10:22 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
«Այրարատ» կինոթատրոն

Արգելված կադրերը հասանելի են. Երևանում ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնի» մոնտաժված մասը

© Sputnik / Andranik Ghazaryan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
37330

Աննախադեպ ցուցադրությունը հնարավորություն տվեց Երևան ժամանած օտարազգի կինոգործիչներին, երևանցիներին` Փարաջանովի արվեստի սիրահարներին՝ տեսնելու մոռացումից փրկված «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երևանում ցուցադրվեցին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ժամանակին արգելված և երբևէ չցուցադրված կադրերը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, այսօր` հուլիսի 8-ին, Այրարատ  կինոթատրոնում տեղի ունեցավ  Ռոտերդամյան փառատոնի «Կինոյի տաճար»  («Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրեր) ինստալյացիա ձևաչափով ցուցահանդեսի երևանյան բացումը։ Այն նվիրված էր Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին։

Посетители инсталляции Храм кино в кинотеатре Айрарат (8 июля 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երևանում ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնի» մոնտաժված մասը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հիշեցրեց, որ ճակատագրի բերումով, Ս․Փարաջանովը առաջին անգամ արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի հրավերով՝ 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ «Ռոտերդամի փառատոնի պատասխանատուների «Կինոյի տաճար» համապարփակ ծրագրի կազմակերպումը խորհրդանշում է ևս մեկ կարևոր հոբելյան՝ կրկին փարաջանովյան։ Վարպետի 1969 թվականին նկարած «Նռան գույնը» ֆիլմն այս տարի դարձավ 50 տարեկան։ Ռոտերդամում այս հոբելյանը նշվեց յուրահատուկ ձևով ՝ ֆիլմից դուրս մնացած, վերականգնված ու մոռացումից դուրս կադրերը՝ ինստալացիայի միջոցով ներկայացվեց հանդիսատեսին»,- ասաց Միրզախանյանը։

Директор национального киноцентра Шушаник Мирзаханян на открытии инсталляции Храм кино в кинотеатре Айрарат (8 июля 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Շուշանիկ Միրզախանյան

«Նռան գույնը» ֆիլմի երաժշտության հեղինակ, անվանի հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պատմեց, որ ինքը երեք ամիս` օրը 18 ժամ աշխատել է այս ֆիլմի համար։

Посетители инсталляции Храм кино в кинотеатре Айрарат (8 июля 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երևանում ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնի» մոնտաժված մասը

«Մի առած կա, որտեղ ասվում է , որ հայի չափը չափազանցն է։ Փարաջանովը միայն «Նռան գույնը» ֆիլմով հաստատեց հայի չափազանց լինելու միտքը։ Այս ֆիլմը նվիրված է մեր մեծագույն երգչին ՝ Սայաթ Նովային։ Եվ երբ առաջին անգամ ֆիլմը ցուցադրվեց, այսօրվա փառքը մենք չտեսանք։ Մարդիկ գալիս էին ու հեռանում։ Ցավում եմ, որ Փարաջանովն այս փառքը չտեսավ»,–ասաց Մանսուրյանը։

Вступительная речь директора национального киноцентра Шушаник Мирзаханян на открытии инсталляции Храм кино в кинотеатре Айрарат (8 июля 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Երևանում ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնի» մոնտաժված մասը

Բացմանը ներկա էին նաև այս ծրագրի մտահաղացման հեղինակ Դենիել Բըրդը և ծրագրի գլխավոր պատասխանատու Էդվին Կարելսը:

Հիշեցնենք, որ Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնը (IFFR) 2019թ․հունվարին ներկայացավ առնձնահատուկ, նորացված ու ժամանակակից տարրերով՝ «Կինոյի տաճար» հայկական ծրագրով, որը նվիրված էր Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին։

Гость кинофестиваля Золотой абрикос Лукаш Серанка на открытии инсталляции Храм кино в кинотеатре Айрарат (8 июля 2019). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Լուկաշ Սերանկա

«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում, արդեն հուլիսի 9-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Սերգեյ Փարաջանովի երեք վերականգնված կաճամետարժ ֆիլմերի՝ «Եռաֆիլմ»-ի ցուցադրությունը։

Ըստ թեմայի

«Ոսկե արմավենու ճյուղը»` «Ոսկե ծիրանում». 16-րդ անգամ Երևանում մեկնարկեց կինոփառատոնը
16-ամյա «Ոսկե ծիրանն» ու նոր տարբերանշանը. տոնական ֆոտոշարք
Մերօրյա ասպետը. Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով
թեգերը:
Սերգեյ Փարաջանով, Տիգրան Մանսուրյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոն, կինո, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ