիաներից մեկում Կարմիր հրապարակում ցույց են տալիս Լենինի դամբարանը` նախահեղափոխական Ռուսաստանում, ինչը ևս սոցցանցերում բուռն քննադատության է արժանացել:

«Սերիալը սարսափելի է նույնիսկ վավերագրական դրամայի ժանրի համար։ Լոնդոնյան կլերկի դեմքով կպցրած մորուքով Ռասպուտինը եկեղեցում ծխական կնոջը ձեռք է գցում։ Գեներալը բոլորի ներկայությամբ դիմում է ցարին ու նրան «Նիկի» է անվանում,- գրում է նա:

Հանդիսատեսը վրդովված է նաև ֆիլմում բաց տեսարանների առատությունից։

Ըստ թեմայի

Դրսից բոլորն էլ երջանիկ են թվում. Գրիգորյանը` ընտանիքի, սերիալների ու բամբասանքների մասին
Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում
«Ֆրունզն այդպես էլ չապտակեց». հայտնի դերասանուհու խոստովանությունը
թեգերը:
Խոր Վիրապ, Հայաստան, Ռուսաստան, սերիալ, ֆիլմ

Գլխավոր թեմաներ