17:17 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արմեն Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ»

Արմեն Սարգսյանը «Մեգերյան կարպետին» առաջարկել է գործունեություն ծավալել նաև Գյումրիում

© Photo / official site of the President of RA
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)
129 0 0

«Մեգերյան կարպետի» պատասխանատուները Հանրապետության նախագահին պատմել են ընկերության ընթացիկ գործունեության և զարգացման առաջիկա ծրագրերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանին  ներկայացվել է հայկական գորգագործական արվեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող ընկերության ավելի քան մեկդարյա պատմությունը:

Президент Армен Саркисян посетил компанию Мергелян карпет (15 июля 2019). Еревaн
Արմեն Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ»

Արմեն Սարգսյանն այցելել է գորգագործման սրահ, հետաքրքրվել գորգագործների աշխատանքով և հետևել գորգի ստեղծման գործընթացին: Հանրապետության նախագահը եղել է նաև «Հովհաննես և Նոյեմի Մեգերյանների անվան հին գորգերի թանգարանում», որտեղ ներկայացված են հին հայկական ավանդական գորգագործության ամենավառ ու հարուստ նմուշները։

Նախագահ Սարգսյանը ծանոթացել է Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Արցախի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հին գորգերի նմուշներին և պատմությանը։

Президент Армен Саркисян посетил компанию Мергелян карпет (15 июля 2019). Еревaн
Արմեն Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ»

Թանգարանում մասնավորապես ներկայացված է 160 տարեկան Վահանագորգն իր հուզիչ պատմությամբ՝ Ցեղասպանության ժամանակ ճարահատյալ մայրը, բաժանելով այն երկու մասի, տվել է իր աղջիկներին, որ վերջիններս իրար կորցնելու դեպքում կարողանան գտնել միմյանց: Այդպես էլ պատահել է. 50 տարի անց Նյու Յորքում քույրերն իրար վերագտել են շնորհիվ գորգի երկու հատվածների։ Թանգարանում պահվում է նաև աշխարհի ամենահին գորգի՝ Պազիրիկի կրկնօրինակը: Բնօրինակը ցուցադրվում է Էրմիտաժ թանգարանում։

«Մեգերյան կարպետի» պատասխանատուները Հանրապետության նախագահին պատմել են ընկերության ընթացիկ գործունեության և զարգացման առաջիկա ծրագրերի մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը քաջալերել է նրանց գործունեություն ծավալել նաև Գյումրիում:

«Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է Նյու Յորքում: Ի սկզբանե զբաղվել է նոր և անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման և մշակման աշխատանքներով, ինչպես նաև ձեռագործ գորգերի առք ու վաճառքով: Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնմամբ և նոր գորգերի արտադրությամբ:

«Մեգերյան կարպետը» Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000 թվականին: Ընկերությունն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր, նաև զբաղվում հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ:

թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (115)

Ըստ թեմայի

Ի՞նչ է խոսել Արմեն Սարգսյանը զինվորների հետ. նախագահը մարտական դիրք է այցելել
Հայկական քոչարին ցնծությամբ են ընդունել Պեկինում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում
թեգերը:
Գորգ, Գյումրի, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ